Վիրո (ընկերություն)
Վիրո | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն |
Հիմնադրված է | 2002 |
Վայր | Վիրովիտիցա, Խորվաթիա |
Կայք | secerana.hr(խորվ.) |
Վիրո շաքարի գործարան (խորվաթերեն՝ Viro tvornica šećera), սովորաբար կոչվում է Viro, Խորվաթիայի Վիրովիտիցա քաղաքում հիմնված շաքարի գործարան։ Ընկերության բաժնետոմսերը գրանցված են Զագրեբի ֆոնդային բորսայում (ZSE), և 2010 թվականի սեպտեմբերից հանդիսանում է CROBEX-ի պաշտոնական ֆոնդային ինդեքսի 25 ընկերություններից մեկը[1]։
Վերամշակման գործարանը սկզբնապես կառուցվել է 1980 թվականին և օրական 4000 տոննա շաքարի ճակնդեղի վերամշակման հզորություն է ունեցել[2]։ Հիմնադրված լինելով որպես անկախ ընկերություն, այն PIK Virovitica գյուղատնտեսական ընկերության մի փոքր մասն էր կազմում 1984-1991 թվականներին[2]։ 1990-ականներին վերամշակող արդյունաբերությունն ունեցավ եկամուտների և շահույթի հաստատուն անկում, ինչը հանգեցրեց 1990-ականների վերջերին մի քանի անգամ վաճառելուն և վերավաճառելուն, մինչև վերջ ի վերջո ձեռք բերվեց հոլանդական Cosun ընկերության կողմից 1999 թվականին սնանկության ներկայացումից հետո կարճ ժամանակ անց 575 մլն խորվաթական կունա ընդհանուր պարտքով[2]։ Ներքին վերակառուցման ժամանակաշրջանից հետո 2002 թվականին վերամժակող գործարանի գույքը 110 մլն խորվաթական կունայով վաճառվեց խորվաթական երկու խոշոր ընկերությունների, որից հետո 2002 թվականի սեպտեմբերին ընկերությունը վերակազմավորվեց որպես սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն[2]։ Ընկերության բաժնետոմսերը 2006 թվականի ապրիլին գրանցվել են Զագրեբի ֆոնդային բորսայում[3]։
Ընկերությունը կարողացել է հաջողությամբ կառավարվել 2000-ականների վերջին և այն դարձել է Խորվաթիայում նման վերամշակման գործարաններից խոշորագույնը` 2007 թվականին տեղական շաքարի վերամշակման ոլորտում 37 տոկոսանոց շուկայական մասնաբաժնով[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Od 20. rujna Čakovečki mlinovi d.d., Istraturist d.d. i Konzum d.d. u indeksu CROBEX» (Croatian). Zagreb Stock Exchange. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 31-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 2,0 2,1 2,2 2,3 «Povijest tvornice» (Croatian). Viro d.d. Վերցված է 2011 թ․ հունվարի 30-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Često postavljana pitanja». Viro d.d. Վերցված է 2011 թ․ հունվարի 30-ին.
- ↑ «Viro će nastaviti rasti iznad prosjeka tržišta». Poslovni dnevnik (Croatian). 2007 թ․ հունիսի 6. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 30-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]