Վերջին նամակը քո սիրելիից
Երկիր | Ֆրանսիա Միացյալ Թագավորություն |
---|---|
Ժանր | դրամա և ռոմանտիկ ֆիլմ |
Հիմք | The Last Letter from Your Lover? |
Թվական | 2021 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Augustine Frizzell? |
Պրոդյուսեր | Գրեհեմ Բրոդբենթ, Peter Czernin?, Simone Urdl? և Jennifer Weiss? |
Սցենարի հեղինակ | Nick Payne? և Esta Spalding? |
Դերակատարներ | Շեյլին Վուդլի, Ֆելիսիթի Ջոնս, Diana Kent?, Քալլում Թերներ, Բեն Քրոս, Nabhaan Rizwan?, Ջո Էլվին, Շուտի Գաթվա, Ntiarna Knight? և Ekran Mustafa? |
Կինոընկերություն | Blueprint Pictures |
Տևողություն | 110 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
Վերջին նամակը քո սիրելիից (անգլ.՝ Last Letter from Your Lover), ռեժիսոր Ավգուստին Ֆրիզելի գեղարվեստական ֆիլմը, Ջոջո Մոյեսի 2012 թվականի համանուն վեպի էկրանավորումը։ Գլխավոր դերերում հանդես են եկել Ֆելիսիթի Ջոնսը, Կալիում Թյորները, Ջո Էլվինը, Նաբհան Ռիզվանը և Շեյլին Վուդլին։
Ֆիլմը թողարկվել է Նեթֆլիքսում 2021 թվականի հուլիսի 23-ին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեր օրերում Էլլի Հեվորտը, ով վերջերս բաժանվել է իր սիրելիից, ստիպված է հոդված գրել իր թերթի վերջերս մահացած խմբագրի մասին։ Այցելելով Ռորի պաշտոնական արխիվարիուսին՝ խմբագրի արխիվ մուտք գործելու նպատակով, նա գտնում է մի շարք գաղտնի նամակներ, որոնք հասցեագրված են «Ջ․»-ին «Բուտա»-ից։ Հետաքրքրասիրությամբ լցված՝ Էլլին մտադիր է իմանալ նրանց ինքնությունը, և այն, թե ինչպես ավարտվեց նրանց սիրո պատմությունը։
1960-ական թվականների կեսերին Ջենիֆեր Ստերլինգը և նրա ամուսինը՝ Լոուրենսը, ամառային արձակուրդներին մեկնում են Լազուր ափը։ Օտարերկրյա թղթակից Էնթոնի Օ՛Հարան-ը գալիս է Լոուրենսից հարցազրույց վերցնելու։ Հրավիրված ընթրիքի ժամանակ Ջենիֆերը լսում է, թե ինչպես է Էնթոնին վիրավորում Ստերլինգներին և նրանց անբարո կենսակերպը, ինչը Էնթոնիին դրդում է ներողություն խնդրել Ջենիֆերից։ Էնթոնին հրավիրում է Ստերլինգին ճաշի։ Լոուրենսին անսպասելի գործուղման են կանչում, ինչի հետևանքով Ջենիֆերն ու Էնթոնին ամառը միասին են անցկացնում մինչև նրա վերադարձը։ Նրանք սկսում են միմյանց նամակներ գրել «Ջ» և «Բուտ» մականուններով։ Մի քանի օր անց նա նամակ է ստանում Էնթոնիից՝ Լոնդոնի փոստատարի այգում հանդիպելու առաջարկով։
Նրանց մոտ սկսվում է բուռն սիրավեպ, որը նրանք ստիպված են թաքցնել։ Վերջապես Էնթոնին առաջարկում է Ջենիֆերին փախչել նրա հետ Նյու Յորք։ Ջենիֆերը չի համարձակվում հեռանալ՝ վախենալով, որ իր ընտանիքը և ընկերները երես կթեքեն նրանից։ Էնթոնիի ուղարկած նամակից հետո, որտեղ նա ասում է որ սպասելու է նրան կայարանում իր մեկնման գիշերը, Ջենիֆերը շտապում է Էնթոնիի մոտ։ Ժամանելուց առաջ նա ավտովթարի է ենթարկվում՝ հարված ստանալով գլխին, ինչը հանգեցնում է մասնակի ամնեզիայի։ Էնթոնին մեկնում է Նյու Յորք՝ ենթադրելով, որ Ջենիֆերը մերժել է նրան։
