Վիկտոր Վասիլենկո
Վիկտոր Վասիլենկո | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 13 (26), 1905[1] |
Ծննդավայր | Խոլմ (քաղաք), Պսկովի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հոկտեմբերի 28, 1991[1] (86 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Մոսկվայի պետական համալսարան և Վխուտեմաս |
Մասնագիտություն | արվեստագետ |
Աշակերտներ | Q47489101? |
Վիկտոր Միխայլովիչ Վասիլենկո (ռուս.՝ Виктор Михайлович Василенко, փետրվարի 13 (26), 1905[1], Խոլմ (քաղաք), Պսկովի նահանգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 28, 1991[1], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային արվեստի պատմաբան, բանաստեղծ, արվեստագիտության դոկտոր (1971), պրոֆեսոր (1974)[2][3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է ժառանգական զինվորական ընտանիքում։ Նրա երկու պապերն էլ գեներալներ էին, հայրական նախապապը եղել է Պլևնայի և Շիպկայի հերոս։
Վիկտոր Վասիլենկոն մանկությունն անցկացրել է Սանկտ Պետերբուրգում, 1921 թվականից ապրել է Մոսկվայում։ Ա. Վ. Բակուշինսկու ղեկավարությամբ սովորել է Մոսկվայի համալսարանի արվեստի պատմության բաժնում (1926-1930), ինչպես նաև բարձրագույն պետական գեղարվեստական և տեխնիկական արհեստանոցներում (ՎԽՈՒՏԵՄԱՍ) (1929)։ Եղել է Արհեստավորական և եղարվեստական արդյունաբերության գիտահետազոտական ինստիտուտի աշխատակից (1932-1941)։
1934 թվականից դասավանդել է գեղարվեստաարդյունաբերական ուսումնարանում, այնուհետև Մոսկվայի կիրառական և դեկորատիվ արվեստի ինստիտուտում։ 1930-ական թվականներին մասնակցել է Մստերիի, Խոլույայի, Ֆեդոսկինի, Գորոդեցի, Խոխլոմայի, Խոլմոգորի, Տոբոլսկի գեղարվեստական արհեստների վերականգնմանն ու վերակողմնորոշմանը։ Մասնակցել է Ադրբեջանի, Դաղստանի, Ուկրաինայի ժողովրդական արվեստի ուսումնասիրման արշավներին։ 1940 թվականին դարձել է ԽՍՀՄ Նկարիչների միության անդամ։
Դասախոսություններ է կարդացել ժողովրդական և կիրառական արվեստի վերաբերյալ, 1946 թվականից՝ դոցենտ, 1972 թվականից՝ պրոֆեսոր։
Ձերբակալվել է 1947 թվականի օգոստոսի 24-ին՝ Դանիիլ Անդրեևի գործով, ում հետ ընկերություն է արել։ 1948 թվականի հոկտեմբերի 30-ին դատապարտվել է քսանհինգ տարվա ճամբարի, որին հաջորդել է հինգ տարով իրավունքների սահմանափակումը։ Ինը տարի անցկացրել է Ինտա-Պեչորայի և Աբեզ-Վորկուտայի ճամբարներում՝ Ս. Դ. Սպասսկու, Ն. Ն. Պունինի, Լ. Պ. Կարսավինի հետ միասին։ 1956 թվականի նոյեմբերի 23-ին ազատվելուց հետո վերադարձել է Մոսկվա՝ շարունակելու դասավանդել Մոսկվայի պետական համալսարանի արվեստի գիտության ամբիոնում։ 1957 թվականից՝ «ԽՍՀՄ դեկորատիվ արվեստ» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ։
Արվեստի պատմության թեկնածու (1944, դիսերտացիա՝ «Հյուսիսային փորագրված ոսկոր (Խոլմոգորի, Տոբոլսկ, Չուկոտկա)»), արվեստի պատմության դոկտոր (1970, դիսերտացիա՝ «XVIII—XIX դարերի ռուսական ժողովրդական արվեստ. ռուսական գյուղի գեղարվեստական մշակույթ»)։
Վիկտոր Վասիլենկոն մաացել է 1991 թվականի հոկտեմբերի 2-ին Մոսկվայում։ Թաղվել է Խովանսկի գերեզմանատանը։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բանաստեղծությունները սկսել է գրել վաղ, բայց նրա գրեթե բոլոր վաղ բանաստեղծությունները կորել են 1947 թվականին ձերբակալության ժամանակ։ Քննադատներից մեկի խոսքով՝ Աննա Ախմատովան «Վասիլենկոյին դասել է նեոակմեիստ բանաստեղծների շարքին՝ մտքի և արտահայտման հստակության, գույների և հնչյունների զգայականության, ինտոնացիայի զսպվածության համար»։
Վասիլենկոն շատ է թարգմանել, հիմնականում ֆրանսերենից և անգլերենից, ներառյալ Ժոզե Մարիա Հերադայի «Հաղթանշաններ» գրքի բոլոր 118 սոնետները։
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արվեստագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Искусство Мстёры. — М.; Л.: КОИЗ, 1934. — 104 с. (в соавт. с А. В. Бакушинским)
- Северная резная кость: (Холмогоры). — М.: Всекохудожник, 1936. — 142 с.
