Վիտոսլավլիցի
Վիտոսլավլիցի | |
---|---|
Տեսակ | թանգարան, ճարտարապետական հուշարձան և Q17563638? |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Մեծ Նովգորոդ |
Վայր | Մեծ Նովգորոդ |
Հասցե | Yur'yevskoye Shosse, 14 |
Հիմնադրվել է | հունիսի 5, 1964 |
Կայք | novgorodmuseum.ru/muzej-zapovednik/velikij-novgorod/16-vitoslavlitsy.html(ռուս.) |
«Վիտոսլավլիցի», գյուղական ճարտարապետության ազգային նովգորոդյան թանգարան։ Տեղակայված է Յուրև վանքի մոտակայքում` Մեծ Նովգորոդից մի քանի կիլոմետր հեռու, Մյաչինո լճի հարավային ափին։
Գյուղի պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանն իր անվանումն ստացել է Վիտոսլավլիցի գյուղից, որն այդտեղ եղել է 12-18-րդ դարերում։ Շուրջ 1187 թվականին նովգորոդյան իշխան Իզյասլավ Մստիսլավիչը գյուղը փոխանցեց իր եղբորը։ 1207 թվականին Պանտելեյմոնով վանքում դարձել է վանական տարածք։ 19-րդ դարի առաջին կեսին այստեղ բնակվել է կոմսուհի Աննա Օռլովա-Չեսմենսկայան։ Պահպանվել է նրա տունը` կառուցված ճարտարապետ Կարլ Ռոսսիի կողմից[1]։ 2014 թվականին հնագետները հայտնաբերել են գյուղի հետքերը։ Դա կարելի է կապել 12-րդ դարում հիշատակված Վիտոսլավիցի գյուղի հետ[2]։
Թանգարանի ստեղծում
[խմբագրել | խմբագրել կոդը]1964 թվականի հունվարի 31-ին ՌԽՖՍՀ-ի մշակույթի նախարարությունը հրաման ստորագրեց «Փայտյա քանդակների հուշարձանների պահպանման միջոցների լավացման մասին»։ Դրա համաձայն` առաջարկվում էր Նովգորոդում ստեղծել թանգարան բաց երկնքի տակ։ Հունիսի 5-ին Նովգորխորհուրդը նախկին Օրլովյան ագարակատան տարածքը հարմարեցրեց նոր թանգարանի համար և որոշեց «հնարավոր համարել Օրլովյան ագարակատան տարածքում արգելոցի կազմակերպումը` Յուրևո ճանապարհի և Մյաչինո լճի միջև, Յուրևա վանքի մոտակայքում»[3]։
Վիտոսլավլիցի թանգարանի հիմնադրման տարեթիվը համարվում է 1964 թվականի հունիսի 5-ը[4]։ Թանգարանի հիմնադիրը Լեոնիդ Կրասնորեչևն է։ Բաց երկնքի տակ թանգարանն իր աշխատանքն սկսեց 1967 թվականի մայիսի 16-ին։ Այն ներառում է 16-րդ դարի ռուսական փայտե ճարտարապետական հուշարձաններ, 18-19-րդ դարերի բնակելի և արտադրական կառույցներ։
Առաջինն այստեղ Կուրիցկո գյուղից տեղափոխվեց 1595 թվականին կառուցված Ուսպենիա Աստվածամոր եկեղեցին։ Թանգարան տեղափոխված առաջին խրճիթը Մ.Դ.Եվդոկիմովայի խրճիթն էր Ռիշևո գյուղից[1]։
Վիտոսլավլիցի թանգարանը հանդիսանում է նաև հարթակ զբոսանքի, ֆոլկլորային փառատոնների, ազգային արտադրանքի առաջխաղացման համար։
Ամբողջ համալիրն ընդգրկված է Նովգորոդյան թանգարան-արգելոցի կազմի մեջ։
Թանգարանային շինությունների պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
18-րդ դարի մատուռ Քաշիրա գյուղից
-
Խրճիթ
-
Մարիա Եկիմովա Դմիտրիևնայի խրճիթը Ռիշևո գյուղից
-
Ռոժդեստվա Աստվածամոր եկեղեցին Պերեդկի գյուղից, 1539
-
Տրոիցի եկեղեցին (1672-1676) Ռյոկոնսկայա անապատից
-
Նիկոլայի` հարկերով եկեղեցին Վիսոկի Օստրով գյուղից, 1757
-
Ուսպենիա Աստվածամոր եկեղեցին Կուրիցկո գյուղից, 1595
-
20-րդ դարի սկզբի ջրաղաց Լադոշինա գյուղից
-
Քրիստոնեական խրճիթ, 19-րդ դար
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 В. В. Гормин.Музей народного деревянного зодчества «Витославлицы»\\Достопримечательности Новгородской области\Сост. Н. М. Иванов.—Л.:Лениздат, 1982.—335 с.
- ↑ «На Ярославовом дворище в Великом Новгороде найдены следы селения эпохи неолита». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ Новгородский музей Витославлицы
- ↑ «Витославлицы». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 19-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիտոսլավլիցի» հոդվածին։ |