Ավտովթարից վեց ամիս անց Լոուրենսը թաքցնում է վերջին նամակը, որը Ջենիֆերը ստացել է Էնթոնիից, որպեսզի խանգարի նրան հիշել այդ սիրավեպի մասին։ Ջենիֆերը իրեն հուսախաբ էր զգում, երբ փորձում է վերականգնել իր հիշողությունները։ Նա գտնում է մի քանի սիրային նամակներ Բուտից, որոնք թաքնված էին տանը, ինչը հանգեցնում է իր անունով փոստարկղի հայտնաբերմանը, որը Լոուրենսը փակել էր։ Ջենիֆերը դրա պատճառով վիճում է Լոուրենսի հետ, իսկ նա նրան ասում է, որ Էնթոնին մահացել է ավիավթարում։ Չորս տարի անց Ջենիֆերը հանդիպում է Էնթոնիին և հիշում է միասին անցկացրած ժամանակը։ Էնթոնին ևս մեկ անգամ խնդրում է նրան փախչել իր հետ, բայց նա հրաժարվում է իր երկու տարեկան աղջկա պատճառով։ Բարկանալով Լոուրենսի վրա իր ստի պատճառով՝ Ջենիֆերն ասում է, որ մնալու է իր ամուսնու հետ իրենց աղջկա պատճառով, բայց երդվում է հեռանալ, եթե վերջինս վատ վերաբերվի նրան։ Իր հերթին, Լոուրենսը սպառնում է պղծել Ջենիֆերի հեղինակությունը և միանձնյա խնամակալություն ստանալ իրենց աղջկա նկատմամբ, քանի որ դատարանը նրան կընդունի որպես անհավատարիմ կին։ Սա Ջենիֆերին դրդում է փախչել իր աղջկա հետ Էնթոնիի մոտ։ Իմանալով, որ նա հեռացել է հյուրանոցից, փորձում է գտնել Էնթոնիին աշխատանքի վայրում, բայց խմբագիրը հաղորդում է, որ Էնթոնին արդեն հեռացել է։ Ջենիֆերը, ով ստիպված է վերադառնալ Լոուրենսի մոտ, սիրային նամակների տուփ է տալիս խմբագրին՝ Էնթոնիին ուղարկելու համար, եթե նրանք տեղեկություն ստանան վերջինիցս։
Ներկայումս Էլին և Ռորին մերձենում են սիրային նամակները կարդալուն պես։ Գիշերը Ռորիի հետ անցկացնելուց հետո, Էլին հեռանում է նրանից։ Նա իմանում է, որ Ջենիֆերը և Էնթոնին կենդանի են, և գնում է խոսելու նրանց հետ։ Լսելով նրանց ափսոսանքը բաժանման պահով՝ Էլին որոշում է պահպանել Ռորիի հետ հարաբերությունները՝ որոշելով իրենց սիրավեպին ևս մեկ հնարավորություն տալ և ափսոսանքով չապրել։ Էլլին վերադառնում է Էնթոնիի մոտ և կոչ է անում նրան գրել վերջին նամակը Ջենիֆերին, որտեղ նա խնդրում է նրան կրկին հանդիպել այգում։ Էլին և Ռորին հեռվից հետևում են, թե ինչպես են սիրահարները վերամիավորվում։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆելիսիթի Ջոնս՝ Էլլի Հեվորտ''
- Կալլում Թյորներ՝ Էնթոնի Օ'Հարա
- Բեն Քրոսս՝ Էնթոնի Օ ծերության մեջտարիքում[1]
- Ջո Էլվին՝ Լոուրենս Ստերլինգ
- Նաբհաան Ռիզվան՝ Ռորի Մաքքալլան
- Շեյլին Վուդլի՝ Ջենիֆեր Ստերլինգ
- Դայանա Կենտ՝ Ջենիֆեր Ստերլինգը ծեր տարիքում
- Շուտի Գաթվա՝ Նիկ
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի օգոստոսին հայտնի դարձավ, որ ֆիլմի ռեժիսորը կլինի Ավգուստին Ֆրիզելը[2]։ Նկարահանումները սկսվել են 2019 թվականի հոկտեմբերի 14-ին Մալյորկայում։ Ֆելիսիթի Ջոնսը և Շեյլին Վուդլին կկատարեն գլխավոր դերերը, ինչպես նաև կդառնան ֆիլմի գործադիր պրոդյուսերները[3]։ Ֆիլմի նկարահանումներն ավարտվել են 45 օրից՝ 2019 թվականի դեկտեմբերի 15-ին։
Թողարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի հոկտեմբերին Նեթֆլիքսը ձեռք բերեց ԱՄՆ-ում և այլ երկրներում ֆիլմի տարածման իրավունքը[4][5]։ Ֆիլմը թողարկվել է Նեթֆլիքսում 2021 թվականի հուլիսի 23-ին և 2021 թվականի օգոստոսի 6-ին[6][7]։
Ընկալում
[խմբագրել | խմբագրել կոդը]Rotten Tomatoes կայքում ֆիլմն ունի 61% վարկանիշ՝ հիմնված 51 հետազոտության վրա՝ 5,70 / 10 միջին վարկանիշով։ Metacritic-ում ֆիլմն ունի 100-ից 56 միջին գնահատական, որը հիմնված է 12 արձագանքների վրա, ինչը ցույց է տալիս որ ֆիլմն ունի «խառը կամ միջին արձագանքներ»։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 'Chariots of Fire' star Ben Cross dies after short illness
- ↑ Galuppo, Mia (2019 թ․ օգոստոսի 6). «'Euphoria' Director Augustine Frizzell Tackling Jojo Moyes Love Story (Exclusive)». The Hollywood Reporter. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 12-ին.
- ↑ Felicity Jones & Shailene Woodley To Star In & Exec Produce ‘The Last Letter From Your Lover’; Studiocanal & Blueprint Aboard
- ↑ «NETFLIX ACQUIRES MOST OF WORLDWIDE RIGHTS TO "THE LAST LETTER FROM YOUR LOVER"». 2019 թ․ հոկտեմբերի 28. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ↑ Lang, Brent (2019 թ․ հոկտեմբերի 28). «Netflix Buys Felicity Jones, Shailene Woodley Drama 'The Last Letter From Your Lover' (EXCLUSIVE)». Variety. Վերցված է 2021 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ Kinane, Ruth (2021 թ․ մայիսի 4). «Shailene Woodley and Felicity Jones find connection decades apart in The Last Letter From Your Lover trailer». Entertainment Weekly. Վերցված է 2021 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ Scott, Sheena (2021 թ․ հուլիսի 23). «'The Last Letter From Your Lover' On Netflix: An Enduring Love Story». Forbes. Վերցված է 2021 թ․ հուլիսի 24-ին.
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2020-ականների անգլերեն ֆիլմեր
- 2020-ականների բրիտանական ֆիլմեր
- 2021 ֆիլմեր
- Netflix-ի արտադրության ֆիլմեր
- StudioCanal ֆիլմեր
- Անգլերեն ֆիլմեր
- Բրիտանական դրամա ֆիլմեր
- Բրիտանական մելոդրամա ֆիլմեր
- Բրիտանական ռոմանտիկ ֆիլմեր
- Բրիտանական վեպերի էկրանավորումներ
- Լոնդոնում նկարահանված ֆիլմեր
- Մեծ Բրիտանիայում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր ամուսնական դավաճանության մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1960-ականներին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Լոնդոնում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Նյու Յորքում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Ֆրանսիայում
- Ֆրանսիական դրամա ֆիլմեր
- Ֆրանսիական ռոմանտիկ ֆիլմեր