- Северная резная кость : (Холмогоры, Тобольск, Чукотия). — М.: КОИЗ, 1947. — 107 с.
- Искусство Хохломы. — М.: Советский художник]], 1959. — 107 с.
- Русская народная резьба и роспись по дереву XVIII—XX вв. — М. : Изд-во Моск. ун-та, 1960. — 181 с.
- Народное искусство: Избранные труды о народном творчестве X—XX вв. / [Вступ. статья д-ра искусствоведения Г. К. Вагнера]. — М.: Советский художник, 1974. — 294 с. (Библиотека искусствознания)
- Рипсимэ Симонян: [Альбом]. — М.: Сов. художник, 1974. — 156 с.
- Русское прикладное искусство. Истоки и становление (I в. до н. э. — XIII в. н. э.). — М.: Искусство, 1977. — 464 с.
- Русское народное искусство: содержание, стиль, развитие. — М.: Российский гос. гуманитарный ун-т, 2011. — 169 с.
Պոեզիա
[խմբագրել | խմբագրել կոդը]- Облака: Стихи. — М.: Советский писатель, 1983. — 151 с.
- Птица солнца: Стихотворения. — М.: Современник, 1986. — 216 с.
- Сонеты. — М.: Книга, 1989. — 79 с.
- Северные строки: Стихотворения. — М.: Советский писатель, 1991. — 158 с.
- Высокая чаша: Стихотворения. — М.: Новый Ключ, 2000. — 47 с. (Б-ка изд-ва «Новый Ключ»; Русская духовная поэзия. XX век)
- Миф: Стихотворения. — М.: Кругъ, 2011. — 239 с.
- Стихи о русских игрушках / [Сост. и послесл. Б. Романова]. — М.: Новый Ключ, 2002. — 95 с.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ Воинов С. С. Энциклопедия «Слова о полку Игореве»
- ↑ Репрессированные художники, искусствоведы
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Вагнер Г. К. В. М. Василенко — исследователь народного творчества // Василенко В. М. Народное искусство. Избранные труды о народном творчестве X—XX вв. М., 1974;
- Канцедикас А. С. Профессор Василенко // Декоративное искусство СССР. 1984. № 12;
- Воинов С. С. Василенко Виктор Михайлович // Энциклопедия «Слова о полку Игореве»: В 5 т. — СПб.: Дмитрий Буланин, 1995. — Т. 1. — С. 180.
- Попеску Т. А. Архивные материалы В. М. Василенко в отделе рукописей ВМДП и НИ // Научные чтения памяти В. М. Василенко. Всерос. музей декоративно-прикладного и народного искусства. Вып. 1. М., 1997;
- Вильданова Т. В. В. М. Василенко о примитиве // Научные чтения памяти В. М. Василенко. Всерос. музей декоративно-прикладного и народного искусства. Вып. 2. М., 1998;
- Мамонтова Н. Н. Василенко Виктор Михайлович // Энциклопедический словарь Московского университета. Исторический факультет / под общ. ред. С. П. Карпова. М., 2004.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- В. М. Василенко. Ученый, Учитель, Поэт (1905—1991 гг.) Արխիվացված 2020-05-24 Wayback Machine
- В. М. Василенко. Незнаменитый поэт Արխիվացված 2020-02-09 Wayback Machine
- Биография на сайте «Поэзия Московского университета…»
- Василенко Виктор Михайлович // Репрессированные художники, искусствоведы (Центр Сахарова)
- Страница на сайте Международного Мемориала
- Василенко Виктор Михайлович «Троица» Рублева
- Биографическая справка
- Беседа В. М. Василенко с М. В. Радзишевской об Анне Ахматовой
- Поэзия Виктора Василенко(չաշխատող հղում)