Վիքիպեդիա:Տերմինների քննարկում/Վիքիփեդիայի անվանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Այս քվեարկության նպատակն է պարզել, արդյոք նախագծի մասնակիցների մեծամասնությունը կողմնակից է «Վիքիփեդիա» անվանաձևի փոփոխությանը։ Նախկինում եղել են քննարկումներ Վիկիպեդիա կամ Վիքիփեդիա անվանատարբերակներն օգտագործելու վերաբերյալ, սակայն առանց որևէ արդյունքի։

1-ին փուլում քվեարկվում է միայն փոփոխություն կատարելու որոշումը։ Կոնկրետ անվանատարբերակի ընտրությունը քննարկվի, երբ համաձայնություն լինի փոփոխության վերաբերյալ։ Մասնակիցները կարող են քվեարկել «կողմ», «դեմ» կամ «ձեռնպահ»։ Եթե մասնակիցների ավելի քան 50% կողմ լինեն, ապա անցնում ենք երկրորդ փուլին։

1-ին փուլ[խմբագրել կոդը]

Ով է կարող քվեարկել[խմբագրել կոդը]

Քվեարկությունում կարող է մասնակցել յուրաքանչյուր գրանցված մասնակից, ով

  1. գրանցված է նախագծում
  2. կատարել է առնվազն 100 խմբագրում

Տեսակետ արտահայտել կարող են նաև չգրանցված մասնակիցները

Քվեարկության ժամկետը[խմբագրել կոդը]

Քվերակությունն ընթացել է 2012 փետրվարի 3-ից մինչև 2012 փետրվարի 29-ը։

Քվեարկության արդյունքը[խմբագրել կոդը]

Ընդհանուր 21 ուժ ունեցող քվե։ Այդ թվում 16 կողմ (76%), 3 դեմ և 2 ձեռնպահ (միասին՝ 24%)։ Նկատի ունենալով նաև ծավալված քննարկումը, կարելի է եզրակացնել, որ Վիքի-համայնքի մեծամասնությունը կողմնակից է անվանձևի փոփոխությանը։ Ուստի կարծում եմ արժի անցնել հաջորդ փուլ։ --vacio 16։42, 1 Մարտի 2012 (UTC)

Համակարծիք եմ: --Rob (talk) 16:54, 1 Մարտի 2012 (UTC)[reply]
Քվեարկության արդյունքն ակներև է, հուսով եմ հիմա էլ պետք չէ քվեարկել այն ընդունելու կամ չնդունելու օգտին )) Կարծեմ Pandukht-ն էր ստեղծել այս քվեարկությունը, խնդրում եմ ստեղծել երկրորդ փուլը՝ նույն ձևաչափի պահպանմամբ:Armatura (talk) 21:33, 3 Մարտի 2012 (UTC)[reply]

Մեկնաբանություններ[խմբագրել կոդը]

Մեկնաբանություններ, կարծիքներ ու տեսակետներ կարող եք հայտնել այստեղ

  • (!) Մեկնաբանություն՝ Արդյո՞ք մոռացվել է, որ Վիքիփեդիայում զուտ քվեարկությամբ և քանակով չէ, որ ուղեգիծ է որոշվում, այլ {{կողմ}}, {{դեմ}} և նման կաղապարներն օգտագործվում են հապավելու այն տեսակետը և պատճառաբանաությունը որ հետևում է դրանց։ Այս էջում չկա նույնիսկ մեկ պատճառաբանություն, ոչ էլ նույնիսկ մեկ հղում որևէ նախկին քննարկմանԱյժմ տեսա «Տես նաև» բաժինը, որպես հավելված։ Այստեղ չկա ոչ մի քննարկում և ուստի չի կարող լինել որևէ համաձայնություն։ Միայն թվեր։ Այն էլ, նկատի առնելով, որ ցանկացած գրանցված ոք կարող է քվեարկել առանցի որևէ նվազագույն գրանցման ժամկետի կամ նվազագույն ներդրումների քանակի պայմանների, կարելի է ենթադրել, որ քվեարկողների գոնե որոշները նույնիսկ տեղյակ չեն նախկին քննարկումներից և պատճառաբանություններից։ Գնահատում եմ վերջապես հարցը լուծելու համար փորձը, սակայն քանակային մոտեցմամբ այս կարևոր հարցը լուծելու փոխարեն, անհրաժեշտ եմ տեսնում քննարկել նմանատիպ առանձին էջում։ Chaojoker 20։11, 11 Փետրվարի 2012 (UTC)
Ես էլ եմ կարծում, որ այս քվեարկությունը առաջին հերթին պետք է օգնի պարզել լինի, թե մասնակիցների ո՛ր մասը, ինչպիսի՛ տեսակետ ունի։ Այսինքն նախկինում մենք տեսակետեր փոխանակել ենք, սակայն պարզ չի եղել, այդ տեսակետները որքանով են պաշտպանում այլ մասնակիցներ։ Նախկին քննարկումների հղումներ, ի դեպ, կան ներքևում։ --vacio 20:18, 11 Փետրվարի 2012 (UTC)
Ոչ ոք մոռացել չե պատճառաբանությունների անհրաժեշտության մասին քննարկման ընթացքում, ուղղակի նախատեսված է, որ դրանք կլինեն քննարկման երկրորդ շրջանում: Խնդրում եմ ակտիվ լինել և քվեարկել, այդ թվում եթե որևէ մեկը դեմ վերանվանելուն:
Ի դեպ, Vacio, նոր նկատեցի փոփոխությունը, կարծում եմ գոնե նվազագույն սահմանում պետք է լինի, այդ թվում գրանցված լինելը պետք է պարտադիր լինի: --Պանդուխտ 20:37, 11 Փետրվարի 2012 (UTC)
Այսինքն նախ քվեարկությամբ ընտրել որ Վիքիփեդիա չպետք է լինի, իսկ ընտրելուց հետո նո՞ր քննարկել։ Տրամաբանական հետևողականության ուղղությունը շփոթե՞լ ենք։ Chaojoker 05:55, 12 Փետրվարի 2012 (UTC)
Խորհրդարանում ես այդ նույնն էի ասում, բայց համայնքը որոշեց որ քվեարկությունը պետք է այս ձևով անցնի: Ցավոք, այդ պատճառով մեկ ամիս ենք կորցնում: Բայց ամեն դեպքում երկրորդ փուլում քննարկելու ենք նաև Վիքիփեդիա անվանատարբերակը:--Պանդուխտ 06:35, 12 Փետրվարի 2012 (UTC)
Ինչքան հասկացա, խոսքն այս քննարկման է վերաբերում, որտեղ հենց սկզբից առաջ է քաշվել քվեարկությամբ խնդիր լուծելու առաջարկը, իսկ տարաձայնությունը միայն փուլերի քանակի մասին է։
Այստեղ առաջին և ամենամեծ խնդիրը զուտ քվեարկությամբ որևէ բան որոշելն է։ Քվերակության և քննարկման մեջ շատ մեծ տարբերություն կա։ Վիքիփեդիան ժողովրդավարություն չէ, և արդյունքներն ըստ քանակի չեն որոշվում, այլ արժետիրական համակարգ է, և կարևորվում է պատճառաբանությունների ուժն որոշում կայացնելիս։ Ըստ այդմ, ներկա և որևէ նման քվեարկություն որևէ որոշման հիմք չի կարող ծառայել։ Դա կարող է անել միայն քննարկումը։
Երկրորդ խնդիրը, առաջարկված երկու փուլն է։ Այստեղ հիմնականում առաջարկվում է, որ առաջին փուլում որոշում կայացվի թեկնածուներից մեկի ընդդեմ բոլոր մյուս թեկնածուների նկատմամբ, իսկ երկրորդ փուլում, բոլոր մյուս թեկնածուներն քննարկվեն հավասարապես։ Որևէ տեղ նման ընտրություն տեսած կա՞ք։ Թե՞ միայն ես եմ թեկնածուների հավասար քննարկման հնարավորության հետ շատ մեծ խնդիր տեսնում։
Վերջին խնդիրն այն է, որ եթե փուլերով ենք առաջանալու, ամենաառաջին փուլը լինի այն (դարձյալ ըստ քննարկման, և ոչ քվեարկության), որ որոշենք արդյոք այս նախագիծը հայերեն նախագիծ է, թե արևելահայերեն։ Արդյո՞ք թույլ տալու ենք մեր արևմտահայերեն գրող ընկերներին ևս գրեն և ներդնեն, թե դեն ենք շպրտելու արած ներդրումները և ևս մեկ պառակտման աղբյուր ստեղծենք։ Առաջարկում եմ առաջնայինը դա որոշել, որովհետև առաջնային դեր ունի անվանման շուրջ քննարկումներում, և մինչև մեկը չորոշվի, մյուսը չի կարելի որոշել (բացառությունն այն դեպքում է միայն, որ Ճեպագիտարան կամ Վիքիգիտարան անվան շուրջ համաձայնության գանք)։ Chaojoker 10:28, 12 Փետրվարի 2012 (UTC)

