Վլադիմիր Սանոյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սանոյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վլադիմիր Սանոյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 25, 1927 |
Ծննդավայր | Կրասնոդար, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | նոյեմբերի 19, 1999 (71 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1947) |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | ճարտարագետ |
Վլադիմիր Գալուստի Սանոյան (դեկտեմբերի 25, 1927, Կրասնոդար, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 19, 1999, Երևան, Հայաստան), հայ ճարտարագետ-հիդրոշինարար։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1980):
Մայիս Սանոյանի եղբայրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վլադիմիր Սանոյանը ծնվել է 1927 թվականի դեկտեմբերի 25-ին, Կրասնոդար (Ռուսաստան) քաղաքում։ 1947 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1954 թվականից աշխատել է ՀԽՍՀ ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտում։ 1963-1999 թվականներին եղել է ջրաբանության և ջրամեխանիկայի բաժանմունքի վարիչ։
Աշխատանքները վերաբերում են ջրաբերուկ տանող հոսանքի շարժման օրինաչափության, հոսանքի տանողունակության տեսության, հիդրոտեխնիկական կառույցների նոր կառուցատարրերի և հունակազմության հարցերին[1]։ Մշակել է մեծ օգտակար գործողության գործակից ապահովող «Մարգարիտկա» տիպի վթարային ջրերի հեռացման կառուցատարր, որը կիրառվել է Կեչուտի, Շամբի և Ազատի ջրամբարներում։ 1999 թվականին ՌԴ բնական գիտությունների ակադեմիան Սանոյանի «Ջրաբերուկներ տանող բաց հոսանքներում տանողունակության փոփոխման օրինաչափությունը՝ կախված դրանց շարժման արագությունից» աշխատանքը գրանցել է որպես գիտական հայտնագործություն (դիպլոմ համար 103) և պարգևատրել մեդալով[2]։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- К вопросу о движении наносов в турбулентном потоке, в. кн: Исследования максимального стока, волнового воздействия и движения наносов, М., 1960 (համահեղինակ)
- Prediction of ill Reservoir Silting Process, Hydra 2000, v. 4, L., 1995.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Патенты автора САНОЯН ВЛАДИМИР ГАЛУСТОВИЧ». www.findpatent.ru. Վերցված է 2019 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 398։