Վլադիմիր Վոստոկով
Վլադիմիր Վոստոկով | |
---|---|
Ծնվել է | 1915 |
Ծննդավայր | Նովոզիբկովսկի գավառ, Չեռնիգովի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | 1986 |
Վախճանի վայր | ԽՍՀՄ |
Գերեզման | Կունցևսկոե գերեզմանատուն |
Մասնագիտություն | գրող |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Ռոստովի պետական մանկավարժական համալսարան (1939) |
Պարգևներ |
Վլադիմիր Վլադիմիրովիչ Վոստոկով (ռուս.՝ Влади́мир Влади́мирович Восто́ков, իսկական ազգանունը՝ Պետրոչենկով (ռուս.՝ Петроче́нков), 1915, Նովոզիբկովսկի գավառ, Չեռնիգովի նահանգ, Ռուսական կայսրություն - 1986, ԽՍՀՄ[1]), դետեկտիվ ժանրի խորհրդային գրող և սցենարիստ, հատուկ ծառայությունների նախկին աշխատակից, գնդապետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վլադիմիր Վլադիմիրովիչ Պետրոչենկովը ծնվել է Չեռնիգովի նահանգի Կոստենկի գյուղում (1930-ական թվականներին՝ Արևմտյան մարզի Կլիմովսկի շրջանի կազմում[1], այժմ՝ Բրյանսկի շրջանում)։ Ավարտել է Ռոստովի մանկավարժական ինստիտուտը։
1939 թվականից[1] ծառայել է պետական անվտանգության մարմիններում, 1944-1945 թվականներին՝ ռազմածովային նավատորմի հակահետախուզությունում, պատերազմն ավարտել է մայորի կոչումով[1], արժանացել է մարտական պարգևների։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինը՝ Նինա Մատվեևնա, երեխաները՝ Նոնա և Յուրի։
Վոստոկովը թաղված է Կունցևյան գերեզմանատանը (9-րդ հատված)[2]։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թոշակի անցնելուց հետո գրական գործունեություն է ծավալել Վոստոկով կեղծանվամբ։ Առավել հայտնի է դարձել գրքերի և կինոսցենարների այն շարքը, որը պատմում է խորհրդային հետախույզ Զարոկով-Տուլևի մասին, որը Վոստոկովը գրել է Օլեգ Շմելյովի հետ համատեղ («Ռեզիդենտի սխալը», «Ռեզիդենտի ճակատագիրը», «Ռեզիդենտի վերադարձը»)։ Շմելյովի հետ համահեղինակությամբ գրվել է նաև «Օղակն Ամստերդամից» ֆիլմի սցենարը։
Ինքնուրույն և համահեղինակությամբ Վոստոկովը գրել է «Մեկ քայլ դեպի անդունդ», «Վերջին հեռագիրը», «Ընտանեկան ադամանդ», «Ծանոթ ձեռագիր», ««Բլից» ֆիրմայի ստվերը», «Եղբայրը», «Պարոն Ռոջերսի սխալը», «Մենամարտ» դետեկտիվ վիպակները։
Եղել է «Խիղճ» հեռուստասերիալի խորհրդատուն (1974)։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Մարտական արժանիքների համար» մեդալ (3.11.1944)[3]
- Կարմիր աստղի շքանշան (24.5.1945)՝ Հայրենական պատերազմի ժամանակ ռազմածովային նավատորմի հրամանատարության հատուկ հանձնարարականների օրինակելի կատարման համար[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Наградной лист в электронном банке документов «Подвиг народа».
- ↑ «Востоков (Петроченков) Владимир Владимирович (1916—1986)» (ռուսերեն). Где дремлют мёртвые. Վերցված է 2017 թ․ մայիսի 8-ին.
- ↑ «Наградной лист в электронном банке документов «Подвиг народа»».
- ↑ «Наградной лист в электронном банке документов «Подвиг народа»».
Հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին պատկերներ | |
---|---|
Հուշարձան Վ. Վոստոկովի գերեզմանի վրա (Կունցևյան գերեզմանատուն) |
|