Վլադիսլավ Արտեմև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիսլավ Արտեմև
Պետություն(ներ) Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվմարտի 5, 1998(1998-03-05) (26 տարեկան)
ԾննդավայրՕմսկ, Ռուսաստան
Կոչումգրոսմայստեր[1]
Ներկայիս վարկանիշ2705
ՖԻԴԵ համար24101605
365chessVladislav_Artemiev
Chesstempo համար11306
ICCF համար11306
 Vladislav Artemiev Վիքիպահեստում

Վլադիսլավ Արտեմև (ռուս.՝ Владисла́в Миха́йлович Арте́мьев, մարտի 5, 1998(1998-03-05), Օմսկ, Ռուսաստան), ռուս շախմատիստ, գրոսմայստեր (2014), Ռուսաստանի հավաքականի կազմում աշխարհի թիմային առաջնության հաղթող (2019), Եվրոպայի չեմպիոն (2019)[2], Ռուսաստանի չեմպիոն (2023)[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիսլավ Արտեմևը ծնվել է 1998 թվականին։ Շախմատով սկսել է զբաղվել յոթ տարեկանում[4]։ Նրա առաջին մարզիչը եղել է Վլադիմիր Ալեքսանդրովիչ Ինդրիկովը։ Ռուսաստանի հավաքականի կազմում 2012 թվականին դարձել է Շախմատի պատանեկան օլիմպիադայի հաղթող։ 2011 թվականին 14 տարեկան տղաների Եվրոպայի առաջնությունում նվաճել է բրոնզե մեդալ[5]։

2013 թվականին դարձել է Ռուսաստանի մինչև 20 տարեկանների առաջնության հաղթող, իսկ 2015 թվականին՝ Ռուսաստանի առաջնության բարձրագույն լիգայի հաղթող[6]։ Նա լրացուցիչ ցուցանիշներով առաջ անցնելով Մոտիլևից և Բուկավշինից։

2015 թվականի Ռուսաստանի առաջնության սուպերեզրափակչում նա կիսել է 4-7-րդ տեղերը[7]։ 2014 թվականին մասնակցել է Եվրոպայի առաջնությանը և կիսել 10-24-րդ տեղերը[8]։

2018 թվականին Վլադիսլավ Արտեմևը եղել է բլից շախմատի Եվրոպայի չեմպիոն[9], 2019 թվականին՝ դասական շախմատի Եվրոպայի չեմպիոն[10]։

Բորիս Գելֆանդը նշել է, որ Արտեմևը քիչ ուշադրություն է դարձնում սկզբնախաղին, բայց աներևակայելի ուժեղ է վերջնախաղերում, որտեղ նա կարող է առավելագույնս օգտվել նվազագույն առավելությունից[11]։

2023 թվականին նա նվաճել է Ռուսաստանի շախմատի չեմպիոնի տիտղոսը[12]։ Նույն թվականի դեկտեմբերին կայծակնային խաղի աշխարհի առաջնությունում գրավել է 3-րդ տեղը։

Արդյունքների աղյուսակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Քաղաք Մրցաշար + = Արդյունք Տեղ
2016 Սանկտ-Պետերբուրգ Չիգորինի հուշամրցաշար 6 1 2 7 5-11
2017 Սանկտ-Պետերբուրգ Չիգորինի հուշամրցաշար 6 2 1 6,5 15
2018 Սանկտ-Պետերբուրգ Արագ շախմատի աշխարհի առաջնություն 8 2 5 10.5 2-5
2019 Ջիբրալթար Ջիբրալթարի շախմատի փառատոն 2019 7 0 3 8,5 1
2019 Աստանա Շախմատի թիմային առաջնություն 5 0 3 6,5 1
2019 Սկոլե Եվրոպայի առաջնություն 6 0 5 8,5 1 (1-2)

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականից բնակվում է Կազանում[13]։ Նա ամուսնացած է կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Օլգա Բելովայի հետ։ 2019 թվականին զույգը դուստր է ունեցել[14][15]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. FIDE Ratings and Statistics
  2. «Россиянин Артемьев стал чемпионом Европы по шахматы». ТАСС. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 29-ին.
  3. Чистова, Елена. «Владислав Артемьев досрочно выиграл Суперфинал чемпионата России по шахматам». www.championat.com (ռուսերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 2-ին.
  4. «Владислав Артемьев: «Играя чёрными, легче рисковать»». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 14-ին.
  5. «Заметки в пути, или Немного о молодом омском шахматисте». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 14-ին.
  6. «Заметки в пути, или Немного о молодом омском шахматисте». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 14-ին.
  7. «Chess-Results Server Chess-results.com — Суперфинал 68-го Чемпионата России по шахматам среди мужчин». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 17-ին.
  8. «Chess-Results Server Chess-results.com — European Individual Ch. 2014». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 17-ին.
  9. «Chess-Results Server Chess-results.com - European Individual Blitz Chess Championship 2018». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 9-ին.
  10. «Chess-Results Server Chess-results.com - European Individual Chess Championship 2019». chess-results.com. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 30-ին.
  11. Тимур Ганеев (04.07.2020). ««Всё, что сейчас происходит в мире, описано у Оруэлла»». Известия. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 26-ին.
  12. «Results Open Blitz – FIDE World Rapid and Blitz Chess Championships 2023» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 2-ին.
  13. Александр Дегтярёв (10.05.2019). ««В шахматах Казани большого прогресса пока не видно»». kazanfirst.ru (Русский). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  14. ««Хорошо, что Каспаров не стал президентом ФИДЕ – он бы использовал пост в своих целях»». БИЗНЕС Online. 20.12.2018. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 8-ին.
  15. «Владислав Артемьев: Это только начало». Российская Шахматная Федерация. 05.04.2019. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 8-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիսլավ Արտեմև» հոդվածին։