Դիտարկում քվեարկության դեմ առարկությունների վերաբերյալ։ Ես համաձայն եմ, որ չպետք է որոշումներ կայացնել զուտ քվեարկելով։ Իմ կարծիքով այս քվեարկությունը ավելի շատ հարցման դեր կարող է կատարել, քան «ժողովրդավարական» քվեարկության կամ հանրաքվեի։ Այսինքն մենք բազմաթիվ անգամներ քննարկել ենք խնդիրը, տարբեր մասնակիցներ ներկայացրել են իրենց տեսակետները և փաստարկները։ Սակայն ոչ մի քննարկում խնդրին լուծում չի տվել և այն շարունակ, տարբեր մասնակիցների նախաձեռնությամբ վերարծարվում է. դա իմ կարծոքով ակնհայտ է դարձնում, որ ներկա տարբերակը վիքի-համայնքի համաձայնությունը չի ներկայացնում։ Ի՞նչ կարող է մեզ տա քվեարկությունը, առաջին հերթին մեկ բան. կպարզենք (կամ կփորձեն պարզել), արդյո՞ք համայնքի ո՛ր մասն է պաշտպանում անվանափոխման օգտին հնչած տեսակետները և ո՛ր մասը՝ ներկա տարբերակը պահպանելու օգտին հնչած տեսակետները։ Այլ կերպ ասած, ինչպես մի անգամ Chaojeker-ն է ասել, քվարկությունը չարիք չէ։ --vacio 13։42, 12 Փետրվարի 2012 (UTC)

  • (!) Մեկնաբանություն՝ Քննարման էջում ես արդեն պարզաբանություններ տվել եմ, թե ինչու ես դեմ եմ քվեարկել, ընդ որում դեմ եմ ոչ այնքան անվանափոխությանը (չնայած դրան նույնպես), այլ ընդհանրապես բուն այդպիսի քվեարկությանը և գտնում եմ, որ նման հարցերը պետք է որոշվեն այլ տեղերում և պայմաններում, քանի որ այստեղ խոսքը գնում է հայոց լեզվի մասին։ Կարճ ասած՝ հայոց լեզվի բառարաններում ոնց գրված է այդպես էլ այստեղ պետք է լինի։ Hayk S 18։19, 12 Փետրվարի 2012 (UTC)
Hayk S, շնորհակալություն ձեր տեսակետն արտահայտելու համար։ Նկատեմ սակայն երկու հանգամաանք։ Նախ, հայերեն բառարանները, ցավոք, հայոց լեզվի զարգացումներից բավական ետ են մնացել և դրանցից ոչ մեկում Վիկ/քիպ/փեդիան եզրը չկա (գոնե որքան ես տեղյակ եմ)։ Երկրորդ այդ բացը ինչ-որ կերպ լրացնելու համար մենք մի կողմից փորձում ենք օգտվել Լեզվի ինստիտուտի սահմանած տառադարձության կանոններից, մյուս կողմից փորձում ենք դիմել ճանաչված հայ լեզվաբանների։ Մասնավորապես Դավիթ Գյուրջինյանն իր եզրակացությունն հայտնել է (տես մեջբերված այս էջի ներքևում) և շուտով հուսով ենք այլ մասնագետների կարծիքներն էլ հայտնի կլինեն։ Հարգանքով, vacio 20:08, 12 Փետրվարի 2012 (UTC)
Վիքիփեդիան ոչ մի բառարանում չլինելը խնդիր չէ, և այն վերաբերում է ոչ միայն հայերենին, այլ ևս այլ լեզուներին։ Դեռևս ոչ մի լեզվի բառարան չեմ տեսել, որտեղ «Վիքիփեդիա» բառը զետեղված լինի։ Ինչ վերաբերում է լեզվագետների կարծիքին, նրանք միայն այն ժամանակ կարելի է հաշվի առնել որ հարց հարուցվի թե՛ արևելահայագետներին և թե՛ արևմտահայագետներին, որոնք կողք-կողքի դնելով կարելի լինի որոշում կայացնել։ Եթե միայն խորհրդակցում արևելահայերենի մասնագետների հետ և միայն դրանք հաշվի առնում, այս հարցը մնում է խիստ միակողմանի և արդարև լուծելը անհնար է դառնում։ Chaojoker 01:39, 13 Փետրվարի 2012 (UTC)
Հարգելի Hayk S, կարո՞ղ եք խնդրեմ ձեր մեկնաբանություններին հղում ներկայացնել։
Vacio, ես գրազ կգամ, որ քվեարկող մասնակիցների մեծ մասը (եթե ոչ բոլորը) չեն կարդացել բոլոր նախկին քննարկումները և տեսակետները, որպեսզի համաձայն կամ տարաձայն լինեն դրանց հետ։ Սա զուտ կարծիք է թույլ տալիս, քանի որ Հովհաննես Վարդումյանից բացի ոչ մի մասնակից, քվեարկության կողքին նույնիսկ մեկ պատճառանաբություն չի նշում։ Չարիք չէ, եթե ինչպես նշեցի վերևում, օգտագործվում է որպես պատճառաբանության կարճ հապավում՝ դրա սկզբում։ Չարիք է, եթե զուտ քվեարկությամբ փորձում են որոշել անունը պետք է փոխվի։ Ես երբևէ չէի պատկերացնում, որ մենք ադրբեջաներեն Վիքիփեդիայի մակարդակին ենք իջնելու։ Դե, ուղղված եմ։ Chaojoker 00:08, 13 Փետրվարի 2012 (UTC)

Ինչո՞ւ ոչ ՎիքիՓեդիա[խմբագրել կոդը]

