Վիկտոր Պետրով
Վիկտոր Պետրով | |
---|---|
Ծննդավայր | Ավդեևկա |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրական քննադատ և լրագրող |
Աշխատավայր | «Դոն» ամսագիր |
Անդամություն | Ռուսաստանի գրողների միություն |
Վիկտոր Սերգեևիչ Պետրով (ռուս.՝ Виктор Сергеевич Петров), Ավդեևկա), ռուս դոնյան բանաստեղծ, գրաքննադատ[1], Ռուսաստանի գրողների միության անդամ, «Դոն» ամսագրի գլխավոր խմբագիր։ Միխայիլ Շոլոխովի անվան համառուսական գրական մրցանակի դափնեկիր և «Երիտասարդություն» (ռուս.՝ «Юность») ամսագրի մրցանակակիր։ Բազմաթիվ բանաստեղծական ժողովածուների հեղինակ է։ 2008 թվականին ստացել է Ֆրանց Կաֆկայի մեդալ։ «21-րդ դարի գրող» միջազգային մրցանակի դիպլոմնիկ և «Ոսկե դյուցազն» («Ցավագին շեմ» գիրք, 2016) սլավոնական գրականության միջազգային ֆորումի հաղթող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիկտոր Սերգեևիչ Պետրովը ռազմաճակատային զինվորի որդի է։ Ծնվել է Ավդեևկա քաղաքում, Դոնեցկի հարևանությամբ։ Մկրտվել է մոր հայրենիքի (Ռոստովի մարզ) գյուղական եկեղեցում։
Բանաստեղծի աշխատանքներում առկա են «զոնայի», կալանավայրի մոտիվներ։ Լինելով ռոստովյան բանաստեղծ` սովորաբար տպագրվում է Մոսկվայում։ Առաջին անգամ ճանաչվել է, երբ հաղթել է «Կոմսոմոլսկայա պրավդայի» բանաստեղծական մրցույթում։ Դրան հաջորդել են «Երիտասարդություն» ամսագրում տպագրված հրապարակումները, որոնք լույս են տեսել «Շեղբ» (ռուս.՝ «Лезвие») ժողովածոում։ Այնուհետև Լոնդոնում լույս է տեսել Reserve of Level («Запас высоты»)[2] բանաստեղծությունների ժողովածուն։ «Աղի իջվածք» ժողովածուն նվիրված է բանաստեղծի սիրելի Դոնի Ռոստովին։ Հաջորդաբար լույս է տեսել Պետրովի «Твердь» («Երկնակամար») բանաստեղծական գիրքը։
Համոզմունքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պետրովը քրիստոնյա է, հավատարիմ է հայրենասիրական համոզմունքներին՝ ռուս ժողովրդին համարելով աստվածապաշտ, իսկ ռուսներին ու բելառուսներին՝ մեկ ժողովուրդ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Петров Виктор Сергеевич - поэт, литературный критик, редактор журнала "Дон"». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 22-ին.
- ↑ Культура Ростова. Имена. Виктор Петров