Վլադիմիր Դավիդյանց
Ծնվել է | փետրվարի 16, 1953[1] |
---|---|
Ծննդավայր | Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հոկտեմբերի 29, 2020[2] (67 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1976) |
Մասնագիտություն | բժիշկ և համաճարակաբան |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | կենսաբանական գիտությունների դոկտոր (1997) |
Աշխատավայր | Ակադեմիկոս Սուրեն Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ և ՀՀ ԱՆ |
Վլադիմիր Աշոտի Դավիդյանց (փետրվարի 16, 1953[1], Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 29, 2020[2], Երևան, Հայաստան), հայ բժիշկ, համաճարակաբան։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1997), պրոֆեսոր (2002): ՌԴ բժշկական գիտությունների ակադեմիայի պատվավոր դոկտոր[3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վլադիմիր Դավիդյանցը ծնվել է 1953 թվականի փետրվարի 16-ին, Բաքու քաղաքում։ 1976 թվականին Դավիդյանցն ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1989-1996 թվականներին և 1998 թվականից եղել է Առողջապահության ազգային ինստիտուտի համաճարակաբանության ամբիոնի վարիչ։ 1996-1998 թվականներին եղել է ՀՀ առողջապահության նախարարության տեղեկատվական-վերլուծական կենտրոնի տնօրեն։ 1998 թվականից եղել է ՀՀ գլխավոր պետական սանիտարական բժիշկ[4], 2005 թվականից՝ ՀՀ առողջապահության նախարարության տեղեկատվական վերլուծական կենտրոնի տնօրեն։ ՀՀ ԱԱԻ փոխտնօրեն, 2008 թվականից՝ Դետոքս առողջության վերականգնման և պահպանման կենտրոնի հիմնադիր տնօրեն։
1996 թվականից եղել է համաճարակաբանների միջազգային ընկերակցության պատվավոր անդամ, 2001 թվականից՝ Համաշխարհային արևադարձային գիտական խորհրդի անդամ, 2001 թվականից՝ ՌԴ բժշկատեխնիկական, 2002 թվականից ՌԴ բնական ԳԱ-ների անդամ։
Աշխատանքները վերաբերում են համաճարակաբանության և մակաբուծաբանության հարցերին։
Մրցանակներ, կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՌԴ բժշկական գիտությունների ակադեմիայի պատվավոր դոկտոր
- «Ռուդոլֆ Վիրխովի» մեդալ (2004)
- «Ռենտգեն» մեդալ (2005), Եվրոպական բնական գիտությունների ակադեմիա
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մենագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Эпидемиология: "Воспоминание" о будущем, Ереван, 2004.
- Липидный обмен и комбинированная антиоксидантотерапия при туберкулезе легких.
- Организация и тактика гигиенических и противоэпидемических мероприятий в условиях стихийных бедствий и массовых катастоф.
- Стандарты эпидемиологического надора за инфекционными заболеваниями.
Ուսումնական ձեռնարկներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Клинико-лабораторная диагностика гельминтозов.
- Применение санитарной статистики в эпидемиологии.
- Основы иммунитета, прикладная иммунология и современный эпидемиологический анализ.
- Социально-экономический анализ в эпидемиологии.
Քարտեզներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Гельминтология. Учебный атлас.
- Протозоология. Учебный атлас.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=1995
- ↑ 2,0 2,1 2,2 Մահացել է Վլադիմիր Դավիդյանցը
- ↑ «Վլադիմիր Աշոտի Դավիդյանց». www.doctors.am. Վերցված է 2019 թ․ մարտի 9-ին.(չաշխատող հղում)
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 338։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՎԼԱԴԻՄԻՐ ԴԱՎԻԴՅԱՆՑ. Հայաստանը զերծ է մալարիայից/article.more.html ՎԼԱԴԻՄԻՐ ԴԱՎԻԴՅԱՆՑ. Հայաստանը զերծ է մալարիայից(չաշխատող հղում)
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Դավիդյանց» հոդվածին։ |
|
- Փետրվարի 16 ծնունդներ
- 1953 ծնունդներ
- Բաքու քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 29 մահեր
- 2020 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Երևանի պետական բժշկական համալսարանի շրջանավարտներ
- Բժիշկներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ բժիշկներ
- Հայ համաճարակաբաններ
- Կենսաբանական գիտությունների դոկտորներ
- Հայ պրոֆեսորներ
- COVID-19-ից մահացածներ