Վենիամին Զավադսկի
Վենիամին Զավադսկի | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 22, 1884 կամ 1884[1] |
Ծննդավայր | Տագանրոգ, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հուլիսի 12, 1944 կամ 1944[1] |
Վախճանի վայր | Փարիզ |
Գերեզման | Սենտ-Ժենևիև-դե-Բուա |
Մասնագիտություն | գրող |
Լեզու | ռուսերեն |
Վենիամին Վալերիանովիչ Զավադսկի (ռուս.՝ Вениамин Валерианович Завадский, կեղծանունը՝ Վ. Կորսակ (ռուս.՝ В. Корсак), սեպտեմբերի 22, 1884 կամ 1884[1], Տագանրոգ, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն - հուլիսի 12, 1944 կամ 1944[1], Փարիզ), ռուս գրող։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վենիամին Վալերիանովիչ Զավադսկին ուղղափառ էր։ Նա իր մանկությունն անցկացրել է Պսկովի նահանգում՝ մորաքրոջ կալվածքում և Էստլանդիայի նահանգի Վեզենբերգ (Վիլյանդի) քաղաքում, որտեղ դատական վարչությունում ծառայում էր հայրը։ Սովորել է Տրոիցկի գիմնազիայում, ավարտել է Վորոնեժի գիմնազիան։ Զավադսկին սովորել է Վարշավայի համալսարանի իրավագիտության ֆակուլտետում, բայց դասընթացը չի ավարտել։ Ամուսնացած է եղել վիրաբույժ և կենսաբան Նադեժդա Դոբրովոլսկայայի հետ։ Մինչև 1914 թվականը ծառայել է ապահովագրական ընկերությունում։ Առաջին աշխարհամարտի սկզբում զորակոչվել է որպես պահեստի ենթասպա։ 1914 թվականի նոյեմբերին վիրավորվել է Վարշավայի մոտ տեղի ունեցած մարտում, ստացել գլխի ուժեղ սալջարդ և գերեվարվել է Արևելյան Պրուսիայում։ Գրեթե 4 տարի պահվել է Մյունդենի ռազմագերիների ճամբարում[2]։ 1917 թվականի փետրվարի սկզբին տեղափոխվել է Հալլեում գտնվող ճամբար, այնուհետև՝ Էշվեգ։
Այնուհետև վերադարձել է հայրենիք, զինվորական ծառայության համար ճանաչվել ոչ պիտանի, ծառայել գավառական զինկոմիսարիատներից մեկում։ Մոգիլյովի նահանգում աշխատել է որպես գրագիր։ Այնուհետև տեղափոխվել է Գոմել, որտեղից էլ՝ Կիև[2]։
Կիևը գրավելուց հետո միացել է Կամավորական բանակին, որի հետ նահանջել է Օդեսա։ Անգլիական հոսպիտալային նավով տեղափոխվել է Եգիպտոս։ 1922 թվականից ապրել է Փարիզում[2]։ Գրող է, հուշագիր։ Համագործակցել է «Պոսլեդնիե նովոստի», «Դնի», «Ռոսսիա ի սլավյանստվո» պարբերականների հետ։ Համագործակցել է Փարիզի ռուս գրողների և լրագրողների միության հետ։ 1938 թվականին դասախոսություն է կարդացել Ռուսաստանի քրիստոնեական աշխատավորական շարժումում։ Ա. Մ. Ռեմիզովի Կապիկների պալատի անդամ («Եգիպտոսի լիազոր ներկայացուցիչ»)։ Մասոն, Ֆրանսիայի Մեծ Արևելքի միության ռուսական օթյակների անդամ։
Մահացել է 1944 թվականին, թաղված է Սենտ Ժենևիև դը Բուա գերեզմանատանը (գերեզման թիվ 790)։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Плен. Париж, «Родник», 1927.
- Переиздание: М., Детектив-пресс, 2009. ISBN 978-5-91039-026-7.
- Забытые. Париж, «Родник», 1928.
- У красных. Париж, 1930. 163 с.
- У белых. Париж, 1931. 172 с.
- Великий исход. Париж, 1931.
- Жуки на солнце. 1932.
- Юра. 1935.
- Печать. 1938. 335 с.
- В гостях у капитана. 1939.
- Рим. 1949.
- Один: роман из жизни эмиграции. 1951.
- Вдвоем: роман из жизни эмиграции. 1951.
- Со всеми вместе. 1952.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
- ↑ 2,0 2,1 2,2 Корсак В. У красных.
Գրականություն և արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Серков А. И. Русское масонство. 1731—2000 гг. Энциклопедический словарь. — М.: РОССПЭН, 2001.
- Фотография могилы Արխիվացված 2012-01-06 Wayback Machine