Վլադիսլավ Արտեմև
Վլադիսլավ Արտեմև | |
---|---|
Պետություն(ներ) | Ռուսաստան |
Ծննդյան ամսաթիվ | մարտի 5, 1998 (26 տարեկան) |
Ծննդավայր | Օմսկ, Ռուսաստան |
Կոչում | գրոսմայստեր[1] |
Ներկայիս վարկանիշ | 2705 |
ՖԻԴԵ համար | 24101605 |
365chess | Vladislav_Artemiev |
Chesstempo համար | 11306 |
ICCF համար | 11306 |
Vladislav Artemiev Վիքիպահեստում |
Վլադիսլավ Արտեմև (ռուս.՝ Владисла́в Миха́йлович Арте́мьев, մարտի 5, 1998, Օմսկ, Ռուսաստան), ռուս շախմատիստ, գրոսմայստեր (2014), Ռուսաստանի հավաքականի կազմում աշխարհի թիմային առաջնության հաղթող (2019), Եվրոպայի չեմպիոն (2019)[2], Ռուսաստանի չեմպիոն (2023)[3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վլադիսլավ Արտեմևը ծնվել է 1998 թվականին։ Շախմատով սկսել է զբաղվել յոթ տարեկանում[4]։ Նրա առաջին մարզիչը եղել է Վլադիմիր Ալեքսանդրովիչ Ինդրիկովը։ Ռուսաստանի հավաքականի կազմում 2012 թվականին դարձել է Շախմատի պատանեկան օլիմպիադայի հաղթող։ 2011 թվականին 14 տարեկան տղաների Եվրոպայի առաջնությունում նվաճել է բրոնզե մեդալ[5]։
2013 թվականին դարձել է Ռուսաստանի մինչև 20 տարեկանների առաջնության հաղթող, իսկ 2015 թվականին՝ Ռուսաստանի առաջնության բարձրագույն լիգայի հաղթող[6]։ Նա լրացուցիչ ցուցանիշներով առաջ անցնելով Մոտիլևից և Բուկավշինից։
2015 թվականի Ռուսաստանի առաջնության սուպերեզրափակչում նա կիսել է 4-7-րդ տեղերը[7]։ 2014 թվականին մասնակցել է Եվրոպայի առաջնությանը և կիսել 10-24-րդ տեղերը[8]։
2018 թվականին Վլադիսլավ Արտեմևը եղել է բլից շախմատի Եվրոպայի չեմպիոն[9], 2019 թվականին՝ դասական շախմատի Եվրոպայի չեմպիոն[10]։
Բորիս Գելֆանդը նշել է, որ Արտեմևը քիչ ուշադրություն է դարձնում սկզբնախաղին, բայց աներևակայելի ուժեղ է վերջնախաղերում, որտեղ նա կարող է առավելագույնս օգտվել նվազագույն առավելությունից[11]։
2023 թվականին նա նվաճել է Ռուսաստանի շախմատի չեմպիոնի տիտղոսը[12]։ Նույն թվականի դեկտեմբերին կայծակնային խաղի աշխարհի առաջնությունում գրավել է 3-րդ տեղը։
Արդյունքների աղյուսակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Քաղաք | Մրցաշար | + | − | = | Արդյունք | Տեղ |
---|---|---|---|---|---|---|---|
2016 | Սանկտ-Պետերբուրգ | Չիգորինի հուշամրցաշար | 6 | 1 | 2 | 7 | 5-11 |
2017 | Սանկտ-Պետերբուրգ | Չիգորինի հուշամրցաշար | 6 | 2 | 1 | 6,5 | 15 |
2018 | Սանկտ-Պետերբուրգ | Արագ շախմատի աշխարհի առաջնություն | 8 | 2 | 5 | 10.5 | 2-5 |
2019 | Ջիբրալթար | Ջիբրալթարի շախմատի փառատոն 2019 | 7 | 0 | 3 | 8,5 | 1 |
2019 | Աստանա | Շախմատի թիմային առաջնություն | 5 | 0 | 3 | 6,5 | 1 |
2019 | Սկոլե | Եվրոպայի առաջնություն | 6 | 0 | 5 | 8,5 | 1 (1-2) |
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականից բնակվում է Կազանում[13]։ Նա ամուսնացած է կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Օլգա Բելովայի հետ։ 2019 թվականին զույգը դուստր է ունեցել[14][15]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ FIDE Ratings and Statistics
- ↑ «Россиянин Артемьев стал чемпионом Европы по шахматы». ТАСС. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 29-ին.
- ↑ Чистова, Елена. «Владислав Артемьев досрочно выиграл Суперфинал чемпионата России по шахматам». www.championat.com (ռուսերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 2-ին.
- ↑ «Владислав Артемьев: «Играя чёрными, легче рисковать»». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 14-ին.
- ↑ «Заметки в пути, или Немного о молодом омском шахматисте». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 14-ին.
- ↑ «Заметки в пути, или Немного о молодом омском шахматисте». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 14-ին.
- ↑ «Chess-Results Server Chess-results.com — Суперфинал 68-го Чемпионата России по шахматам среди мужчин». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 17-ին.
- ↑ «Chess-Results Server Chess-results.com — European Individual Ch. 2014». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 17-ին.
- ↑ «Chess-Results Server Chess-results.com - European Individual Blitz Chess Championship 2018». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ «Chess-Results Server Chess-results.com - European Individual Chess Championship 2019». chess-results.com. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 30-ին.
- ↑ Тимур Ганеев (04.07.2020). ««Всё, что сейчас происходит в мире, описано у Оруэлла»». Известия. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 26-ին.
- ↑ «Results Open Blitz – FIDE World Rapid and Blitz Chess Championships 2023» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 2-ին.
- ↑ Александр Дегтярёв (10.05.2019). ««В шахматах Казани большого прогресса пока не видно»». kazanfirst.ru (Русский). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 3-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ ««Хорошо, что Каспаров не стал президентом ФИДЕ – он бы использовал пост в своих целях»». БИЗНЕС Online. 20.12.2018. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 8-ին.
- ↑ «Владислав Артемьев: Это только начало». Российская Шахматная Федерация. 05.04.2019. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 8-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիսլավ Արտեմև» հոդվածին։ |
|