Վիկտոր Սոտնիկով
Վիկտոր Սոտնիկով | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 26, 1961 (62 տարեկան) |
Ծննդավայր | Գրյազի, Լիպեցկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Մասնագիտություն | սերիական մարդասպան |
Վիկտոր Սոտնիկով (նոյեմբերի 26, 1961, Գրյազի, Լիպեցկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս սերիական մարդասպան։ Տարբեր մոտիվներով իրականացրել է 8 դաժան սպանություններ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանուկ տարիքից առանձնացել է պաթոլոգիկ դաժանությամբ։ Դեռ մանուկ հասակում կախաղան է հանել սեփական շանը։ Պարբերաբար ծեծել է քրոջը և ծնողներին։ Չափահաս դառնալուց հետո՝ սկսել է վաճառել տնական օղի (ընդ որում, Սոտնիկովը վարել է առողջ ապրելակերպ, չի ծխել և չի խմել)։ Երկու կանայք նրան մեղադրել են բռնաբարության մեջ, սակայն վճարելով նրանց, Սոտնիկովը կարողացել է փակել գործը։ Ավելի ուշ սկսել է բնակվել մի կնոջ հետ, որին պարբերաբար ծեծի է ենթարկել[1]։
2000 թվականի սեպտեմբերի 30-ի երեկոյան Սոտնիկովն իրականացրել է իր առաջին սպանությունը։ Կանգառում նա հանդիպել է 19-ամյա մի աղջկա և առաջարկել տուն տանել նրան։ Սոտնիկովի խոսքերով՝ աղջիկը համաձայնել է գնալ նրա տուն և խմել։ Տանը նրանք վիճել են։ Աղջկա մայրը հերքում էր իրադարձությունների այս վարկածը։ Նրա կարծիքով, Սոտնիկովը աղջկան ստիպողաբար է իր տուն տարել։ Ամեն ինչ ավարտվել է նրանով, որ Սոտնիկովը ծեծել է աղջկան, մեքենայով նրան տարել դաշտ, որտեղ էլ այրել է դեզի մոտ[1]։ Հաջորդ սպանությունը նա իրականացրել է 2002 թվականին։ Նրա հանցակիցը եղել է Ալեքսանդր Լենշինը։ Զոհը դարձել է 25-ամյա մի աղջիկ, որն ամբողջ ճանապարհին ազդակներ էր տալիս։ Տղամարդիկ նրան տարել են Մատիրա գետի ափին, որտեղ Սոտնիկովը առաջարկել է նրան սեռական հարաբերություն ունենալ։ Երբ կինը հրաժարվել է, հանցագործն սկսել է հարվածել նրան կցամասերով։ Դրանից հետո նա ստիպել է Լենշինին դանակով հարվածել զոհի կրծքին։ Հանցագործները փորձել են մարմինը թաղել գետի մեջ, սակայն դա չի հաջողվել։ Այդժամ նրանք մարմինը տարել են կրաքարի լքված գործարանի քարաջարդ մեքենայի մոտ, որտեղ մարմինը թաղել են աղբի մեջ[1]։
Սոտնիկովը և նրա հանցակիցն իրենց նոր սպանությունն իրականացրել են 2003 թվականին։ Նոր տարվա տոնակատարությունների ժամանակ Սոտնիկովը և Լենշինն սպանել են 31-ամյա մի կնոջ, որի հետ նրանք դիմավորել էին Ամանորը։ Զոհը տեղյակ էր նախկինում իրականացված սպանությունների վերաբերյալ։ Սեղանի շուրջ հանցագործները ենթադրել են, որ կինը կարող է մատնել նրանց։ Նրանք ալկոհոլի ազդեցության տակ գտնվող կնոջը նստացրել են մեքենա, նրան տարել մարդկանց աչքից հեռու գտնվող վայր և թողել այնտեղ։ Նա չի կարողացել հասնել բնակավայր և ցրտից մահացել է[1]։ 2003 թվականի մարտին Տամբովի մարզի Պետրովսկի շրջանում Սոտնիկովը և Լենշինն սպանել են նախկինում դատապարտված 46-ամյա թմրամոլի, որը նրանց խնդրել էր իրեն տանել Տամբով։ Մարմինը նետել են ճամփեզրին և ծածկել ձյունով։ Մի քանի օր անց նրանք սպանել են 66-ամյա թոշակառու կնոջը, որը նրանց խնդրել էր իրեն տանել Լիպեցկի մարզի Դոբրինսկի շրջան[1]։
