Վիտոսլավլիցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիտոսլավլիցի
Часовня из деревни Кашира Маловишерского района.jpg
Տեսակ թանգարան
Երկիր Flag of the Russian Soviet Federative Socialist Republic.svg Ռուսաստան
Վայր Մեծ Նովգորոդ
Հիմնադրված է հունիսի 5, 1964
Կոորդինատներ: 58°30′0″ հս․ լ. 31°16′0″ ավ. ե. / 58.50000° հս․. լ. 31.26667° ավ. ե. / 58.50000; 31.26667
Կայք novgorodmuseum.ru/muzej-zapovednik/velikij-novgorod/16-vitoslavlitsy.html
Վիտոսլավլիցիը գտնվում է Ռուսաստանում
Վիտոսլավլիցի
Vitoslavlicy Վիքիպահեստում

«Վիտոսլավլիցի», գյուղական ճարտարապետության ազգային նովգորոդյան թանգարան: Տեղակայված է Յուրև վանքի մոտակայքում` Մեծ Նովգորոդից մի քանի կիլոմետր հեռու, Մյաչինո լճի հարավային ափին:

Գյուղի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանն իր անվանումն ստացել է Վիտոսլավլիցի գյուղից, որն այդտեղ եղել է 12-18-րդ դարերում: Շուրջ 1187 թվականին նովգորոդյան իշխան Իզյասլավ Մստիսլավիչը գյուղը փոխանցեց իր եղբորը: 1207 թվականին Պանտելեյմոնով վանքում դարձել է վանական տարածք: 19-րդ դարի առաջին կեսին այստեղ բնակվել է կոմսուհի Աննա Օռլովա-Չեսմենսկայան: Պահպանվել է նրա տունը` կառուցված ճարտարապետ Կարլ Ռոսսիի կողմից[1]: 2014 թվականին հնագետները հայտնաբերել են գյուղի հետքերը: Դա կարելի է կապել 12-րդ դարում հիշատակված Վիտոսլավիցի գյուղի հետ[2]:

Թանգարանի ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

1964 թվականի հունվարի 31-ին ՌԽՖՍՀ-ի մշակույթի նախարարությունը հրաման ստորագրեց «Փայտյա քանդակների հուշարձանների պահպանման միջոցների լավացման մասին»: Դրա համաձայն` առաջարկվում էր Նովգորոդում ստեղծել թանգարան բաց երկնքի տակ: Հունիսի 5-ին Նովգորխորհուրդը նախկին Օրլովյան ագարակատան տարածքը հարմարեցրեց նոր թանգարանի համար և որոշեց «հնարավոր համարել Օրլովյան ագարակատան տարածքում արգելոցի կազմակերպումը` Յուրևո ճանապարհի և Մյաչինո լճի միջև, Յուրևա վանքի մոտակայքում»[3]:

Վիտոսլավլիցի թանգարանի հիմնադրման տարեթիվը համարվում է 1964 թվականի հունիսի 5[4]: Թանգարանի հիմնադիրը Լեոնիդ Կրասնորեչևն է: Բաց երկնքի տակ թանգարանն իր աշխատանքն սկսեց 1967 թվականի մայիսի 16-ին: Այն իր մեջ ներառում է 16-րդ դարի ռուսական փայտե ճարտարապետական հուշարձաններ, 18-19-րդ դարերի բնակելի և արտադրական կառույցներ:

Առաջինն այստեղ Կուրիցկո գյուղից տեղափոխվեց 1595 թվականին կառուցված Ուսպենիա Աստվածամոր եկեղեցին: Թանգարան տեղափոխված առաջին խրճիթը Մ.Դ.Եվդոկիմովայի խրճիթն էր Ռիշևո գյուղից[1]:

Վիտոսլավլիցի թանգարանը հանդիսանում է նաև հարթակ զբոսանքի, ֆոլկլորային փառատոնների, ազգային արտադրանքի առաջխաղացման համար:

Ամբողջ համալիրն ընդգրկված է Նովգորոդյան թանգարան-արգելոցի կազմի մեջ:

Թանգարանային շինությունների պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 В. В. Гормин.Музей народного деревянного зодчества «Витославлицы»\\Достопримечательности Новгородской области\Сост. Н. М. Иванов.—Л.:Лениздат, 1982.—335 с.
  2. На Ярославовом дворище в Великом Новгороде найдены следы селения эпохи неолита
  3. Новгородский музей Витославлицы
  4. Витославлицы