Վոլգայի հիդրոէլեկտրակայան, Վոլգայի ՀԷԿ, հայնտի նաև ԽՄԿԿ XXII համագումարի անվան Ստալինգրադ / Վոլգոգրադի ՀԷԿ (ռուս.՝ Сталинградская/Волгоградская ГЭС имени XXII съезда КПСС) անվամբ, հիդրոէլեկտրակայան Վոլգա գետի վրա, Սամարայից դեպի հյուսիս։
Կառուցվել է 1950-1957 թթ։ Հաստատված հզորությունը 2,3 Գվա է, էլեկտրաէներգիայի տարեկան միջին արտադրանքը՝ 11 միլիարդ կվա՝ ժ։ Հիդրոհանգույցի կազմի մեջ մտնում են փռված պրոֆիլի, 30 բարձրությամբ բետոնե ջրթափ պատվարը, 2800 երկարությամբ հողե ջրաբերուկային պատվարը, հէկի համատեղված տիպի 600 երկարությամբ շենքը, երկու երկթել շլյուզներ, առբերիչ ջրանցքները և մեքենայացված նավահանգիստը։ Հէկի շենքում տեղակայված են 20 ուղղաձիգ հիդրոագրեգատներ՝ յուրաքանչյուրը 115 Մվա հզորությամբ Հիդրոհանգույցի ճնշումային կառույցները գոյացնում են 58 կմ3 ծավալով Կույբիշևի ջրամբարը։ ՀԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիան 500 կվ լարման բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերով հաղորդվում է Ուրալի միացյալ էներգահամակարգին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 485)։