Հարգելի Chaojoker, այո, կոնկրետ այս էջում «փեդիա» տարբերակին դեմ որևէ պատճառաբանություն չի ներկայացվել, բայց Վիքիի վերանվանման թեման պարբերաբար այնքնան է բարձրացվել ու քննարկվել, որ կարծում եմ ամեն ինչ արդեն ասված է: ԵՎ կողմ և դեմ գրեթե բոլոր հիմնական փաստարկները ժամանակին ներկայացվել ու քննարկվել են: Բոլոր քննարկումներում մասնակիցների/խմբագիրների մեծամասնությունը կողմ է արտահայտվել վերանվանմանը՝ ներկայացնելով փաստարկները: Վիքիփեդիա տարբերակի օգտին միակ հիմնական փաստարկն այն է եղել, որ այն փոխզիջումնային է, ընդունելի և՜ արևելահայերենի և՜ արևմտահայերենի համար: Բայց իրականում այս փաստարկը անհիմն է թեկուզ այն պարզ պատճառով, որ արևելահայերենում «փեդիա» արմատով որևէ բառ գոյություն չունի, մեզանում օգտագործվում է միայն «պեդիա» արմատը, կամ էլ հայերեն համարժեք արմատը՝ «գիտարան»: Եթե ընդունենք «փեդիա» կողմնակիցների փաստարկի տրամաբանությունը, ապա ինչո՞ւ չենք կարող ասել, որ արևմտահայի համար էլ կարող է ընդունելի լինել «պեդիա» տարբերակը իր եզակի կիրառմամբ հայերեն «Վիքիպեդիա» ձևով: Բացի դրանից, իր ստեղծման պահից հայերեն Վիքիի խմբագիրների ճնշող մեծամասնությունը խմբագրումներ են կատարում արևելահայերեն: Սա առարկայական իրողություն է, որը մենք պետք է հաշվի առնենք: Արևելահայերեն խմբագրողների մեծամասնության համար անվանումն իր ներկա ձևով խորթ է: Երբ 2006-07-ին որոշում ընդունվեց «փեդիա»-յի օգտին, որոշման վրա մեծ չափով ազդեց այն հանգամանքը, որ գուցե դա կնպաստի արևմտահայերենով խմբագրումների քանակի աճին, սակայն դա տեղի չունեցով: Ուզենք թե չուզենք հայերեն Վիքի-ն փաստացի արևելահայերեն նախագիծ է դարձել և այդ իրողությունը գնալով ավելի ու ավելի է ֆիքսվելու: --Rob 10:21, 12 Փետրվարի 2012 (UTC)
Ողջույն, հարգելի Rob, նախ առաջարկված երկու փուլով այս խնդիրը լուծելու փորձի հետ խնդիրը խնդրում եմ կարդալ վերևի երկրորդ կետում։ Գրում եք, որ «անհիմն է թեկուզ այն պարզ պատճառով, որ արևելահայերենում «փեդիա» արմատով որևէ բառ գոյություն չունի», իսկ «պեդիա» արմատն անհիմն չէ՞ և հայերենում գոյություն ունի՞։ Եթե այդ տեսակետից նայենք, ապա ոչ «փեդիա» և ոչ «պեդիա» արմատ հայերենում գոյություն չունեն և չեն ունեցել, թեկուզ այն պարզ պատճառով որ փառք, գոնե Մաշտոցի օրերին և մինչ նրանից հարյուրավոր տարիներ հետո հունարեն և այլ օտար բառերը և արմատները թարգմանվում էին և այդ հունարեն արմատի հայերեն համարժեքը «գիտարան» բառն է։ Եթե հայերենում գոյություն ունենալու տեսակետից ենք քննարկում, ապա ոչ մեկը, ոչ էլ մյուսը պիտի ընդունենք, այլ «գիտարան» բառը։ Իսկ եթե փորձում ենք որոշել երկու օտար բառի միջև, ապա գոնե պիտի ընտրել այն, որ երկու հայերենում էլ ընդունելի է։ Ինչ վերաբերում է «արևմտահայի համար էլ կարող է ընդունելի լինել «պեդիա» տարբերակը իր եզակի կիրառմամբ հայերեն «Վիքիպեդիա» ձևով»․ ուրեմն արաբերենում, «փ» հնչյունը գոյություն չունի, և այլ պատճառով օտար լեզուներից եկող «փ» հնչյունը արաբերենում «բ» է տառադարձվում։ Հայերենը նման խնդիր չունի, և թե արևելահայերենը և թե արևմտահայերենը, դարձյալ փառք, ունեն թե «փ» և թե «բ» հնչյունները։ Այստեղ դուք առաջարկում եք, որ մենք մոռանանք դրա, և հայերենի կարողությունների մասին, և պարտադրենք արևմտահայերին որ նախագիծը «Վիքիբեդիա» կոչեն, որպեսզի արևելահայերին խորթ չհնչի։ Ինչ վերաբերում է նախագծի հայերեն կամ արևելահայերեն լինելուն, դարձյալ ինչպես առաջարկել եմ վերևում, կարծում եմ քննարկում է անհրաժեշտ։ Ու միայն հույս ունեմ, որ սա երկու Առաքելական եկեղեցի, երկու Հայաստան, միլիոն կուսակցություն, և վաղուց արդեն նորմալ դարձած հայկական պառակտման խնդիրներից մեկը չի լինի։ Chaojoker 10:46, 12 Փետրվարի 2012 (UTC)
Հարգելի, Chaojoker, չնայած որ ես հարգում եմ ձեզ և ձեր ներդրումը Հայերեն Վիքիպեդիայում, իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ դուք այս նախագիծը Արևմտահայերեն Վիքիփեդիա եք համարում և չեք ուզում լսել ուրիշների կարծիքները, մանավանդ այն դեպքում, երբ այդ ուրիշները մեծամասնություն են կազմում: Ձեր գլխավոր փաստրկն այն է, որ արևմտահայերենի կանոններով ճիշտ տարբերակը «փեդիա»-ն է: Լավ է թե վատ, բայց փաստը այսօր նա է, որ սա դե ֆակտո Արևելահայերեն Վիքիպեդիա է: Ինչպես մեկ պետությունում չի կարող լինել երկու օրենսդրություն, այդպես էլ մեկ հանրագիտարանը չի կարող ենթարկվել երկու լեզուների (թեկուզ այդքան հարազատ) կանոններին: Հաշվեք թե վերջին մի քանի ամսում, չե թող վերջին մեկ տարում ինչքան արևմտահայերեն հոդված է ստեղծվել (եթե ընդհանրապես ստեղծվել է) այս նախագծում և ինչքան արևելահայերեն:--Պանդուխտ 11:46, 12 Փետրվարի 2012 (UTC)
«իմ մոտ այնպիսի տպավորություն է, դուք այս նախագիծը Արևմտահայերեն Վիքիփեդիա եք համարում» Իսկ ինչի՞ց է ծագում այդ տպավորությունը, դրանի՞ց որ կարծում եմ սա հայերեն հանրագիտարան է, և չպետք է իզուր պատճառներով այն պառակտել, և ո՛չ արևելահայերենին և ո՛չ արևմտահայերենին գերադասություն տալ։ Դրանի՞ց է ծագել այս ենթադրությունը։ Երբեմն իմ մոտ այն տպավորությունն է, որ թյուրիմացությունն այնքան խորն է, որ աբսուրդության է հասնում։ Ինչպես ասացի, եթե առաջարկում եք վերջ տանք այս նախագիծը հայերեն հանրագիտարան համարելու և սկսենք այն արևելահայերեն նախագիծ կոչել և ջնջենք եղած արևմտահայերենը, դա առանձին էջում պարզ քննարկում է պահանջում, և ես բոլորվին չեմ գտնում, որ «հոդվածների անվանում» քվեարկության էջում է տեղը։ Այս քննարկումը կարող ենք շարունակել դրա համար նախատեսված էջում, բայց սա դրա տեղը չէ։ Chaojoker 12:08, 12 Փետրվարի 2012 (UTC)
Հարգելի Chaojoker, կարծում եմ «պառակտման» մասին խոսակցություններն անհիմն են: Ինչպես մե՛զ՝ արևելահայերենով խմբագրումներ կատարողներիս համար անվան ներկա տեսքը խոչընդոտ չէ ներդրումներ անելու համար, կարծում եմ նույնպես և ամևմտահայերենով խմբագրողի համար անվան փոփոխությունը դեր չի խաղա խմբագրում կատարելիս: 6 տարի է ինչ այս անվան տակ ենք գործում, ո՞ւր են արևմտահայերենով խմբագրողները: Ի՞նչն է այսօր իրենց հետ պահում խմբագրումներից: --Rob 12:13, 12 Փետրվարի 2012 (UTC)
Որովհետև Վիքիփեդիա արևելահայերենում սխալ չի հնչում, թեկուզ որոշ արևելահայերին խորթ է հնչում (հատկապես եթե մայրենին ռուսերենն է), իսկ Վիքիպեդիա տարբերակը արևմտահայերենում ուղղակի սխալ է հնչում (խոսքը խորթի մասին չէ նույնիսկ), այն հնչում է ինչպես Վիքիբեդիան արևելահայերենում։ Դուք կհամաձայնեի՞ք նախագիծը «Վիքիբեդիա» հնչողությամբ անվանել։ Ես այստեղ զգում եմ արևմտահայերին «պատժելու» ենթատոնը, ինչպես օրինակ՝ «դե, հիմա որ խմբագրում քիչ է եղել, թող պատժվեն, որ հասկական․․․» Ի՞նչն է խանգարում արևմտահայերեն ներդրումներին։ Շատ բաներ։ Համար առաջինն այն, որ չկա պետություն, որի պետական լեզուն արևմտահայերենն է, որտեղ պետական մայրենի լեզվի դասագրքերը արևմտահայերեն են, և 24 ժամյա արևմտահայերեն ալիք ունեն։ Ես կարծում եմ պետք չէ այստեղ մեկ-առ-մեկ թվեմ բոլոր այն խնդիրները, որ սպառնում են արևմտահայերենի գոյությանը, վստահ եմ դուք ինձնից շատ ավելի քաջատեղյակ եք։ Ինչո՞ւ պետք է մենք ևս միանանք այդ խնդիրների առաջացնելուն։ Chaojoker 12:44, 12 Փետրվարի 2012 (UTC)
