Վոլկենշտեյնի եկամտաբեր տուն
Տեսակ | տեսարժան վայր և շենք |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Դոնի Ռոստով |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ |
Լ. Ֆ. Վոլկենշտեյնի եկամտաբեր տուն (ռուս.՝ Доходный дом Л. Ф. Волкенштейна), շենք Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում, որը գտնվում է Ստանիսլավսկու փողոցի և Գազետնի նրբանցքի անկյունում։ Տարածաշրջանային նշանակության ճարտարապետական հուշարձան է[1][2][3]։
Պատմություն և նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գազետնի նրբանցքի կողմից տան վրա կարելի է տեսնել առյուծներով հերալդիկ վահան, որը վկայում է շենքի նախկին տիրոջ մասին։ Լև Ֆիլիպովիչ (Իսահակ-Լեյբ Ֆիշելևիչ) Վոլկենշտեյնը (1858-1935) ռոստովցի հանրահայտ փաստաբան էր, թատրոնի սիրահար և վոդևիլների հեղինակ, ինչպես և եղբայրը՝ «Ռուսաստանի մերձատար և երկաթուղային ուղիների ընկերության» տնօրեն, երդվյալ հավատարմատար Միխայիլ Ֆիլիպովիչ (Մոիսեյ Ֆիշելևիչ կամ Ֆալկովիչ) Վոլկենշտեյնը (1859-1934), Ա. Պ. Չեխովի գիմնազիական ընկերն էր[4], ինչպես նաև՝ հրապարակախոսներ Ֆ. Ա. Վոլկենշտեյնի և Օ. Ա. Վոլկենշտեյնի, բանաստեղծ Վ. Մ. Վոլկենշտեյնի, նկարիչ Մ. Վ. Դոբուժինսկու և հաշվապահ Օ. Ի. Վոլկենշտեյնի քեռին։
Տագանրոգցի երկու գիմնազիստներին միավորում էր նաև ընդհանուր հետաքրքրությունը՝ թատրոնը։ Նրանցից մեկը դարձավ թատերագիր, իսկ մյուսը՝ 1890-ական թվականներին Ռոստովում հայտնի երդվյալ հավատարմատարը, գործարար Ֆայնի հետ դարձավ քաղաքի ամենախոշոր՝ Ասմոլովի թատրոնի համասեփականատերը[4]։
Գրառում Չեխովի օրագրում 1894 թվականի օգոստոսի վերջին[4].
Տագանրոգից մեկնել եմ օգոստոսի 24-ին։ Ռոստովում ընթրել եմ գիմնազիայի ընկերոջս՝ Լև Վոլկենշտեյնի հետ, որն արդեն ունի սեփական տուն և ամառանոց Կիսլովոդսկում։ |
Սեփական տունը, որը նշում է Չեխովը, հենց Ստարոպոչտովայա փողոցի (այժմ՝ Ստանիսլավսկու փողոց) և ներկայիս Գազետնի (այն ժամանակ՝ Կազանսկի) նրբանցքի անկյունում գտնվող Վոլկենշտեյնի տունն է։ Այն ժամանակ շենքը մեկհարկանի էր (Վոլկենշտեյնն այն ձեռք է բերել 1890 թվականին)։ Հիմնանորոգումից հետո այն զարդարվել է դասական դեկորով։ Իսկ արևելյան պատին հայտնվել է առյուծներով ծեփածո հերալդիկ վահանը։ Լև Ֆիլիպովիչ Վոլկենշտեյնը տանն ապրել է կնոջ՝ Սոֆյա Եֆրեմովնայի հետ (՞-1940)[5][6], երկու դուստրերի՝ Ալիսայի և Օլգայի և մանկահասակ որդու (հետագայում՝ փարիզցի փաստաբան Յուրի Վոլկենշտեյնի, 1892-՞) հետ։
1930-ական թվականներին շենքին ավելացվել է երկու հարկ։ 1943 թվականի օգոստոսից այն զբաղեցրել է Ազով-Դոնյան նավագնացությունը, այնուհետև շենքը կրկին դարձել է բնակելի[4]։
Տան բնակիչները լսել էին հարևաններից, որոնք նախապատերազմյան տարիներին ապրել էին այդ տանը, որ Անտոն Պավլովիչ Չեխովն այցելել է այն[7]։ Ճիշտ է, տանտիրոջ ճակատագրի մասին նրանք ոչինչ չգիտեին։ Այս հարցի պատասխանը կա «Անմոռանալի գերեզմաններ։ Ռուսաստանյան արտերկիր։ 1917-1997 թվականներ» գրքում։ Առաջին հատորում նշվում է, որ Լև Ֆիլիպովիչ Վոլկենշտեյնը մահացել է Փարիզում 1935 թվականի մայիսի 20-ին[5][8]։ Լինելով վտարանդի՝ նա համագործակցել է «Պատկերազարդ Ռուսաստան» ամսագրի հետ[5], որի էջերում տպագրել է Չեխովի մասին իր հուշերը։ Փաստաբան Լև Վոլկենշտեյնի դիմանկարը հայտնաբերվել է «Պրիազավսկի կրայ» թերթի 25-ամյակին նվիրված համարում։ Լև Ֆիլիպովիչը խմբագրության իրավաբանն էր[9]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Культурное наследие России/Ростовская область
- ↑ «Доходный дом Л.Ф. Волкенштейн». Путеводник (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ «Памятники регионального значения, находящиеся на учёте в Администрации Ростовской области на 1 января 2009 г.». Памятники Дона (ռուսերեն). ВООПиК. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Волошинова, 2009
- ↑ 5,0 5,1 5,2 Незабытые могилы, 1999, էջ 604
- ↑ // Последние новости. — Париж, 1940. — 9 января (№ 6861).
- ↑ Волошинова, 2010
- ↑ // Последние новости. — Париж, 1935. — 24 мая (№ 5274).
- ↑ Варламова, 2010
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Варламова Ирина Вера, Чехов, любовь(ռուս.) // Российская Газета. — 2010. — В. 5096. — № 0.
- Волошинова Вера Чехов и Ростов-на-Дону(ռուս.) // Молот : газета. — Ростов-на-Дону: Молот, 2010. — № 7-8. Архивировано из первоисточника 10 Ապրիլի 2017.
- Волошинова, Вера Ростов-на-Дону: дом Льва Волкенштейна(ռուս.) // Молот : газета. — Ростов-на-Дону: Молот, 2012. — № 77-78. — С. 6.
- Волошинова В. Ф., Волошинова Л. Ф. Гимназический друг и театрал // Ант. Чехов и Ростов-на-Дону : литературно-краеведческое исследование ростовского круга А. П. Чехова. — Ростов-на-Дону: Странник, 2009. — 143 с. — ISBN 978-5-902477-66-2
- Габибова О. В. Чеховский Ростов(ռուս.) // Копилка уроков : сайт. — 2015.
- Незабытые могилы : российское зарубежье : некрологи 1917-1997 : в 6 т. / сост. В. Н. Чуваков. — М.: Пашков дом, 1999. — Т. 1: А-В. — С. 604. — 659 с. — ISBN 5-7510-0169-9