Վիլեն Ասլանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ասլանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վիլեն Ասլանյան
Ծնվել էփետրվարի 18, 1932(1932-02-18)
Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էօգոստոսի 17, 1989(1989-08-17) (57 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունֆիզիկոս
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր
ՀայրՄկրտիչ Ասլանյան

Վիլեն Մկրտչի Ասլանյան (փետրվարի 18, 1932(1932-02-18), Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 17, 1989(1989-08-17), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ֆիզիկոս։ ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1973), պրոֆեսոր՝ (1975

Մկրտիչ Ասլանյանի որդին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1955 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1964 թվականից եղել է ԵՊՀ օպտիկայի ամբիոնի վարիչ, 1967-1973 թվականներին՝ ԵՊՀ պոլիմերների ֆիզիկայի և կենսաֆիզիկայի ամբիոնի վարիչ։

Աշխատանքները վերաբերում են օպտիկային և մոլեկուլային կենսաֆիզիկային։ Ուսումնասիրել է միջմոլեկուլային փոխազդեցության և միկրոմոլեկուլի երկարության ազդեցությունը մոլեկուլների օպտիկական ակտիվության վրա։ Հետազոտել է կենսաբանական մակրոմոլեկուլների կառուցվածքի ձևավորման ֆիզիկական սկզբունքները և այդ մակրոմոլեկուլները կայունացնող ուժերի բնույթը։ Առաջարկել է պոլիպեպտիդներում պարույր-կծիկ անցման միկրոսկոպիկ տեսություն[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.