Վիտալի Դոլգով
Վիտալի Դոլգով | |
---|---|
Ծնվել է | հունվարի 9, 1937 Ayagoz, Արևելաղազախական շրջան, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ԽՍՀՄ և Լատվիա |
Մահացել է | հունիսի 30, 2007 (70 տարեկան) Ռիգա, Լատվիա |
Ժանրեր | ջազ |
Մասնագիտություն | սաքսոֆոնահար և կոմպոզիտոր |
Գործիքներ | baritone saxophone? |
Վիտալի Դոլգով (ռուս.՝ Виталий Васильевич Долгов, հունվարի 9, 1937, Ayagoz, Արևելաղազախական շրջան, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 30, 2007, Ռիգա, Լատվիա), խորհրդային, լատվիացի կոմպոզիտոր, ջազային վերադաշնակող, տենոր և բարիտոն–սաքսոֆոնիստ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1961 թվականին ավարտել է Լիեպաեի երաժշտական ուսումնարանի կոմպոզիցիայի և երգչախմբային դիրիժորության դասարանները։ Ինքնուրույն սովորել է սաքսոֆոն նվագել։ 1962-1965 թվականներին եղել է Ռիգայի էստրադային նվագախմբի, իսկ 1965-1966 թվականներին` Բորիս Ռիչկովի «Չանգի» անսամբլի սաքսոֆոնահար և վերադաշնակող։ 1967 թվականից սկսած գրել է հեղինակային կոմպոզիցիաներ ու վերադաշնակումներ Էդդի Ռոզների, Վադիմ Լյուդվիկովսկու, Օլեգ Լունդստրեմի, Լատվիայի պետական հեռուստառադիոյի նվագախմբերի համար։ 1999 թվականից սկսած` Իգոր Բուտմանի բիգ-բենդի երաժշտական ղեկավարն ու դիրիժորն է։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամենահայտնի գործերն են «Օլիվեր», «Շարժասանդուղքի վրա», «Սպրինտ», «Մեր ժամանակներում», «Ռետրո ոճով», «Պարոն Չիկ» ստեղծագործությունները։
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Վ. Դոլգովի էստրադային երաժշտությունը» (ռուս.՝ Эстрадная музыка В. Долгова, 1970, Վադիմ Լյուդվիկովսկու համույթ)
- «Դյուլ Էլլինգթոնի հիշատակին» (ռուս.՝ Памяти Дюка Эллингтона, 1977, Օլեգ Լունդստրեմի նվագախումբ)
- «Հյութեղ երանգներով» (ռուս.՝ В сочных тонах, 1982, Օլեգ Լունդստրեմի նվագախումբ)
- «Մեր ժամանակներում» (ռուս.՝ В наше время, 1982, Օլեգ Լունդստրեմի նվագախումբ)
- «Սվինգ ոճով» (ռուս.՝ В наше время, 1986, Օլեգ Լունդստրեմի նվագախումբ)
- «The Eternal Triangle» (2003, Իգոր Բուտմանի բիգ-բենդ)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Долгов Виталий Васильевич». Джаз: XX век. — 2001. Яндекс.Словари. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 2-ին.
- «Долгов Виталий Васильевич». Российский джазовый портал. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 2-ին.