Վիկի Լեանդրոս
Վիկի Լեանդրոս | |
---|---|
Բնօրինակ անուն | հուն․՝ Βασιλική Παπαθανασίου |
Ի ծնե անուն | հուն․՝ Βασιλική Παπαθανασίου[1] |
Նաև հայտնի է որպես | Βίκυ Λέανδρος և Vicky Leandros |
Ծնվել է | օգոստոսի 23, 1949[2] (75 տարեկան) Palaiokastritsa, Commune of Lakones, Paleokastrites Municipal Unit, Քորֆու, Հոնիական կղզիներ, Հունաստան[3] |
Երկիր | Հունաստան |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | երգչուհի և քաղաքական գործիչ |
Գործիքներ | վոկալ և Ակուստիկ կիթառ |
Լեյբլ | Philips Records |
Ամուսին | Ivan Zisiadis? և Enno von Ruffin? |
Պարգևներ | |
Կայք | vickyleandros.eu |
Vicky Leandros Վիքիպահեստում |
Վիկի Լեանդրոս (գերմ.՝ Vicky Leandros, իրական անունը՝ Վասիլիկի Պապատանասիուի, օգոստոսի 23, 1949[2], Palaiokastritsa, Commune of Lakones, Paleokastrites Municipal Unit, Քորֆու, Հոնիական կղզիներ, Հունաստան[3][4]), հունական ծագումով գերմանացի երգչուհի, Եվրատեսիլ-1972 մրցույթի հաղթող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Կորֆու կղզում երգիչ և կոմպոզիտոր Լեանդրոս Պապատանասիուի ընտանիքում, որը հայտնի է Լեո Լեանդրոս կեղծանունով։ 1958 թվականից հոր հետ ապրել է Գերմանիայում։ 1965 թվականին թողարկել է իր առաջին ալբոմը՝ Messer, Gabel, Schere, Licht, որը նրան հռչակ է բերել։ 1967 թվականին առաջարկ է ստացել ներկայացնել Լյուքսեմբուրգը Եվրատեսիլ երգի մրցույթում, որտեղ՝ Amour est bleu երգով զբաղեցրել է չորրորդ տեղը՝ հանդես գալով Վիկի անվան տակ[5]։ Միևնույն ժամանակ, երգը դարձել է միջազգային հիթ, ինչը դարձել է նրա երկարատև ժողովրդականության ելակետը աշխարհի շատ երկրներում։
1971 թվականին ստացել է «բրոնզե վարդ Մոնտրյո» մրցանակը իր «Իչ բին»հեռուստատեսային շոուի համար։ 1972 թվականին կրկին ներկայացրել է Լյուքսեմբուրգը Եվրատեսիլ 1972 մրցույթում, որտեղ Après Toi երգով գրավել է առաջին տեղը[6], 1971 թվականին ստացել է «բրոնզե վարդ Մոնտրյո» մրցանակը իր «Իչ բին»հեռուստատեսային շոուի համար։ 1972 թվականին կրկին ներկայացրել է Լյուքսեմբուրգը Եվրատեսիլ 1972 մրցույթում, որտեղ Après Toi երգով գրավել է առաջին տեղը։
Երգչուհին հսկայական թվով ոսկե և պլատինե սկավառակներ է ստացել աշխարհի շատ երկրներում՝ մի քանի տասնամյակ լինելով վաճառված ձայնագրությունների քանակով համաշխարհային առաջատարներից մեկը: Իր կարիերայի ընթացքում Վիկի Լեանդրոսը ձայնագրել է ավելի քան 450 սինգլ և 460 LP տարբեր լեզուներով, որոնց ընդհանուր տպաքանակը գերազանցել է վաճառված 40 միլիոն օրինակը։
2006 թվականին մասնակցել է Եվրատեսիլի գերմանական ազգային ընտրությանը, սակայն ձախողվել է։ Նույն թվականին ՊԱՍՈԿ կուսակցությունից ընտրվել է հունական Պիրեյ նավահանգստային քաղաքի փոխքաղաքապետ, սակայն 2008 թվականին թողել է իր պաշտոնը և վերադարձել երաժշտական կարիերայի։
2011 թվականին մասնակցել է գերմանական Scooter խմբի The Big Mash Up ալբոմի C'est Bleu երգի ձայնագրմանը։ Երգը հիմնված է նրա l'amour est bleu հիթի վրա, փոխառված են նրա կատարման առաջին երկու հատվածները։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1966: Songs und Folklore
- 1967: A taste of… Vicky
- 1968: Summertime forever
- 1969: Vicky und ihre Hits
- 1969: Ich glaub' an dich
- 1971: Ich bin
- 1972: Vicky Leandros
- 1973: Meine Freunde sind die Träume
- 1974: Mein Lied für dich
- 1975: Ich liebe das Leben
- 1975: Tango d’amour
- 1975: Across the water
- 1977: Du, du liegst mir im Herzen
- 1977: V.L.
- 1977: Süßer die Glocken nie klingen
- 1978: Ich bin ein Mädchen
- 1978: Vicky Leandros
- 1981: Ich gehe neue Wege
- 1981: Love is alive
- 1982: Verlorenes Paradies
- 1983: Vicky
- 1985: Eine Nacht in Griechenland
- 1988: Ich bin ich
- 1989: Piretos tou Erota
- 1990: Starkes Gefühl
- 1991: Nur einen Augenblick
- 1993: Andres
- 1995: Lieben und Leben
- 1997: Gefühle
- 1998: Weil mein Herz Dich nie mehr vergisst
- 2000: Jetzt
- 2001: Now!
- 2001: Mit offenen Armen
- 2002: Weihnachten mit Vicky Leandros
- 2003: Vicky Leandros singt Mikis Theodorakis
- 2005: Ich bin wie ich bin
- 2006: Ich bin wie ich bin - հատուկ թողարկում
- 2006: Ich bin wie ich bin - Das Jubiläumskonzert
- 2009: Möge der Himmel
- 2010: Zeitlos
- 2015: Ich weiß, dass ich nichts weiß
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Βίκυ Λέανδρος
- ↑ 2,0 2,1 https://www.myastro.gr/famous/viku_leandros_.html
- ↑ 3,0 3,1 3,2 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ Vicky Leandros Արխիվացված 2021-10-09 Wayback Machine // IMDb
- ↑ «Eurovision 1967 Luxembourg: Vicky — "L'amour Est Bleu"». Արխիվացված է օրիգինալից 2020-09-12-ին. Վերցված է 2021-10-09-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Eurovision 1972 Luxembourg: Vicky Leandros — "Après Toi"». Արխիվացված է օրիգինալից 2021-10-09-ին. Վերցված է 2021-10-09-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)