Վիքիպեդիա:Գնահատում/Թբիլիսի
Թբիլիսի[խմբագրել կոդը]
Հետագա լրամշակման: --Arsog (1985) 06:12, 22 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]
- Հետևյալ քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
- Թբիլիսի (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)
Գնահատման ժամկետները | 21.09.2017-21.10.2017 |
---|
Հարգելի՛ վիքիհամայնք, գնահատման եմ ներկայացնում իմ կողմից բարելավված Թբիլիսի հոդվածը՝ հետագայում «լավ հոդվածի» կարգավիճակ ստանալու համար։--Omicroñ'R 13:42, 21 Սեպտեմբերի 2017 (UTC)[reply]
- Ողջունում եմ հոդվածի հեղինակին, սակայն ունեմ մի քանի նկատառում.
- 4-րդ դարում ընդարձակվեց Թբիլիսիի երկրորդ թաղամասը՝ Կալա Բարդանը։, այդ ինչպես, եթե քաղաքը հիմնադրվել է 5-րդ դարում,
- 1795 թվականին այն վերջնականապես հայտնվեց պարսից լծի տակ , նախ ես այդպիսի տեղեկություն չգտա պատմության գրքերում, երկրորդ ի՞նչ է նշանակում վերջնականապես, այսինքն մինչ այսօր պարսից լծի տա՞կ էՊ
- 17-րդ դարի դարի 70-ական թվականներին Թբիլիսին արտադրում էր աղ և կավե անոթներ, միայն այդ տարիների՞ն:
- Մթքվարի (Կուր) գետի աջ կողմում գտնվող քաղաքի մի մասը կառուցված է Թրիալեթի շրջանի ստորոտի երկայնքով, որի լանջերը շատ դեպքերում իջնում են բոլոր ճանապարհները դեպի ծովի եզրերին: նախադասության իմաստը անհասկանալի է:
- Չկա առանձին ենթաբաժին քաղաքի տնտեսության մասին, շատ փաստեր անհրաժեշտ է հիմնավորել վստահելի աղբյուրներով, օրինակ` "այդ ժամանակահատվածում Թբիլիսին դառնում է Մերձավոր Արևելքի կենտրոններից մեկը", "Նա Վրաստանի վրա հարձակվում է ութ անգամ, որոնցից միայն երկուսի ժամանակ է կարողանում ծնկի բերել վրացիներին։":
- Առայժմ այսքանը, հաճելի խմբագրում:--Սամվելքննարկում 11:01, 26 Սեպտեմբերի 2017 (UTC)[reply]
- շնորհակալություն Ձեզ հարգելի Մասնակից:Omicroñ'R այս հոդվածի համար, թույլ տվեք մի քանի նկատառում էլ իմ կողմից ներկայացնել, որոշ փոքրիկ ուղղումներ արեցի ի դեպ․
- Ըստ 2017 թվականի մարդահամարի տվյալների՝ Թբիլիսիի բնակչության թիվը գերազանցել է 1 միլիոնը, իսկ տեղեկաքարտում 1 108 717[1] մարդ (2014), ու նայեցի հղումում 2014 թ, ճիշտ է, խնդրեմ Դուք էլ նայեք ուղղեք
- Կուր գետի երկու ափերին - երկու ափ հղումում չգտա նման բան
- դարավոր դեգերումներից հետո Թբիլիսին վերստին դարձավ թագավորանիստ քաղաք - այդքան էլ չի հասկացվում թե ինչ իմաստով է դեգերում բառը այստեղ
- խազար ոստիկան Ջալալեդին - խազար բառը չկար այդ հղումում, նաև գուցե սխալվում եմ, բայց Թբիլիսիի մասին չգտա կամ չկար, 1226 թ․ նույնպես
- 17-րդ դարի դարի 70-ական թվականներին Թբիլիսին արտադրում էր աղ և կավե անոթներ - այս նախադասությունը որ արհեստներին է վերաբերվում թերևս, մի տեսակ ոչ պատեհ տեղում է՝ պատմական փաստերի մեջ
- զցվել են նորերը - սա խնդրեմ ուղղեք
--ERJANIK (քննարկում) 19:21, 29 Սեպտեմբերի 2017 (UTC)[reply]
Սամվել և Երջանիկ ջաներ, շնորհակալություն դիտարկումների և նկատառումների և ներողություն փոքր ինչ ուշ արձագանքելու համար։ Սխալ հատվածների մի մասը հեռացվել են, իսկ մի մասն ուղղվել են։ Միայն մի երկու բան․ "այդ ժամանակահատվածում Թբիլիսին դառնում է Մերձավոր Արևելքի կենտրոններից մեկը"՝ այս հատվածի ներկայացնում է այդ ժամանակահատվածում Վրաստանում տիրող սոցիալ-քաղաքական իրավիճակի արդյունքը և աղբյուրի փոխարեն կարելի է կարդալ դրան նախորդաժ հատվածները։ Եվ Երջանիկ ջան, դեգերումները նկատի ունեի օտար տիրապետությունն ու քաղաքական անկայունությունը։ Շնորհակալություն--Omicroñ'R 12:54, 12 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]
Հարգելի Omicroñ'R, առաջարկում եմ հոդվածի գնահատման ժամկետը երկարաձգել, քանի որ իմ կարծիքով դեռևս անհրաժեշտ է կատարել բավականին աշխատանք, որպեսզի հնարավոր լինի այն ընտրել որպես լիարժեք ԼԱՎ հոդված: Ես էլ կմասնակցեմ հոդվածի բարելավմանը:--Գարդմանահայ (քննարկում) 16:16, 18 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]
- Շատ շնորհակալ կլինեմ, Գարդմանահայ ջան։ Բայց նախ ասա նկատած սխալները փորձեմ արդեն ուղղել։ Եթե ժամկետը չբավականացնի՝ կավելացնենք Omicroñ'R 18:50, 18 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]
Արդյունք[խմբագրել կոդը]
Գնահատումը փակվում է՝ հոդվածը թողնելով հետագա լրամշակման 2 ամսով: 2 ամսից հոդվածը նորից կարող է ներկայացվել գնահատման:--Arsog (1985) 06:12, 22 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]
- Այս քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։