Jump to content

Վոլկենշտեյնի եկամտաբեր տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վոլկենշտեյնի եկամտաբեր տուն
Տեսակտեսարժան վայր և շենք
Երկիր Ռուսաստան[1]
ՏեղագրությունԴոնի Ռոստով
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Լ. Ֆ. Վոլկենշտեյնի եկամտաբեր տուն (ռուս.՝ Доходный дом Л. Ф. Волкенштейна), շենք Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում, որը գտնվում է Ստանիսլավսկու փողոցի և Գազետնի նրբանցքի անկյունում։ Տարածաշրջանային նշանակության ճարտարապետական հուշարձան է[2][3][4]։

Պատմություն և նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Լ. Ֆ. Վոլկենշտեյն (XX դարի սկիզբ)

Գազետնի նրբանցքի կողմից տան վրա կարելի է տեսնել առյուծներով հերալդիկ վահան, որը վկայում է շենքի նախկին տիրոջ մասին։ Լև Ֆիլիպովիչ (Իսահակ-Լեյբ Ֆիշելևիչ) Վոլկենշտեյնը (1858-1935) ռոստովցի հանրահայտ փաստաբան էր, թատրոնի սիրահար և վոդևիլների հեղինակ, ինչպես և եղբայրը՝ «Ռուսաստանի մերձատար և երկաթուղային ուղիների ընկերության» տնօրեն, երդվյալ հավատարմատար Միխայիլ Ֆիլիպովիչ (Մոիսեյ Ֆիշելևիչ կամ Ֆալկովիչ) Վոլկենշտեյնը (1859-1934), Ա. Պ. Չեխովի գիմնազիական ընկերն էր[5], ինչպես նաև՝ հրապարակախոսներ Ֆ. Ա. Վոլկենշտեյնի և Օ. Ա. Վոլկենշտեյնի, բանաստեղծ Վ. Մ. Վոլկենշտեյնի, նկարիչ Մ. Վ. Դոբուժինսկու և հաշվապահ Օ. Ի. Վոլկենշտեյնի քեռին։

Տագանրոգցի երկու գիմնազիստներին միավորում էր նաև ընդհանուր հետաքրքրությունը՝ թատրոնը։ Նրանցից մեկը դարձավ թատերագիր, իսկ մյուսը՝ 1890-ական թվականներին Ռոստովում հայտնի երդվյալ հավատարմատարը, գործարար Ֆայնի հետ դարձավ քաղաքի ամենախոշոր՝ Ասմոլովի թատրոնի համասեփականատերը[5]։

Գրառում Չեխովի օրագրում 1894 թվականի օգոստոսի վերջին[5].

Տագանրոգից մեկնել եմ օգոստոսի 24-ին։ Ռոստովում ընթրել եմ գիմնազիայի ընկերոջս՝ Լև Վոլկենշտեյնի հետ, որն արդեն ունի սեփական տուն և ամառանոց Կիսլովոդսկում։
Վոլկենշտեյնի եկամտաբեր տուն. առյուծներով հերալդիկ վահան

Սեփական տունը, որը նշում է Չեխովը, հենց Ստարոպոչտովայա փողոցի (այժմ՝ Ստանիսլավսկու փողոց) և ներկայիս Գազետնի (այն ժամանակ՝ Կազանսկի) նրբանցքի անկյունում գտնվող Վոլկենշտեյնի տունն է։ Այն ժամանակ շենքը մեկհարկանի էր (Վոլկենշտեյնն այն ձեռք է բերել 1890 թվականին)։ Հիմնանորոգումից հետո այն զարդարվել է դասական դեկորով։ Իսկ արևելյան պատին հայտնվել է առյուծներով ծեփածո հերալդիկ վահանը։ Լև Ֆիլիպովիչ Վոլկենշտեյնը տանն ապրել է կնոջ՝ Սոֆյա Եֆրեմովնայի հետ (՞-1940)[6][7], երկու դուստրերի՝ Ալիսայի և Օլգայի և մանկահասակ որդու (հետագայում՝ փարիզցի փաստաբան Յուրի Վոլկենշտեյնի, 1892-՞) հետ։

1930-ական թվականներին շենքին ավելացվել է երկու հարկ։ 1943 թվականի օգոստոսից այն զբաղեցրել է Ազով-Դոնյան նավագնացությունը, այնուհետև շենքը կրկին դարձել է բնակելի[5]։

Տան բնակիչները լսել էին հարևաններից, որոնք նախապատերազմյան տարիներին ապրել էին այդ տանը, որ Անտոն Պավլովիչ Չեխովն այցելել է այն[8]։ Ճիշտ է, տանտիրոջ ճակատագրի մասին նրանք ոչինչ չգիտեին։ Այս հարցի պատասխանը կա «Անմոռանալի գերեզմաններ։ Ռուսաստանյան արտերկիր։ 1917-1997 թվականներ» գրքում։ Առաջին հատորում նշվում է, որ Լև Ֆիլիպովիչ Վոլկենշտեյնը մահացել է Փարիզում 1935 թվականի մայիսի 20-ին[6][9]։ Լինելով վտարանդի՝ նա համագործակցել է «Պատկերազարդ Ռուսաստան» ամսագրի հետ[6], որի էջերում տպագրել է Չեխովի մասին իր հուշերը։ Փաստաբան Լև Վոլկենշտեյնի դիմանկարը հայտնաբերվել է «Պրիազավսկի կրայ» թերթի 25-ամյակին նվիրված համարում։ Լև Ֆիլիպովիչը խմբագրության իրավաբանն էր[10]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://ru-monuments.toolforge.org/wikivoyage.php?id=6130222000
  2. Культурное наследие России/Ростовская область
  3. «Доходный дом Л.Ф. Волкенштейн». Путеводник (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 20-ին.
  4. «Памятники регионального значения, находящиеся на учёте в Администрации Ростовской области на 1 января 2009 г.». Памятники Дона (ռուսերեն). ВООПиК. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 20-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Волошинова, 2009
  6. 6,0 6,1 6,2 Незабытые могилы, 1999, էջ 604
  7.  // Последние новости. — Париж, 1940. — 9 января (№ 6861).
  8. Волошинова, 2010
  9.  // Последние новости. — Париж, 1935. — 24 мая (№ 5274).
  10. Варламова, 2010

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]