Դեպոյի զոհված աշխատակիցների հուշարձան (Կրասնի Սուլին)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստելա Հայրենական մեծ պատերազմի տարիներին զոհված Սուլինի դեպոյի աշխատակիցների պատվին
Տեսակհուշարձան
Ստեղծում1977
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրԿրասնի Սուլին
Շինության ձևՍտելա
Ներկա վիճակկանգուն

Ստելա Հայրենական մեծ պատերազմի տարիներին զոհված Սուլինի դեպոյի աշխատակիցների պատվին (ռուս.՝ Стела в честь погибших в годы Великой Отечественной войны деповчан), հուշարձան-ստելա Ռուսաստանի Ռոստովի մարզի Կրասնի Սուլինի շրջանի և Կրասնոսուլինսկի քաղաքային շրջանի վարչական կենտրոն Կրասնի Սուլին քաղաքի Սուլին երկաթուղային կայարանի դեպոյի տարածքում։ Տեղադրվել է 1977 թվականին՝ Հոկտեմբերյան հեղափոխության 60-ամյակի պատվին[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձան-ստելայի բացման արարողությունը տեղի է ունեցել 1977 թվականի նոյեմբերի 2-ին, Հոկտեմբերյան հեղափոխության 60-ամյակի նախօրեին։ Այն տեղադրվել է Ժողովրդական պատգամավոորների քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի որոշմամբ Սուլին երկաթուղային կայարանի դեպոյի տարածքում[1]։

Սա Հայրենական մեծ պատերազմի տարիներին զոհված Սուլինի դեպոյի աշխատակիցների խորհրդանշական գերեզման է, որի վրա տեղադրված է ստելան։ Այն շարված է ցեմենտի լուծույթից պատրաստված աղյուսով և երեսպատված է մարմարե սալիկներով։ Ստելայի առջևի մասում շոգեքարշի քանդակադրոշմված խորհրդանշան է, ինչպես նաև հուշատախտակ հետևյալ գրությամբ. «Հավերժ փառք մեր հայրենիքի ազատության և անկախության համար զոհված հերոսներին»։ Քիչ ներքև գրված է. «1941-1945 թվականներ»։ Ստելայի չափսերն են. ներքևում` 1,6 մ և վերևում` 1,2 մ, բարձրությունը` 5 մ։ Պատվանդանի չափսերն են` 2 × 2 մ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Стела в честь погибших в годы Великой Отечественной войны деповчан». Վերցված է 2019 Մարտ 20-ին.