Վիեննայի իսրայելական կրոնական համայնք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
IKG-ի գլխավոր շենքը
Հիմնական մուտք

Israelitische Kultusgemeinde Wien (IKG) (Վիեննայի իսրայելական կրոնական համայնք), մարմին է, որը ներկայացնում է Վիեննայի ուղղափառ հրեական համայնքը։ Այսօր այն ունի 7000 անդամ։ Պատմության ընթացքում այն միշտ ներկայացրել է Ավստրիայի գրեթե բոլոր հրեաներին։

Կազմակերպություն[խմբագրել | խմբագրել կոդը]

IKG-ին իր անդամներին սոցիալական, կրթական և կրոնական ոլորտներում ծառայություններ է մատուցում։ Այն հրատարակում է պաշտոնական Die Gemeinde թերթը, որը լույս է տեսնում ամսական երկու անգամ։ Կոնտակտային կետը աջակցում և խորհուրդ է տալիս Ավստրիայում և Ավստրիայից դուրս գտնվող տուժած անձանց և նրանց ընտանիքներին փոխհատուցման հարցերում, ովքեր տուժել են Նացիոնալ-սոցիալիստական շարժման կողմից։ IKG-ի այժմյա նախագահն է Օսքար Դոյչը (de)։ 2016 թվականի հուլիսի 1-ին Արիե Ֆոլգեր (de) փոխարինում է Փաուլ Խաիմ Էիզենբերգ (de) Վիեննայի գլխավոր ռաբբիի պաշտոնում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիեննայի հրեաների պատմությունը սկսվում են Հռոմեական կայսրության ժամանակաշրջանից, բայց երկար ժամանակ Վիեննայի հրեաներին արգելված էր ստեղծել կազմակերպություն, որը կպաշտպաներ նրանց իրավունքները իրավական և սոցիալական խաղտումների ժամանակ։ Իրադրությունը փոխվեց Հավսեփ II-ի հանդուրժողականության հռչակագրից հետո։

1848 թվականից սկսած տեղի ունեցավ Վիեննայի հրեա բնակչության «ազատագրում»։ 1849 թվականի ապրիլի 3-ին երիտասարդ կայսր Ֆրանց Յոզեֆ I-ը իր խոսքում առաջին անգամ օգտագործեց «Վիեննայի իսրայելական համայնք» արտահայտությունը։ Երեք տարի անց համայնքի վերաբերյալ ընդունվեց ժամանակավոր սահմանադրություն, և այդ պատճառով էլ 1852 թվականը համարվում է Վիեննայի իսրայելական կրոնական համայնքի հիմնադրման տարի։

1938 թվականին, երբ Նացիստական Գերմանիան իրականացրեց Անշլյուս ծրագիրը Վիեննայի իսրայելական կրոնական համայնքի անդամների թիվը 185 000 էր։ Նույն տարում նացիստները փակեցին Վիեննայի իսրայելական կրոնական համայնքը։ Այն վերաբացվեց 1938 թվականի մայիսին և այն պետք է գործեր որպես միջանկյալ կառույց նացիստների և Վիեննայի հրեաների միջև։ Israelitische Kultusgemeinde Wien անվանումը օգտագործվում է 1945 թվականից։

1981 թվականի օգոստոսի 29-ին Seitenstettengasse-ի սինագոգի վրա իրականացվեց ահաբեկչական հարձակում, որի ժամանակ օգտագործվել են ձեռքի նռնակներ և հրազեն։ Հարձակման արդյունքում երկու մարդ է զոհվել, ևս 21-ը վիրավորվել են։ Հարձակումը իրականացրել է պաղեստինյան ծայրահեղական Abu Nidal կազմակերպությանը։ Այդ ժամանակից ի վեր, սինագոգի մուտքի մոտ եղել է խիստ անվտանգության, իսկ Seitenstettengasse-ը պահպանում է ոստիկանությունը[2]։

1853 թվականից սկսած IKG-ի նախագահները[խմբագրել | խմբագրել կոդը]

1824 թվականից սկսած IKG-ի ռաբբիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

IKG-ի արխիվ[խմբագրել | խմբագրել կոդը]

IKG-ի արխիվը հանդիսանում է միակ հրեական համայնքի արխիվը, որը ինչպես հայտնի է, պահպանվել է իր ստեղծումից մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը և դրանից հետո։ Այն ներառում է իր մեջ նիստերի արձանագրություններ, հրամաններ, նամակներ, հաշվետվություններ, զեկույցներ, ֆինանսական փաստաթղթեր, գրքեր, նկարներ և այլ փաստաթղթեր։ Ամենահին փաստաթղթերը 16-րդ դարից են։ Արխիվը գոյություն է ունեցել 1816 թվականից։ Այն 19-րդ դարի կեսերից ավելի մասնագիտական է դարձել։

Ցուցակները, որոնք կազմվել են 1938 թ.-ից մինչև 1945 թվականները, հանդիսանում էին հիմնական աղբյուրը նացիստների կողմից հրեաների արտագաղթերը և տեղահանությունները կազմակերպելու համար։ Այսօր այդ փաստաթղթերը տեղահանված և սպանված հրեաների հիմնական ապացույցն են հանդիսանում և օգտագործվում են վերապրածներին փոխհատուցում տալու համար։

1995 թվականին բացահայտվեց, որ 1945 թվականին իրականացվել է կոտորած, որը 2009 թվականին հանգեցրեց դատական հետաքննության[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ernst Meir Stern (2015 թ․ դեկտեմբերի 22). «Habemus Rabbam!». Die Jüdische (գերմաներեն).
  2. hagalil.com | Der Terroranschlag auf eine Wiener Synagoge (գերմ.)
  3. Rising, David (November 17, 2009). 90-year-old charged in Germany for Nazi-era crimes.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]