Վիքիպեդիայի քննարկում:Տերմինների քննարկում/Վիքիփեդիայի անվանում

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նկատի առնելով, որ այս քվեարկությունը «հեղափոխական» նշանակություն ունի, երեք առաջարկ ունեմ։ Նախ քվեարկության ժամկետը երկարացնել մինչև փետրվարի վերջ։ Երկրորդ, առաջարկում եմ այդ ընթացքում ծանուցող բաններ տեղադրել բոլոր էջերում (ճիշտն ասած չգիտեմ, ինչպես է դա արվում)։ Եվ երրորդ, կարծում եմ, որ սա ոչ միայն խմբագրողների, այլ նաև ընթերցողների որոշելիք հարցն է, ուստի քվեարկության իրավունք տալ բոլոր գրանցված մասնակիցներին՝ անկախ ստաժից և խմբագրումների քանակից։ Իսկ կարծիք արտահայտել և քննարկել կկարողանա ցանկացած ընթերցող՝ նաև առանց գրանցման։ --vacio 20:47, 7 Փետրվարի 2012 (UTC)

Իսկ հայերեն ոնց է ավելի ճիշտ գրել` վիքիփեդիա, թե վիքիպեդիա? Ես կարծում եմ, որ այսպիսի հարցերը պետք է լուծվեն ոչ թե համացանցում` վիրտուալ քվեարկությամբ, անհայտ կրթական ցենզ ունեցող և անհայտ մարդկանց կողմից, այլ հայոց լեզվի մասնագետների եզրակացրությամբ: Օրինակ, հայոց լեզվի բառարաններում, վիքիփեդիա բառը ոնց է նշված և ընդհանրապես նշված է արդյոք? Hayk S 13:50, 9 Փետրվարի 2012 (UTC)
Իմ կարծիքով ամենաճիշտ տարբերակը, այն տարբերակն է, որը ամենահարազատն է հնչում հայերենում։ Ինչ վերաբերում է, մասնագիտական կարծիքներին, ապա SusikMkr մասնակիցը դիմել էր մի քանի մասնագետների, հուսով եմ կգրի այստեղ, թե նրանք ինչպես են արձագանքել։ --vacio 14:24, 9 Փետրվարի 2012 (UTC)
Եկեք այս քննարումը պահենք երկրորդ փուլի համար:)--Պանդուխտ 16:37, 9 Փետրվարի 2012 (UTC)
Իսկ եթե Վիքիգիտարան? :) --Rob 16:40, 9 Փետրվարի 2012 (UTC)
Պանդուխտը ճիշտ է, թողնենք դա երկրորդ փուլին։ Ես ինքս ընդունելի կհամարեմ համարում վիքիպեդիա կամ վիքիփեդիա տարբերակներից մեկը։ --vacio 19:24, 11 Փետրվարի 2012 (UTC)

Եթե գտնում եք, որ քվեարկության դեպքում ներդրումների քանակը 10-ից շատ պետք է լինի, ապա եկեք ավելացնենք։ Ես ինքս էլ կարծում եմ, որ քվեարության նպատակը ավելի շատ մարդկանց կարծիքը հարցնելն է, ուստի ներդրումների քանակը կարևոր կամ անհրաժեշտ չեմ համարում։ --vacio 21:28, 11 Փետրվարի 2012 (UTC)

Արդյոք քննարկումը չի ավարտվել:--Արամ-Վան 08:34, 1 Մարտի 2012 (UTC)[reply]