Հարգելի Chaojoker, ինչքան ինձ հայտնի է, Վիքին Վիքիբեդիա վերանվանման կողմնակիցները շատ չեն: Հիմնական քննարկվող տարբերակներն են Վիքիպեդիա և Վիկիպեդիա: Անձամբ ես կողմ եմ Վիքիգիտարան տարբերակին, եթե իհարկե դա թույլատրված է ընդհանուր նախագծի կանոններով, այսինքն այնտեղ չի ամրագրված պարտադիր տառադարձման պահանջը: Ինչևէ, չեմ կարող ընդունել քո փաստարկը, որ վերանվանելով մենք կվանենք նախագծից արևմտահայ խմբագրողներին: 6 տարի է Վիքիփեդիա անունն ունենք, բայց չգիտես ինչու արևմտահայերենով խմբագիրների ներհոսք չի դիտվում, և հակառակը, արևելահայի համար խորթ հնչող անվան պարագայում մենք ունենք արևելահայերենով խմբագրումն էր կատարող մասնակիցների օրեցօր աճող հոսք: Սա է իրողությունը: Փոխզիջումային տարբերակն այս 6 տարվա ընթացքում «չախշատեց», մյուս կողմից էլ ներկայիս հայերեն Վիքիհամայնքի ճնշող մեծամասնությունը ցանկանում է վերանվանել նախագծի անունը՝ համապատասխանեցնելով այն արևելահայերենի տառադարձության կանոններին կամ էլ հայացնելով այն /Վիքիգիտարան/: --Rob 12:07, 12 Փետրվարի 2012 (UTC)
Rob ջան, Վիքիպեդիա-ն հենց այն տարբերակն է, որ արևմտահայերենում Վիքիբեդիա է կարդացվելու (արևմտահայերենում «պ» տառը հնչում է այնպես, ինպես «բ» տառը արևելահայերենում)։ Ինչքան գիտեմ, ոչ մի տեղ գրված չէ, որ Վիքիփեդիան միայն կարելի է տառադարձնել և թարգմանությունը չի թույլատրվում։ Ինչքան գիտեմ դա բոլորովին կախված է յուրաքանչյուր լեզվի համայնքի որոշումից։ Սա հնարավոր է ավելի ճշգրիտ կերպով ստուգել։ Վիքիպետիայով արևմտահայերին վանել արտահայտության ճշմարտությունը չի ակնարկում որ «Վիքիփեդիա տարբերակը կգրավի» տարբերակը ճիշտ է (եթե Ա ուրեմն Բ չի ակնարկում որ եթե ոչ-Ա ուրեմն ոչ-Բ), ուստի Վիքիփեդիա անվամբ քիչ արևմտահայերեն հոդվածների տեր դառնալը տրամաբանական կապ չունի Վիքիպեդիա անվանումով մարդկանց վանելուն։ Նաև, հոդված գրելը և նախագծից կարդալով օգտվելը տարբեր չափանիշներ են, և թեկուզ առաջինի մասին մենք ավելի տեղյակ ենք, երկրորդից պետք է խոստովանենք, որ շատ տեղեկություն չունենք։ «արևելահայի համար խորթ հնչող անվան պարագայում մենք ունենք արևելահայերենով խմբագրումն էր կատարող մասնակիցների օրեցօր աճող հոսք» արտահայտությունն ևս մեկ փաստարկ է, որ ցույց է տալիս ներկա անվանումը խնդիր չի ներկայացնում։ Ինչ վերաբերում է արևելահայերին, ապա պարսկահայերի համար, որոնք նաև արևելահայեր են, Վիքիպեդիան ավելի խորթ տարբերակ է քան Վիքիփեդիա (պարսկահայերի տառադարձումները ոչ միշտ են համընկնում հայաստանյան տառադարձումների հետ) -- սա ասում եմ մի քանի պարսկահայից խորհուրդ հարցնելուց հետո, որոնք բավականին բացասական էին վերաբերվում Վիքիպեդիա տարբերակին։ Ինչևէ, ամենաառաջին գերադասությունը տալիս եմ ամենահայերեն տարբերակին, որը Ճեպագիտարանն է, որը առաջին անգամ առաջարկել է Ռուբեն Թարումյանը, իսկ դրանից հետո միակ փոխզիջումային տարբերակը գտնում եմ, որ Վիքիգիտարանն է։ Chaojoker 12:24, 12 Փետրվարի 2012 (UTC)
Chaojoker ջան, իմ ասածն էլ հենց այն էր, որ անվան «խորթ» լինել չլինելու փաստարկները շատ հանգիստ կարելի է շրջել՝ ուղղելով այդ փաստարկները հնչեցնողի դեմ: Բնականաբար, մեզ՝ խմբագիրներիս մեծ մասի համար հարցը սկզբունքային չէ: Սակայն այնուամենայնիվ խնդիրը նրանում է, որ ներկայումս ակտիվ հայաստանցի խմբագրողների մեծ մասը դեմ է Վիքիփեդիա տարբերակի գործածմանը, հակառակ դեպքում վերանվանման այս հարցը համառ պարբերականությամբ չէր բարձրացվի: Իմ կարծիքով որոշումն ընդունելու համար առաջնային է համայնքի ներկա մասնակիցների կարծիքը: Մնացածը՝ այսինքն բացակա արևմտահայերի կամ պարսկահայերի անունից խոսելը իր էությամբ շահարկում է: Կարող եմ ենթադրել, սփյուռքահայ ընթերցողն հայերեն Վիքիի տվյալներից օգտվելուց ավելի շատ նեղվում է, օրինակ, դասական ուղղագրության բացակայությունից, այլ ոչ թե անվան խնդրից: Իմ կարծիքով յուրաքանչյուր մասնակից միայն իրեն է ներկայացնում, և միայն իր անունից է լիազորված խոսելու: Այդ տեսանկյունից ներկա պահին մենք ունենք վերանվանմանը կողմ քվեարկած 12 ակտիվ մասնակից, մեկ դեմ և մեկ ձեռնպահ: Իսկ երկրորդ հարցի կապակցությամբ, ես կողմ եմ անվան մասնակի հայացմանը, այսինքն՝ Վիքիգիտարան տարբերակին: «Վիքի» մասնիկը բռենդ է և կարծում եմ այն արժի պահպանել: --Rob 13:02, 12 Փետրվարի 2012 (UTC)
Rob ջան, հարցի համառ պարբերականությամբ բարձրացվելն ըստ իս հիմնականում երկու պատճառ ունի։ Մեկ՝ ոչ մի էջ չունենք, որտեղ պարզ և համառոտ և մատչելի կերպով բացատրվի, որ ինչու է ժամանակին Վիքիփեդիա տարբերակն ընտրվել։ Ականջը ռուսերեն արտասանության ծանոթ մասնակիցը մտնում է, և իհարկե, հարց է առաջանում որ ինչու է մեր արտասանությունը ռուսերեն Վիքիփեդիայից տարբեր։ Երկրորդ հարցը, հայախոսների կամ հայերի մոտ միաբանության բացառության նորմալ սովորությունն է։ Այսքինքն, եթե որոշվել է, որ նախագծի անունը Վիքիփեդիա է, և ձախի վերևում Վիքիփեդիա է գրված, իսկ ամեն մասնակից միայն իր կարծիքի հետ է հաշվի նստում թե մեկնաբանություններ թողնելիս Վիկիպեդիա գրի, թե Վիքիպեդիա գրի, ընդհանրապես հաշվի չառնելով նախագծի ներկա անվանումը, իհարկե նորեկների մոտ խորը շփոթմունք է առաջանում, և նվազագույնը կատակային է դառնում «նախագծի անուն» արտահայտությունը։ Դա նույնն է, որ եթե վաղը նախագիծը Վիքիպեդիա է կոչվում, ես ընդհանրապես դա հաշվի չառնեմ և շարունակեմ մեկնաբանություն թողնելուց Վիքիփեդիա գրել։ Յուրաքանչյուր մասնակից իրեն ներկայացնելու հետ համաձայն եմ, սակայն եթե մենք հաշվի ենք առնում հայաստանյան արևելահայերենի լեզվային կանոնները, որոնց համար բարեբախտաբար գոյություն ունի կանոնագիր, նույնը չենք կարող անել արևմտահայերենի և Իրանի արևելահայերենի համար, և ճարահատ դրա փոխարեն նշում եմ այլոց կարծիքները։ Իսկ քվեարկությամբ որոշում չկայացնելու մասին արդեն բավականին նշել եմ, թեկուզ հենց այս էջում։ Առանց պատճառաբանության կարծիքը ոչինչ չի նշանակում։ Chaojoker 00:23, 13 Փետրվարի 2012 (UTC)
Chaojoker ջան, չեմ կարծում, որ ժամանակին ընտրվածն ընտրվել է մեկընդմիշտ ու փոփոխման ենթակա չէ։ Այս քո դիրքորոշումը հակասում է Վիքիի հիմնարար սկզբունքին, որն է Վիքին այն է, ինչ տվյալ պահի մասնակիցների կոնսեսուսը։ Անընդմեջ շարժումն ու փոփոխականությունն է հենց դարձրել Վիքին այն ինչ այսօր կա, այս սկզբունքն է ներգրավել ու ներգրավում նոր մասնակիցների, դարձնում նախագիծը գրավիչ։ Այժմ այլ փաստարկն երի մասին։ Իմ կարծիքով հիմնազուրկ է նաև քո փաստարկն առ այն, որ «փեդիա»–յի դեմ բողոքը ռուսական մտածողության արդյունք է։ Այստեղ ռուսերենի խնդիրը չէ։ Բազմիցս նշվել է, որ «Պեդիա» արմատը անգլերեն կամ ռուսերեն չէ, այլ հունարեն։ Այն ժամանակին տառադարձվել է «պեդիա» ձևով։ «Փ» տառը կոնկրետ այս արմատի պարագայում կիրառելի չէթ, սա անգլիական կամ ամերիկյան բնակավայրի անուն չէ, որ կիրառվի «փ» տառադարձությունը։ Իսկ ինչ վերաբերվում է, տառադարձման այլ տարբերակների կիրառմանը, ապա կարծում եմ, դրանում մարդը պետք է ազատ լինի։ Ֆիքսված չևը չի մտել բառարաններ և ամրագրվել եզրույթների հարցով զբաղվով համապատասխան մարմնի կողմից (Լեզվի վարչություն)։ Ես իսկապես չեմ գտնում, որ 6 -7 տարի առաջ որոշված հարցը այսօր բեկանման ենթակա չէ։ Ընդհակառակը, հենց այս հարցը բեկանման ենթակա է, քանի որ ժամանակը ցույց տվեց, որ այդ որոշման հիմքում ընկած փաստարկները «չաշխատեցին»։ Նամանավանդ, ինչպես ցույց է տալիս արխիվային քննարկումների ընթերցումը, նախկին որոշումն էլ հեշտուհանգիստ չէր անցել։ Կրկնում եմ, այսօր համայնքի ակտիվ մասնակիցների ճնշող մեծամասնությունը դեմ է ներկա անվանը. իմ կարծիքով սա բավականին լուրջ հիմք է այս հարցը վերանայելու համար։ --Rob 13:41, 13 Փետրվարի 2012 (UTC)

