Jump to content

Վիոլետա Յակովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիոլետա Յակովա
Դիմանկար
Ծնվել էհունիսի 2, 1923(1923-06-02)
ԾննդավայրԴուպնիցա, Կյուստենդիլի մարզ, Բուլղարիա
Մահացել էհունիսի 18, 1944(1944-06-18) (21 տարեկան)
Մահվան վայրՌադոմիր, Պեռնիկի մարզ, Բուլղարիա
Քաղաքացիություն Բուլղարիա
Մասնագիտությունպարտիզան
 Violeta Yakova Վիքիպահեստում

Վիոլետա Յակովա (բուլղար․՝ Виолета Бохор Якова, հունիսի 2, 1923(1923-06-02), Դուպնիցա, Կյուստենդիլի մարզ, Բուլղարիա - հունիսի 18, 1944(1944-06-18), Ռադոմիր, Պեռնիկի մարզ, Բուլղարիա), հրեա պարտիզան, Բուլղարիայի կոմունիստական կուսակցության անդամ։ Յակովան, ում «nom de guerre»-ը (պատերազմական անուն) «Իվանկա» էր[1], մասնակցել է բազմաթիվ նացիստական և գերմանամետ բուլղարացի ռազմական գործիչների վերացման գործընթացին, այդ թվում՝ բուլղարական ոստիկանության ղեկավար Ատանաս Ֆանտևի և գլխավոր լեյտենանտ Հրիստո Լուկովի[2]։ Յակովան հետապնդվել է Բուլղարիայի անվտանգության ուժերի կողմից, 1944 թվականի հունիսին Ռադոմիր քաղաքում ոստիկանության հետ բախումների ժամանակ վիրավորվել և խոշտանգվել է մինչև մահ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիոլետա Յոսիֆովա Յակովան ծնվել է Դուպնիցայում աղքատ սեֆարդի-հրեական ընտանիքում[3]։ Հայրը՝ մանր առևտրով զբաղվող Յոզեֆ Յակովը, մահացել է նախքան դստեր ծնվելը։ Երկրոդր համաշխարհային պատերազմից հետո Բուլղարիայում ստեղծված ծանր տնտեսական իրավիճակը ստիպում էր շատ հրեա ընտանիքների տեղափոխվել համեմատաբար փոքր քաղաքներից ավելի մեծ բնակավայրեր։ Այդ հանգամանքներում Վիոլետա Յակովայի ընտանիքը տեղափոխվել է Սոֆիա։ Վիոլետան սովորել է կար ու ձև և աշխատել որպես դերձակի աշակերտ։ Բազմաթիվ երիտասարդ բուլղարացի հրեաների համար 1930-ական թվականների վերջում և Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին իդեալիզմի հետ զուգորդված բուլղարական ռեժիմը հավասարեցվում էր Առանցքի ուժերին և շարունակում հավատարմությունը Սիոնիստական և ձախակողմյան կազմակերպություններին, կազմավորելով ընդհատակյա գործունեություն կառավարության, մատնիչների և Բուլղարիայի նացիստական սպաների դեմ[1]։ 1939 թվականին Վիոլետա Յակովան միացել է Բուլղարիայի կոմունիստական կուսակցության երիտասարդական կազմակերպությանը։ Բուլղարիայի Առանցքի ուժերին միանալուց և Բեռլինյան պակտը (1940) ստորագրելուց հետո 1942 թվականին Յակովան միացել է ընդհատակյա դիմադրությանը։

Շատ երիտասարդ բուլղար հրեաներ են մասնակցել Սոֆիայի հարձակումներն։ Յակովան և Անժել Վագենշտայնը 1942 թվականին վառել են Սոֆիայի կաշվե բաճկոնների գործարանը, որը համազգեստ էր արտադրում նացիստական ուժերի համար։ Լեոն Կալաորայի և Դանո Ալբահարայի հետ միասին[4] ձևավորել է մահապարտների ջոկատ, որը սպանել է հայտնի հակասեմական, ֆաշիստական և նացիստական մատնիչներին։ Յակովան եղել է ամենահմուտ մարտնչողը, ով սպանել է գեներալ-լեյտենանտ Հրիստո Լուկովին[1][5] և Բուլղարիայի ոստիկանության առաջնորդ Ատանաս Ֆանտևին։ Նրա տոկունության մասին լուրերը տարածվեցին, և Բուլղարիայի անվտանգության ուժերն սկսեցին հետապնդել նրան։ 1944 թվականի մարտի սկզբին Բուլղարիայի ոստիկանությունը տեղեկատվություն ստացավ, որ Յակովան գտնվում է հայրենի Ռադոմիր քաղաքում և սկսեց նրան որոնել։ Հունիսին Յակովան վիրավորվեց և գերեվարվեց ոստիկանության հետ փոխհրաձգությունից հետո։

Նրան խոշտանգել[1] և սպանել է բուլղարական ոստիկանությունը[6]։

Վիոլետա Յակովայի հուշարձանը Ռադոմիր քաղաքում

Յակովայի համարձակությունն ու մահվան հանգամանքները նրան դարձրեցին Բուլղարիայում հակաֆաշիստական դիմադրության դեմ պայքարի խորհրդանիշերից մեկը, և Կոմունիստական շարժումը իդեալականացրեց նրա անունը։ Նա դարձավ Բուլղարիայի ազգային հերոս։ 1970 թվականին Յուլո Ռադևը նկարահանեց «Սև հրեշտակներ» ֆիլմը, որը պատմում էր դիմադրության երիտասարդ մասնակիցների՝ գերմանամետ ռազմական սպաների վերացման մասին, որի առանցքային դերում էր Վիոլետա Յակովան։ Ռադոմիր քաղաքում նրա հիշատակին կանգնեցվել է հուշարձան։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • История на антифашистката борба в България, т. II 1943/1944 г., С., 1976, стр. 21

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 Violeta Yosifova Yakova - Resistance Fighter. J-Grit
  2. Hitler's Shadow War: The Holocaust and World War II. Donald M. McKale. Taylor Trade Publishing
  3. Violeta Yosifova Yakova
  4. Los judíos de Bulgaria en la lucha contra el fascismo
  5. История на антифашистката борба в България, т. II 1943/1944 г., С., 1976, стр. 21
  6. המרכז לטכנולוגיה חינוכית
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիոլետա Յակովա» հոդվածին։