Վլադիմիր Արեշոնկով
Վլադիմիր Արեշոնկով ուկրաիներեն՝ Володимир Юрійович Арешонков | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 17, 1957 (66 տարեկան) |
Ծննդավայր | Կորոստեն, Ժիտոմիրի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ուկրաինա |
Կրթություն | Ուժգորոդի ազգային համալսարան |
Գիտական աստիճան | Մանկավարժական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր և Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր |
Կուսակցություն | Եվրոպական համերաշխություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | 8th Verkhovna Rada? և Ուկրաինայի IX գումարման Գերագույն ռադա |
Volodymyr Areshonkov Վիքիպահեստում |
Վլադիմիր Արեշոնկով (ուկրաիներեն՝ Володимир Юрійович Арешонков դեկտեմբերի 17, 1957, Կորոստեն, Ժիտոմիրի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի քաղաքական և հասարակական գործիչ, աշխատել է Ժիտոմիրի մարզում պետական և քաղաքային պատասխանատու պաշտոններում, Ուկրաինայի 8-րդ գումարման ժողովրդական պատգամավոր։ Ռադայում նա Պետրո Պորոշենկոյի դաշինքի անդամ է, Գերագույն ռադայի աշխատանքի կարգավորման և կազմակերպման հանձնաժողովի փոխնախագահ[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վլադիմիր Արեշոնկովը ծնվել է 1957 թվականի դեկտեմբերի 17-ին, Ժիտոմիրի մարզի Կորոստեն քաղաքում[1]։ 1981 թվականին ավարտել է Ուժգորոդի պետական համալսարանը։ 2003 թվականին ավարտել է Ուկրաինայի նախագահին առընթեր պետական կառավարման ակադեմիան` մագիստրոսի կոչմամբ։ 2007 թվականին պաշտպանել է իր դիսերտացիան` ստանալով մանկավարժական գիտությունների թեկնածուի կոչում[2]։
2015 թվականին՝ մանկավարժական գիտությունների դոկտոր։
2016 թվականին`Ի. Ֆրանկոյի անվան Ժիտոմիրի պետական համալսարանի հատուկ պատմական առարկաների և իրավագիտության ամբիոնի պրոֆեսոր։
1998-2014 թվականներին աշխատել է Ժիտոմիրի մարզի գործադիր իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավար պաշտոններում, ներառյալ կրթության և գիտության վարչության պետը[2]։
1998-2001 թվականներին Կորոստեն քաղաքի գործադիր կոմիտեի ղեկավարի տեղակալ։
2001-2002 թվականներին` Ժիտոմիրի մարզային պետական վարչակազմի էթնիկական հարցերի, միգրացիայի և կրոնի վարչության պետ։
2002-2005 թվականներին` Ժիտոմիրի մարզի պետական կառավարման կրթության և գիտության վարչության պետ։
2005-2009 թվականներին` հետբուհական մանկավարժական կրթության Ժիտոմիրի տարածաշրջանային ինստիտուտի պրոռեկտոր։
2009-2010 թվականներին` Կորոստեն քաղաքի գործադիր կոմիտեի ղեկավարի տեղակալ։
2010 թվականի ապրիլ-նոյեմբեր ամիսներին` Կորոստենի մարզի պետական վարչակազմի ղեկավար։
2010 թվականին նոյեմբերի 17-ից` Ժիտոմիրի տարածաշրջանային խորհրդի ղեկավարի առաջին տեղակալ։
Գերագույն Ռադայի 8-րդ գումարման պատգամավոր է դարձել` միամանդատ թիվ 64 ընտրատարածքում հավաքելով ձայների 41.03%-ը[3]։
2018 թվականի դեկտեմբերի 25-ին ներառվել է Ռուսաստանի պատժամիջոցների ցուցակում[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Арешонков В.Ю. - VIII созыв
- ↑ 2,0 2,1 Левый берег - Арешонков В.Ю.
- ↑ Депо 2015
- ↑ «Что известно о людях, которые попали в новый список санкций РФ». Украинская правда. 2018 թ․ դեկտեմբերի 25. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 30-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Народний депутат України VIII скликання Арешонков Володимир Юрійович» (ուկրաիներեն). Верховна Рада України. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 21-ին.
- «Арешонков Владимир Юрьевич Народный депутат Верховной Рады VIII созыва». LB.ua. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 21-ին.
- Ростислав Багряный (2015 թ․ հունվարի 22). «Новые лица Верховной Рады: Владимир Арешонков». Depo.ua. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 21-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Արեշոնկով» հոդվածին։ |
|