Հարգելի բարեկամներ, վերջերս մոտավոր հաշվարկ կատարեցի, ըստ որի արևմտահայերեն հոդվածների քանակը ընդհանուր հոդվածների քանակի առավելագույնը 0.02%0,2-ն է միայն, մնացած 99,9899,8%-ը արևելահայերեն է։ Փաստորեն, եթե արևմտահայերըարևմտահայերեն խոսացողները մուտք են գործում այս նախագիծ նրանք ընթերցում են հիմնականում արևելահայերեն լեզվով նյութեր, այսինքն նրանք ընթերցում են Տիգրանակերտ և ոչ Դիկրանագերդ, Բեյրութ և ոչ Պէյրութ, Շվեցարիա և ոչ Զուիցերիա և այլն և այլն։ Հիմա իմ հարցն հետևյալն է, ինչպե՞ս ենք համոզված, որ եթե նախագծի անունը լինի արևելահայերեն տառադարձությամբ, ապա նրանց համար այլևս այս նախագիծը խորթ կդառնա։ Երկրորդ հարցն այն է, թե ինչպե՞ս ենք համոզված կես-արևելահայերեն-կես-արևմտահայերեն տառադարձությունը (որն ըստ իս լեզվաբանորեն սխալ և անթույլատրելի քայլ է) նրանց համար ավելի նախընտրելի է։ Գուցե նրա՞նց համար էլ Վիքիփեդիան նույնքան խորթ է հնչում, որքան արևելահայերեն խոսացողների մեծամասնության համար։ Անկեղծ ասած, ես ինքս գրեթե պաշտում եմ արևմտահայերենը. այն շատ ավելի գեղեցիկ լեզու եմ համարում, քան արևելահայերենը կամ իմ իմացած ցանկացած այլ լեզու։ Սակայն, իմ կարծիքով սխալ տառադարձությունը, ո՛չ մեկ, ո՛չ էլ մյուս լեզվատարբերակի օգտին է։ Եվ ոչ էլ առավել ևս այս նախագծի, որ միայն տուժում է դրանից։ --vacio 12։40, 12 Փետրվարի 2012 (UTC)