2005 թվականի դեկտեմբերին Սոտնիկովը իր տանն ալկոհոլ է հյուրասիրել 32-ամյա մի կնոջ, որին խոստացել էր մեքենայով տանել Լիպեցկ։ Սակայն նա ճանապարհից թեքվել է դեպի Մատիրսկի ջրամբար, որտեղ ոչ սթափ կնոջը հանել է մեքենայից, դրել ձյան մեջ և հեռացել։ Շուտով կինը մահացել է ցրտահարությունից[1]։ 2008 թվականին Սոտնիկովին լքել է նրա հետ համատեղ բնակվող կինը։ Նա սկսել է բնակվել 25-ամյա մի կնոջ հետ, որի հետ արդյունքում ամուսնացել է[1]։ 2010 թվականի ապրիլին Սոտնիկովը նորից սկսել է սպանություններ գործել։ Նա իր տուն է բերել մի աղջկա, որի ինքնությունն արդյունքում այդպես էլ չի հաստատվել։ Աղջկան մերկացրել է և ամբողջ մարմինը սափրել։ Այդ ամենը տեղի է ունեցել նրա կնոջ աչքի առաջ։ Սափրելուց հետո Սոտնիկովը կնոջն ու աղջկան տարել է Մատիրա գետի ափ։ Այնտեղ նա սպանել է աղջկան և այրել մարմինը[1]։
Ձերբակալություն և դատավարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերջին սպանությունն Սոտնիկովն իրականացրել է 2011 թվականի նոյեմբերին։ Սոտնիկովն անօթևանին խնդրել է իրեն օգնել փայտ կտրել, այնուհետև իր հետ մեկնել գյուղ։ Ճանապարհին Սոտնիկովը մետաղական գնդով մահացու հարված է հասցրել անօթևանին և մարմինը նետել անտառի եզրին։ Գտնվել են վկաներ, որոնք իմացել են, թե թափառականն ում է օգնել փայտ կտրելու գործում։ Սոտնիկովը ձերբակալվել է։ Շուտով նա և իր կինն սկսել են պատմել նախկինում իրականացված սպանությունների մասին[1]։
Դատարանում անարդյունք փորձել է ապացուցել իր անմեղությունը։ 2013 թվականի հոկտեմբերի 22-ին դատապարտվել է ցմահ ազատազրկման։ Նրա հանցակից Ալեքսանդր Լենշինը դատապարտվել է 19 տարվա ազատազրկման։ Բացի այդ, առաջին զոհի մորը Սոտնիկովը պարտավորվել է վճարել 1,5 միլիոն ռուբլի փոխհատուցում[2]։ Դատավճռի հրապարակումից հետո Սոտնիկովը ներողություն է խնդրել իր զոհերի ծնողներին, կնոջից և նշել, որ զղջում է[1]։ Իր պատիժը կրում է «Սև դելֆին» մեկուսարանում[3]։
Զանգվածային մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Честный детектив» փաստագրական հաղորդաշարի «Քշելով Սատանային» վերտառությամբ հաղորդումը պատմում է Վիկտոր Սոտնիկովի հանցագործությունների վերաբերյալ[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Зверинцева
- ↑ Липецкий маньяк по кличке Сатана, убивавший людей вместе с инвалидом-чернобыльцем, получил пожизненный срок
- ↑ «Честный детектив — Изгнать Cатану». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
- ↑ «Честный детектив. Изгнать Сатану». russia.tv (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Татьяна Зверинцева (2003 թ․ հունվարի 18). «Восставший из Грязей». Lenta.ru. Վերցված է 14:45, 23 октября 2013-ին.
- Прямой эфир 01.02.2012. — Четыре года под одной крышей с Сатаной