Միխայիլ Կալինինի հուշարձան (Կրասնի Սուլին)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox architecture.png
Միխայիլ Կալինինի հուշարձան
Памятник Калинину. Вокзал. Красный Сулин.jpg
Միխայիլ Կալինինի հուշարձանը
Կոորդինատներ47°53′38″ հս․ լ. 40°03′39″ ավ. ե.HGЯO
Գտնվում էԿրասնի Սուլին,
Կրասնի Սուլինի շրջան,
Ռոստովի մարզ,
Ռուսաստան
Կառուցվել է1961
Շինության ձևըքանդակ
Ներկա վիճակըկանգուն

Միխայիլ Կալինինի հուշարձան (ռուս.՝ Памятник Михаилу Калинину), հուշարձան Ռուսաստանի Ռոստովի մարզի Կրասնի Սուլինի շրջանի և Կրասնոսուլինսկի քաղաքային շրջանի վարչական կենտրոն Կրասնի Սուլին քաղաքում։ Տեղադրվել է 1961 թվականին քաղաքի կայարանամերձ հրապարակում՝ խորհրդային քաղաքական գործիչ, Սոցիալիստական աշխատանքի հերոս, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի Նախագահության նախագահ Միխայիլ Կալինինի պատվին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանը կայարանամերձ հրապարակում տեղադրվել է այն առիթով, որ 1920 թվականի գարնանը Միխայիլ Կալինինն այցելել է Նովոչերկասկ ու Կրասնի Սուլին և կայարանամերձ հրապարակում ելույթ ունեցել բանվորների առջև՝ կոչ անելով պայքարել հակահեղափոխականների դեմ[1][2]։

Կրասնի Սուլինում պահպանվել է բանվորական ակումբի (նախկինում՝ Ժողովրդական տուն) այն շենքը, որտեղ 1920 թվականի մարտին Միխայիլ Իվանովիչ Կալինինը ելույթ է ունեցել գործարանի բանվորների և կարմիրբանակայինների առջև։ Շենքի վրա փակցված է հուշատախտակ. «Այստեղ 1920 թվականի մարտին բանվորների և կարմիրբանակայինների առջև ելույթ է ունեցել ՌԽՖՍՀ Համառուսաստանյան կենտրոնական գործադիր կոմիտեի նախագահ Միխայիլ Իվանովիչ Կալինինը»[3]։

1961 թվականին քաղաքի կայարանամերձ հրապարակում հանդիսավորությամբ բացվել է Մ. Ի. Կալինինի հուշարձանը[3]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանը տեղադրվել է 1,5 × 1,5 × 2 մետր չափսերով պատվանդանի վրա։ Քանդակի բարձրությունը 2 մետր է։ Հուշարձանը տիրաժային է[2]։

Հեռավորությունը քաղաքի կենտրոնից 425 մետր է[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]