Վիտալի Գաբրիելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիտալի Գաբրիելյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Ազգություն՝հայ
Մասնագիտացում՝շաշկիստ
Ծննդյան ամսաթիվ՝հոկտեմբերի 27, 1944(1944-10-27)
Ծննդավայր՝Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան ամսաթիվ՝հուլիսի 2, 2022(2022-07-02) (77 տարեկան)
Մահվան վայր՝Marjina Horka, Մինսկի մարզ, Բելառուս
Ակումբ՝«Բանակի մարզական ակումբ», «Սան Անդրե»
Մարզիչ(ներ)՝Նիկոլայ Խաչատուրով

Վիտալի Ռուբենովիչ Գաբրիելյան (հոկտեմբերի 27, 1944(1944-10-27), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 2, 2022(2022-07-02), Marjina Horka, Մինսկի մարզ, Բելառուս), բելառուսաբնակ հայազգի խորհրդային մարզիկ, շաշիստ, գրոսմայստեր, ԽՍՀՄ քառակի չեմպիոն (1966, 1969, 1973, 1977), ԽՍՀՄ սպորտի վարպետ (1962)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Բաքվում, 1958 թվականին ծննդավայրի պիոներների և դպրոցականների պալատում Նիկոլայ Խաչատուրովի ղեկավարությամբ զբաղվել է շաշկով։ 1960 և 1961 թվականներին դարձել է ԽՍՀՄ պատանիների շաշկու չեմպիոն։ 1963 թվականին առաջին անգամ նվաճել է ԽՍՀՄ մեծահասակների չեմպիոնի տիտղոսը։ 1966, 1969, 1973, 1977 թվականներին Վիտալի Գաբրիելյանը դարձել է ԽՍՀՄ չեմպիոն, իսկ 1969, 1977, 1981, 1982 թվականներին Բանակային մարզական ակումբի կազմում՝ ԽՍՀՄ գավաթակիր։ Նրա անունը 15 տարի շարունակ դասվել է ԽՍՀՄ-ի ուժեղագույն շաշկիստների շարքին[2]։

Վիտալի Գաբրիելյանը հաջողություններ է գրանցել նաև շաշկու միջազգային մրցաշարերում․ եղել է Ադրբեջանական ԽՍՀ չեմպիոն և ԱՄՆ֊ի բաց առաջնության հաղթող (1987), մասնակցել է ԽՍՀՄ առաջնության եզրափակչին։

Արցախյան շարժումը սկսվելուն պես Վիտալի Գաբրիելյանը ստիպված տեղափոխվել է Երևան, որտեղ նշանակվել է Հայաստանի շաշկու հավաքականի ավագ մարզիչ, ընտրվել է Հայաստանի շաշկու ֆեդերացիայի նախագահի տեղակալ[3]։

1994 թվականին Վիտալի Գաբրիելյանը տեղափոխվել է Մարիինա Գորկա քաղաք և հանդես եկել Բելառուսում։ 1999 թվականին նա հրավեր է ստացել հանդես գալու բրազիլական «Սան Անդրե» ակումբում, որի կազմում դարձել է բրազիլական շաշկու աշխարհի չեմպիոն[2]։

Որդու՝ Վլադիսլավի հետ 2008 թվականին մասնակցել է Պեկինում տեղի ունեցած առաջին Համաշխարհային մտքի խաղեր մրցաշարին[4]։

Մարինա Գորկայում ավանդական է դարձել Վիտալի Գաբրիելյանի անվան «Տերևաթափ» շաշկու մրցաշարը։

Վիտալի Գաբրիելյանը 12 մեթոդական ձեռնարկի հեղինակ է։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կինը՝ Գալինա Ֆրիդ, շաշկու սպորտի վարպետ, Ադրբեջանական ԽՍՀ և «ԲՄԱ»֊ի կրկնակի չեմպիոն, միջազգային մրցաշարերի մասնակից։
  • Որդին՝ Վլադիսլավ Գաբրիելյան, ԽՍՀՄ սպորտի վարպետ, «ԲՄԱ»֊ի չեմպիոն, ԽՍՀՄ պատանիների շրջանում ռուսական շաշկու չեմպիոն (1989), անգլիական շաշկու ԽՍՀՄ չեմպիոն (1991)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Виталий Габриелян». www.livelib.ru. Վերցված է 2022 թ․ փետրվարի 13-ին.
  2. 2,0 2,1 «gabrielyan_r». www.draughts.ru. Վերցված է 2022 թ․ փետրվարի 13-ին.
  3. «Габриелян Виталий Рубенович | Спорт-страна.ру» (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 13-ին.
  4. «Габриелян Виталий Рубенович — Энциклопедия фонда «Хайазг»». ru.hayazg.info. Վերցված է 2022 թ․ փետրվարի 13-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]