Vacio ջան, ինչո՞ւ եզրակացրիր, որ Վիքիփեդիան կես-կես տառադարձում է։ Այն ըստ արևմտահայերենի տառադարձության կատարյալ տառադարձություն է, իսկ ըստ արևելահայերենի՝ ընդունելի (բայց ոչ կատարյալ)։ Վիքիփեդիան արևմտահայերենում ընդհանրապես խորթ չի հնչում։ Խնդրում եմ վերադարձիր և կարդա թե՛ այս էջում, և թե՛ խորհրդարանում իմ տված բացատրությունները՝ արևմտահայերենում այդ բառի տառադարձման և արտասանության վերաբերյալ։ Վիքիպեդիա տարբերակը արևմտահայերենում ոչ թե ընդունելի է և խորթ է հնչում (ինչպես Վիքիփեդիան հայաստանյան արևելահայերենում), այլ միանգամայն սխալ է և հնչում է ինչպես «Վիքիբեդիա» բառը կհնչի արևելահայերնում։ Կարծում եմ ընդհանրապես խնդիրներից մեկն այն է, որ արևմտահայ և արևելահայ համայնքները քիչ են շփվում, և խորը տեղեկություն չունեն միմյանց խոսակցությունից և արտասանությունից։ Ինչ վերաբերում է հոդվածների 0.02%-ին, ապա արևելահայերեն հոդվածներից շատերը մի-երկու տողանոց բավականին մակերեսային հոդվածներ են (հատկապես վերջերս բոտով ստեղծած հոդվածները հաշվի առնելով), որը արևմտահայերեն հոդվածներին չի վերաբերում։ Այնպես որ դարձյալ, քանակն ամեն ինչ չի ասում։ Ես ունեցել եմ կյանքում բազում թե՛ արևելահայ և թե՛ արևմտահայ անձանց հետ շփվելու բախտը, և խոսում եմ թե՛ արևելահայերեն և թե՛ արևմտահայերեն (բայց արևմտահայերենիս իմացությունն ավելի քիչ է, քանի որ ինքնուս եմ)։ Այդ պատճառով, եթե հետաքրքրված եք բոտով արևմտահայերեն հոդվածներ ևս ստեղծել, հնարավոր է կարճ ժամանակում դրանց ևս բազմապատկել, սակայն, նորից, քանակն ամեն բան չի ասում։ Chaojoker 12:55, 12 Փետրվարի 2012 (UTC)
Chaojoker։ Ես հասկանում եմ, որ քո կարծիքով (որը ես անկեղծորեն հարգում եմ) «Վիքիփեդիան» հարազատ է հնչում արևմտահայերեն խոսացողների համար։ Դու գտնում ես նաև, որ այն վատ չի հնչում արևելահայերեն խոսացողների համար ևս։ Սակայն իմ հարցն հետևյալն էր. եթե մի պահ արևմտահայերենը որպես մայրենի լեզու խոսացողները խոսեին իրենք իրենց անունից, ի՞նչ առարկայական փաստեր կան, որ Վիքիփեդիան նրանց համար ավելի նախընտրելի է, քան Վիքիպեդիան։ Ի՞նչ առարկայական փաստեր կան, որ «Վիքիպեդիա»-ն նրանք արևմտահայերեն արտասանությամբ կկարդան, և ոչ արևելահայերեն։ Չէ՞ որ, ինչպես նշեցի վերևում Վիքիփեդիայի բովանդակությունը 99,98%-ով նրանք արևելահայերեն տառադարձությամբ են ընթերցում։ Գուցե նրանք և՞ս նախընտրելի են համարում, որ –հոդվածների մեծամասնության օրինակով– նախագծի անվանումը լինի արևելահայերեն տառադարձությամբ։ Իմ այս հարցին ես պատասխան չստացա։
Ինչ վերաբերում է հոդվածների քանակին. ես իմ հաշվարկը կատարել էի դեկտեմբերի 6-ին, երբ դեռ ոչ մի հոդված բոտով չէինք բեռնել։ Ըստ որում ուշադրություն եմ դարձրել նաև հոդվածների բովանդակության և ցավոք արևմտահայերեն հոդվածները արևելահայերեն հոդվածներից էականորեն ավելի լավ որակի չէին։ --vacio 13:25, 12 Փետրվարի 2012 (UTC)
Հարգելի Vacio, խնդիրը հենց այն է, որ դա իմ կարծիքը չէ․ դա արևմտահայերենի տառադարձության սովորությունները (կանոններն) են թելադրում։ Ես շատ ուրախ կլինեի, որ արևմտահայերենի համար էլ, ինչպես արևելահայերենի համար, գոյություն ունենար որևէ տառադարձման կանոննները մատնանշող գիրք կամ գրքույք, որին ես հղում կկատարեի և այդ պարագայում դուք ինձ հավատալու (ավելի ճիշտ՝ չհավատալու) խնդիրը չէիք ունենա։ Ցավոք, ես որևէ այդպիսի հրատարակչությունից տեղյակ չեմ։ Ես հաշվի եմ առնում բոլոր ժամանակակից օտար լեզվից տառադարձրած արևմտահայերեն անունները որի գրությունը տեսել եմ․ ինքներդ քաջածանոթ եք Պէյրութ բառին, որտեղ արևմտահայերեն Պ-ն արևելահայերեն Բ-ի պես է հնչում։ Անգլերեն B-ն, որի պատճառով արևելահայերենում Բարաք Օբամա է տառադարձվում, արևմտահայերենում Պարաք Օպամա և Barbara Boxer-ը Պարպարա Պոքսըր են տառադարձցվում նույն արտասանության պատճառով։ Դարձյալ մնում ե՞ք անհավատ, որ արևմտահայերենում «պ» տառը անգլերեն b-ի պես է հնչում, թե՞ բավական են օրինակները։ Եթե դարձյալ բավական չէ, ձեր ուշադրությունը հրավիրում եմ ժամանակին մեր ամենաակտիվ մասնակիցներից մեկի կարծիքին, ում մայրենին լեզուն հենց արևմտահայերենն է, և ում կարծիքը արևմտահայերենի մասին կարծում եմ բոլորիցս ավելի շատ հեղինակություն ունի՝ այստեղից՝
«երբ արևմտահայերեն կարդացվի «Վիքիպեդիա», կկարդացվի որպես Wikibetia: Ըստ իմ կարծիքիս, ավելի լավ է եթե «Վիքիփեդիա» մնա քանի որ՝ և արևելահայերեն, և արևմտահայերեն, այս մեկը կկարդացվի P:Երկու դիալեքտների համար ավելի լաւ կլինի իմ կարծիքովս:»
Եվս մեկ կետ, քանի որ կարծիքներից ենք խոսում, որտեղի՞ց է ծագել արևմտահայերեն հոդվածների 0.02% լինելու կարծիքը։ Կարծիք եմ ասում, որովհետև դա հաստատ հաշվարկ չի կարող լինել։ 0.02% նշանակում է, որ ամեն 10,000 հոդվածից երկուսն են արևմտահայերեն, և քանի որ ունենք մոտ 20,000 հոդված, նշանակում է, որ դու կարծում ես որ միայն 4 արևմտահայերեն հոդված կա Վիքիփեդիայում։ Ճիշտ է, որ արևմտահայերեն հոդվածների քանակը քիչ է, բայց ինչպիսի՞ հաշվարկով ես 4 ստացել։ Թեկուզ {{Արեւմտահայերէն}} կաղապարին հղվող մոտ 20 հոդված կա, և զուտ այդ կաղապարին նայելով ստացվում է գոնե հոդվածների 0.1%-ը։ Կարծում եմ կարելի է արևելահայերեն հոդվածներում թաքցվող կատեգորիա տեղադրել, ապագայում հաշվարկները հեշտացնելու համար։ Chaojoker 01:30, 13 Փետրվարի 2012 (UTC)
Հազար ներողություն, իմ հաշվարկը 0,2% էր և ոչ 0,02%։ --vacio 10:18, 13 Փետրվարի 2012 (UTC)
Խնդիրը քեզ չհավատալը չէ, ի հարկե արևելահայերեն-արևմտահայերեն արտասանության տարբերություն կա, այդ թվում և բ-պ պարագան։ Եթե նկատեցիր ես մի փոքր այլ հարց էի տալիս..։ Ինչ վերաբերում է Ֆետայիի կարծիքին, ապա շնորհակալություն այն մեջբերելու համար։ Փաստորեն, դա կարծես արևմտահայերեն խոսացող մասնակցի միակ կարծիքն է։ --vacio 20:59, 13 Փետրվարի 2012 (UTC)
Այսքան տարի գոյատևելուց և արդեն արմատացած անուն ունենալուց հետո կարծում եմ նախագծի անունը փոխել այնպես, որ կարդացողը չհասկանա թե ինչի մասին է խոսքը, ճիշտ չի լինի: Թեև ինձ գերադասելի է թվում Վիքիգիտարանը այն պատճառով, որ և Վիքին կա, որը ցույց է տալիս նախագծին պատկանելը և գիտարան բառը, որը փեդիայի կամ պեդիայի իմաստն է արտահայտում, հասկանալի և միանման է գրվում և արմուտքում և արևելքում: «Վիքին» պետք է մնա, չէ որ մենք անգամ մեր նախագիծը հայկական չենք համարում, այլ միայն վիքիի հայերեն նախագիծը: Եվ հետո ինչպես վարվել մյուս հայերեն նախագծերի հետ ճեպադարա՞ն, ճեպաքաղվա՞ծք, ճեպագրքե՞ր ու հետո էլ հանգիստ սրտով գնանք ու մասնակցենք ճեպամանիա, կներեք Վիքիմանիային: Անձամբ ես հին հայացքների տեր մարդ եմ և ինձ բավարարում է Վիքիպեդիա տարբերակը, թեև կարող եմ շարունակել աշխատանքս Վիքիփեդիայում:--Bekoքննարկում 13:08, 12 Փետրվարի 2012 (UTC)
Իհարկե յուրաքանչյուր հայի համար ավելի ցանկալի է լսել իրեն հարազատ բառեր, բայց ամեն ինչ ունի իր սահմանները: Եվ Ճեպագիտարանը, և Վիքիգիտարանը անըդունելի են: Եթե ցանկություն կա ունենալ նման անվանումներով հանրագիտարաններ, ապա դա կարելի է դա իրականություն դարձնելով՝ ստեղծելով առանձին նախագիծ: Մենք չպետք է դուրս գանք Wikipedia անվանման շրջանակներից և ինքնակամ ավելորդ բաներ անենք: Ամբողջ նախագիծը ի սկզբանե ստեղծվել է հենց Wikipedia անվան տակ և մեր կողմից այլ անվանում մտցնելը վիրտուալ սեպարատիզմ կլինի:--Պանդուխտ 20:41, 12 Փետրվարի 2012 (UTC)
Նաև, չգիտեմ թե ինչպես մյուսների, բայց ինձ համար մի քիչ դժվար է Վիքիգիտարան արտասենլը, քանի որ իր հետևից քիգի է գնում, դրա մնա Ճեպագիտարանը ավելի գեղեցիկ է արտասանվում, բայց երկու տարբերակն էլ անթույլատրելի են:--Պանդուխտ 20:48, 12 Փետրվարի 2012 (UTC)
Պանդուխտ, խնդրում են կարծիքից բացի հայտնիր նաև պատճառներ։ Եթե ասում ես «անընդունելի են», խնդրում եմ նշիր որտեղ է ասված դա, և ըստ ում են անընդունելի։ Ինչ վերաբերում է «ինքնակամ ավելորդ բաներին», բանն հենց այն է, որ յուրաքանչյուր Վիքի-նախագծի տնօրինությունը և կազմակերպումը հենց 100% վստահված է այդ Վիքի համայնքին, և չկան որևէ «բարձր» հիերարխիկ մարմին, որ օրենքի սահմաններում համայնքի որոշումների հակառակ բան թելադրի։ *Էխ* այնքան սեպարատիզմ բառն լսել ենք, որ աչքիս արդեն մտել է որոշներիս ենթագիտակցության մեջ և տեղը եղած-չեղած մե՞նք էլ ենք այն օգտագործվում։ Նկատի ունենալով մեր օտարամոլության սահմանները, չեմ զարմանա երբ մի օր էլ երբ բոլորը Wikiquote-ը «Վիքիցիտատծիկ», «Վիքիսիտատոս», «Վիքիգոֆթար», ու «Վիքիսյոզ» են անվանում, մենք սկսենք պնդել, որ պետք է Վիքիքաղվածքի փոխարեն այն «Վիքիքուոթ» «Վիկիկուուտ» «Wikiquote» անվանենք, որ հանկարծ «ինքնակամ ավելորդ բաներ» արած չլինենք։ *էխ* Chaojoker 01:30, 13 Փետրվարի 2012 (UTC)
Նախորոք ներողություն եմ խնդրում ֆորումի մասնակիցներից, եթե կրկնում եմ նրանցից որևԷ մեկի խոսքերը, ուղղակի օբյեկտիվորեն ժամանակ չունեմ ֆորումի բոլոր գրառումներին ծանոթանամ: Բայց այն փաստը, որը հունարենից և լատիներենից տերմինների անվանումների հայերենում փոխառությունները ՎԻՔԻՊԵԴԻԱ-ՎԻՔԻՓԵԴԻԱ-ի շրջանակներից դուրս գրական միջավայրում վաղուց օգտագործվում են ՊԵԴԻԱ ձևով: Այսքանից ելնելով` գտնում եմ, որ ՎԻՔԻՊԵԴԻԱ ձևն իրոք ամենառացիոնալն է հանրագիտարանի համար: -- Vahe 19:30, 14 Փետրվարի 2012 (UTC)

