Վիբորգի գլխավոր փոստատան շենք
Տեսակ | շենք և ճարտարապետական հուշարձան |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Վիբորգ |
Ճարտարապետական ոճ | նեոդասականություն |
Մասն է | Կրեպոստնայա փողոց և Sovetskaya Street (Tuomiokirkonkatu) in Vyborg? |
Հիմնադրված է | 1912 |
Ճարտարապետ | Յոհան Յակոբ Արենբերգ |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ[1] |
Վիբորգի գլխավոր փոստատան շենք, ճարտարապետական հուշարձան Վիբորգի Կրեպոստնայա փողոցի 30 շենքում։ Շենքը կառուցվել է 1912-1914 թվականներին` ճարտարապետ Յակոբ Արենբերգի (1847-1914) նախագծով։
Նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիբորգի փոստատան շենքը ճարտարապետ Յոհան Յակոբ Արենբերգի վերջին նախագիծն էր և ոճական առումով որոշ չափով տարբերվում էր հարևան, ավելի վաղ կառուցված շենքերից, որոնք կողմնորոշված էին 16-րդ դարի իտալացի ճարտարապետների աշխատանքների ոճի վրա։ Համարվում է, որ որպես նմուշօրինակ ծառայել է Դրոտտնիգհոլմյան պալատը, որը գտնվում էր Ստոկհոլմի արվարձանում[2]։
Հետազոտողները գտնում են, որ առկա են նեոկլասիցիզմի նշաններ, որոնք արտահայտվում են ներքին բակերի ինտերիերի և ճակատների ձևավորման եռահարկ համակարգով։ Երկաստիճան գործառնական դահլիճը զարդարված է փայլեցված գրանիտե սյուներով[3]։
Վիբորգի փոստատան ճակատային մասում տեղադրված է ցուցանակ երկու լեզուներով՝ «Փոստ» և «Poste», որը պահպանվել է մինչ օրս։ Ռացիոնալ նախագծման շնորհիվ շենքը նպատակահարմար է ժամանակակից օգտագործման համար։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]18-րդ դարի կեսերից Վիբորգի փոստատունը տեղակայված էր Կրեպոսնայա (այն ժամանակ Եկատերինինյան) փողոցի թիվ 3 շենքում։ 19-րդ դարի վերջին՝ Եղջյուրաձև ամրոցի ապամոնտաժելուց հետո, սկսվեց նոր քաղաքային կենտրոնի ստեղծումը՝ նահանգապետի նստավայրի, Լութերական եկեղեցու, ուսումնական և այլ հաստատությունների շենքերի կառուցմամբ։ Շենքերի զգալի մասի նախագծումը իրականացվել է նահանգային ճարտարապետ Յակոբ Արենբերգի կողմից, ով նախընտրում էր նեոռենեսանս ոճը։ Շինարարության ծախսերը կազմել էին մոտ 550,000 ֆինլանդական մարկ, որը այդ ժամանակաշրջանի համար բացառիկ մեծ գումար էր կազմում[3]։
1890 թվականից ի վեր Ֆինլանդիայի մեծ դքսության փոստային ծառայությունը ընդգրկված էր Ռուսական կայսրության ներքին գործերի նախարարության համակարգում։ Ֆինլանդիայում Քաղաքացիական պատերազմի ընթացքում Վիբորգում տեղի ունեցան զանգվածային գնդակահարություններ, 1918 թվականի ապրիլի 29-ին գեներալ Մաներհայմի զորքերի կողմից քաղաքը գրավելուց հետո փոստատան բակում գնդակահարվեցին վեց փոստային ծառայողներ, որոնք ֆիննական կարմիր գվարդիականների կողմնակիցներ էին, դրանց թվում էր ֆինն գրող Կյոսսի Ահմալան, որը, Վլադիմիր Լենինի քաղաքում ընհատակյա գտնվելու ընթացքում նրան Պետրոգրադից ուղարկված նամակներ էր բերել։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Նախագծվել է մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը
-
Հուշաքար սպիտակ ֆինների թաղման վայրում
-
Վիբորգի փոստատան շենք
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Решение Исполкома Ленинградского областного совета народных депутатов № 325 от 27.07.1987
- ↑ Strandertsköjld, Elina: «Rakennusperintö — 1900-luvun suomalaisen arkkitehtuurin tyylit, osa I».(ֆին.)
- ↑ 3,0 3,1 «Музей почты». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 22-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Гусаров А. Ю. Выборг. Прошлое и настоящее средневекового города. Путеводитель. — СПб.: Паритет, 2017. — 320 с. — ISBN 978-5-93437-434-2.
- Кепп Е. Е. Выборг. Художественные достопримечательности / Ред. О. В. Казаков. — Выборг: Фантакт, 1992. — 200 с.
- Неувонен П., Пёюхья Т., Мустонен Т. Выборг. Архитектурный путеводитель / Пер. Л. Кудрявцевой. — 2-е изд. — Выборг: СН, 2008. — 160 с. — ISBN 5-900096-06-8