Մասնագետների կարծիքները[խմբագրել կոդը]

Թերևս օգտակար կլինի նաև մեջբերել մասնագետների կարծիքները։ Ի հարկե, վիքիպեդիան պարտավոր չէ հետևել որևէ մասնագետի, սակայն շատերին կարող է օգնել կողմորոշվել կամ վերանայել իրենց փաստարկները։

Դավիթ Գյուրջինյան. (լեզվաբան, ԵՊԼՀ)[խմբագրել կոդը]

Այս նամակն ինձ է վերահղել Սուսաննանն 2011 թ. դոկտեմբերի 15-ին, նրա թուլատվությամբ տեղադրում եմ ստորև։ --vacio 12։18, 12 Փետրվարի 2012 (UTC)

Հարգարժան Սուսաննա Մկրտչյան

Հայտնի է, որ համացանցային հանրահայտ հանրագիտարանի այժմյան անունը Վիքիփեդիա ձևով է տառադարձվել: Հստակ է, որ հիմք է հանդիսացել անգլերեն Wikipedia-ն:

Սակայն այս ձևը կարծեք չի ընդունվում հանրության կողմից:

Պատճառներից մեկն այն է, որ հայերենում վաղուց գործածվում են էնցիկլոպեդիստ (հանրագիտակ)-ի նման բառեր, և պեդփեդ-ով շատ դժվար կլինի փոխարինել: Ինչպես որ պեպսինփեփսի չի դառնում անկախության այս երկու տասնամյակի ընթացքում, երբ մենք այսպես ասած բացվել ենք աշխարհին:

Ք-ի հարցում հետևում ենք տառադարձության կանոններին: Հայախոս հանրությունը սա կարծեք ընդունում է:

Գործածվում է նաև Վիկիպեդիա ձևը: Այստեղ դեր ունեն հանրագիտարանի անվան ռուսերեն հնչումը և տառադարձելու խորհրդային շրջանի ավանդույթը:

Մենք առաջարկում ենք Վիքիպեդիա տարբերակը` գոյությունը ունեցող երկու ձևերի «խառնուրդը»: Այո, կարող է լինել երկու սկզբունքների միահյուսում՝ ավանդույթ + նոր մոտեցում:


Հարգանքով՝ Դավիթ Գյուրջինյան

Արևելահայերենի տառադարձման կանոնների մասին մենք նույնիսկ էջ ունենք Վիքիփեդիայում, և հայաստանյան արևելահայերենի դիրքը այս նկատմամբ արդեն կարծում եմ քաջածանոթ է, հարցը, դարձյալ, այն է, որ սա արևելահայերե՞ն հանրագիտարան է, թե՞ հայերեն, և նշյալ նամակում ընդհանրապես ուշադրություն չի դարձվել կամ նույնիսկ նշում չի կատարվել արևմտահայերենի կանոններին։ Իսկ այն, որ հայերենի լեզվագետը ռուսերենից եկած և զուտ ռուսերեն արտասանությամբ բառի գործածությունը հայերենի մեջ, երբ արդեն հայերեն համարժեքը գոյություն ունի, որպես հիմք է ընդունում որևէ արգումենտ ներկայացնելու հայերենի տառադարձության մասին․․․․․ նվազագույնը ցավալի եմ գտնում։ Chaojoker 12:33, 12 Փետրվարի 2012 (UTC)
Այն որ լեզվաբանը չի անդրադառնում արևմտահայերեն տառադարձության կանոններին, տեխնիկապես երկու բան կարող է նշանակել (ա) նա վատ լեզվաբան է կամ նրա եզրակացությունն է ոչ լիարժեք (ինչպես դու ես նշում), (բ) լեզվաբանության մեջ անընդունելի է իրարից տարբերվող հնչյունային համակարգեր ունեցող լեզուների/լեզվատարբերակների տառադարձման կանոները համատեղելը։ Ինչ նշանակում է ռուսերենի ազդեցությանը, ապա ինչպես կարելի է տեսնել, լեզվաբանը դա ոչ թե օգտագործումը է որպես արգումենտ, այլ «Վիկիպեդիա» ձևի գործածությունը բացատրելու։ Միթե դա այնքան պարզ չէ։ --vacio 20:49, 13 Փետրվարի 2012 (UTC)

Վաչագան Սարգսյան (գրող, հրապարակախոս)[խմբագրել կոդը]

Ըստ «Անգլերեն բառերի հայերեն տառադարձության մասին» որոշման (նախագիծը կազմել է Գևորգ Ջահուկյանը, հաստատվել է տերմինաբանական կոմիտեի կողմից 1983 թվականին)` պետք է գրվի «Վիկիպեդիա»։ Սակայն եթե երկրորդ բաղադրիչը մենք դիտարկենք որպես առանձին բառ, այդ դեպքում, ըստ այդ նույն որոշման, պիտի գրվի «-փեդիա»։ Այնպես որ, իմ կարծիքով, պետք չէ գիտական բանավեճեր ծավալել. պետք է ընդունել տարբերակներից որևէ մեկը։ Բանավեճը որևէ բանի չի հանգեցնի։ Ավանդույթի ուժով ու նաև եթե չդիտարկենք որպես առանձին բառ, ըստ որոշման, պետք է գրվի «-պեդիա»։ Իմ նախապատվությունը «-պեդիա» տարբերակի կողմն է։ Վաչագան Սարգսյան – Այս անստորագիր գրառման հեղինակն է 46.71.12.250 (քննարկում|ներդրումներ) 14:36, 14 Փետրվարի 2012‎ մասնակիցը։

wik-i-pee-dee-ə[խմբագրել կոդը]

  • Այս տրանսկրիպցիայի հիման վրա՝ (wik-i-pee-dee-ə) ընդհանրապես հայերեն պետք է լինի Վիքիփիդիա (տես Վիքիի անգլերեն էջը) --jossian 17։35, 12 Փետրվարի 2012 (UTC)

Միգուցե ընդհանրապես Ուիքիփի՞դիա կամ Վիգիբե՞տիա ))[խմբագրել կոդը]

Փորձեմ լինել հնարավորինս արգումենտացված: Քվեարկեցի կողմ՝ "Վիկիպեդիա" տարբերակի օգտին, որպես արևելահայ, ոչ լեզվաբան:
C-ն որպես Ք, ու P-ն որպես Փ-ն տրանսլիտերացնելու կողմնակիցները հիմնվում են այդ տառերի անգլերեն հնչողության վրա՝ մոռանալով, սակայն, որ W-ն էլ այդ դեպքում պետք է Ուը դառնա, pedia"-ն էլ՝ "փԻդիա", ու այսպիսով կունենանք Ուիքիփիդիա, որը մաքսիմալ հասկանալի կհնչի եվրոպացի ունկնդրի ականջին, սակայն չեմ կարծում, որ առանձնապես կշոյի (արևելա- կամ արևմտա-)հայ ընթերցողի աչքը: Բառի միայն որոշ տառերի նկատմամբ տրանսլիտերացիայի տվյալ տրամաբանության սելեկտիվ կիրառման իմաստը չեմ տեսնում: Որպեսսզի միքտս պարզ լինի՝ Victoria անունը կարելի է տրանսլիտերացնել ինչպես Վիկտորիա, այնպես էլ՝ Վիքթորիա, սակայն մասնակի տրանսլիտերացիան (Վիկթորիա կամ Վիքտորիա) ակնհայտորեն սխալ է բոլոր տեսակետերից:
Ինչ վերաբերվում է արևելահայերեն-արևմտահայերեն զանազանություններին, ավտոմատ տրանսլիտերացիայի օնլայն ծառայություներն էլ տալիս են Վիկիպեդիա տարբերակը արևելահայերենի համար: translit.am, translit.cc, translitteration.com և Վիգիբետիա տարբերակը արևմտահայերենի համար՝ translit.cc , translitteration.com: Արևմտահայեր և արևելահայեր, կա՞ ձեր մեջ որևէ մեկը, որը "Վիգիբետիա" տարբերակին է կողմ: Եթե ոչ, ապա ամենանվազ հակասական տարբերակը մնում է "Վիկիպեդիա"-ն:
Ինչ վերաբերվում է տերմինների ամբողջական հայաֆիկացմանը (խոսքն առաջարկված "Ճեպագիտարան"-ի մասին է)՝ էստեղ պետք է լինի որոշակի ռացիոնալություն. լայն միջազգային տարածում գտած միջազգային տերմինների հայաֆիկացման իմաստը ո՞րն է՝ կոմմունիկացիայի արհեստական դժվարացու՞մը, լեզվի տեսչության աշխատակիցների պուրիտանական օրգա՞զմը: Խեղճ ուսանողները նման գերմաքուր մոտեցման պատճառով երբեմն չեն կարողանում հասկանալ նույնիսկ, թե առարկան ընդհանրապես ինչի՞ մասին է: Ո՞վ է օգտագործում սինթետիկ "հրասայլ" ու "ժանտախտային կայծապտկիկ" տերմինները, երբ կան աշխարհի բնակչության երևի 99%-ին հասկանալի, կարճ "տանկ" և "բուբոն" տերմինները: "Վիկիգիտարանը" փոքր ինչ ավելի տրամաբանական ու կոմպրոմիսային տերմին է, սակայն էլի չեմ կարծում, որ երբևէ կդադարի "արհեստական" հնչողություն ունենալ, ինքս միշտ էլ մտածելու եմ "անգլերեն Wikipedia", "ռուսերեն Wikipedia", "հայերեն Wikipedia", ու հետո միայն, պոլիտկորրեկտությանը զոհ գնալով, ստիպված գործածելու "Վիկիգիտարան" տերմինը հայերենի համար՝ ամեն անգամ ողջ մարմնով զգալով վերջինիս արհեստականությունը ու "մի անգամ չեղավ էս հայերը ողջ աշխարհից արհեստականորեն տարբերվելու համար մի էքսցենտրիկ բան չմոգոնեն" մտքի ակտուալությունը...
Ի դեպ, քվեարկությունը քիչ կապ ունի ռացիոնալության հետ, որովհետև մի երկու տարի սրանից առաջ մասնակիցները նույն խանդավառությամբ ընտրեցին ներկայիս գործող տարբերակը՝ առանց մեծ ուշադրություն դարձնելու տրանսլիտերացիայի ստանդարտներին կամ դեմ բերվող փաստարկներին: Armatura 13:17, 19 Փետրվարի 2012 (UTC)

Քիչ մ՚ալ արեւելահայերէնի կանոնների մասին[խմբագրել կոդը]

Սիրելիներ, նոր նկատեցի մի բան, որ նախկինում աչքից բաց էի թողել։ Արևելահայերենի տառադարձության կանոններում ասվում է՝

  • Անգլերեն p, t, k և k արտասանված c-ն տառադարձնել բառասկզբում փ, թ, ք, իսկ մնացած դիրքերում՝ պ, տ, կ. վերջին դեպքում նաև կրկնվողները տառադարձնել միայն մեկ բաղաձայնվող։
  • Բառասկզբի p, t, k (c) կանոնը նաև օգտագործել այն բաղադրյալ բառերի և հատուկ անունների երկրորդ բաղադրիչի համար, որոնց բաղադրիչները լիովին գիտակցվում են, հատկապես եթե բառի առաջին և երկրորդ բաղադրիչի միջև ապաթարց (') կամ գծիկ (-) կա, կամ երկուսը գրվում են անջատ։
  • Օրինակ՝ Ջորջթաուն, Օ'Քեյսի, Օ'Քոնոր, Մակ-Թավիշ, Մակ-Քինլի, Մակ-Քորմիկ, Փորտ Փատրիկ, Լեյկ Փլեսիդ:

Բոլոր նրանք, ովքեր «-փեդիա»-ն որպես առանձին արմատ, և Վիքի-ից զատ գիտակցվող բառ են տեսնում, այստեղ խնդիր չեն ունենա տեսնել, որ որպես զատ բաղադրիչ արմատի սկզբնատառ, հենց «փ» էլ պիտի տառադարձցվի, նաև ըստ արևելահայերենի տառադարձման կանոնների։ Chaojoker 01։39, 13 Փետրվարի 2012 (UTC)

Ինձ թվում է Վիքիփեդիան գիտակցվում է որպես մեկ բառ։ Ստուգաբանելիս մենք կարող ենք այն բաժանել մասերի, բայց արտասանելի բաղադրիչները «լիովին չեն գիտակցվում»։ --vacio 19:31, 13 Փետրվարի 2012 (UTC)
Ներդնեմ իմ լուման։ Հակիրճ կերպով։ Եվ սա ոչ թե հերթական անձնական (սուբյեկտիվ) կարծիք է, այլ՝ պարզապես ժամանակակից հայերեն լեզվի ուղղագրության, և այդ ուղղագրության կարևոր մաս կազմող տառադարձության կանոնների հավաստում։ «Վիքիփեդիա»-ն սխալ է, «Վիքիպեդիա»-ն՝ ճիշտ։ Նույնիսկ զարմանալի է, որ այդ տարրական բանը տարիներ շարունակ մնում է խնդրո առարկա։ Ինչ վերաբերում է անվան առաջին մասին («Վիքի-»), ապա դա կարելի է գրել ինչևէ ձևով. բոլոր ձևերը հավասարապես ընդունելի են, քանի որ ոչ մի ընդունված կանոն այստեղ չի գործում։ Ուրիշ բան՝ արժե՞ արդյոք փոփոխության ենթարկել այն, թե՞ ոչ։ Ի դեպ, նորից ԲԱՐԵՎ ՁԵԶ։ Wolf 03:22, 13 Փետրվարի 2012 (UTC)
Բարև Վոլֆ, հաճելի է քեզ նորից հանդիպելը ։) --vacio 19:31, 13 Փետրվարի 2012 (UTC)

Արևմտահայերենի հարցը (ամփոփում)[խմբագրել կոդը]

Անվանափոխությանը որպես հակափաստարկ հնչեց հիմնականում այն մտահոգությունը, որ դրանով նախագծից իրենց օտարված կզգան արևմտահայերեն խոսացող հայերը։ Դրա հետ համաձայն չեղողները մատնացույց էին անում այն հանգամանքը, որ –այսպես թե այնպես– նախագծի ինտերֆեյսի լեզուն արևելահայերենն է։ Ես դրա հետ համաձայն եմ։ Միաժամանակ կարծում եմ, որ կարող ենք այլ եղանակներով փորձել այնպե՛ս անել, որ արևմտահայերեն խոսացողները զգան, որ այս նախագիծը հավասարապես իրենցն է։ Օրինակ, գլխավոր էջում կարելի է Հոդվածների Ա-Ֆ լինքի կողքին ավելացնել Արևմտահայերեն հոդվածներ։ Արևմտահայերենին տիրապետող մասնակիցները կարող են արևմտահայերեն թարգմանել մի շարք կարևոր էջեր, ինչպես օրինակ Վիքիպեդիայի մասին էջը, Ողջույն, նորեկներ և Ինչպես խմբագրել ուղեցույցները։ Մի խոսքով, լայն հնարավորություններ կան այնպես անելու, որ արևմտահայերենը հնարավորինս ներկայացված լինի այս Վիքիպեդիայում։ --vacio 16։59, 1 Մարտի 2012 (UTC)

Եթե նույնիսկ անվանման և ինտերֆեյսի հարցում առաջանում են տարաձայնություններ, ապա, կարծում եմ, դա բավարար հիմք է, որպեսզի լինեն երկու հայալեզու Վիկիպեդիաներ՝ արևելահայերեն և արևմտահայերեն: Իրական կյանքում նրանք հավասարապես գործածվում են համապատասխան հասարակություններում և պետք չէ, որ դրանցից որևէ մեկը Վիկիպեդիայում լինի տուժածի կամ երկրորդականի կարգավիճակում: Նորվեգացիներն, օրինակ, ունեն երկու հավասարազոր նախագծեր, ու դա, ըստ իս, ոչ թե հերթական ազգաբաժան բանն է, այլ երկու լեզվատարբերակների՝ համացանցում կյանքի հավասար իրավունքներ ունենալու առհավատչյա: Համոզված չեմ որ այս հարցը նախկինում չի բարձրացվել, բայց եթե դա այդպես է, ապա կուզենայի, որ առանձին քննարկվեր խորհրդարանում Armatura (talk) 21:47, 3 Մարտի 2012 (UTC)[reply]

Հին քննարկումներ[խմբագրել կոդը]