Վենիամին Զավադսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վենիամին Զավադսկի
Ծնվել էսեպտեմբերի 22, 1884(1884-09-22) կամ 1884[1]
ԾննդավայրՏագանրոգ, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհուլիսի 12, 1944(1944-07-12) կամ 1944[1]
Վախճանի վայրՓարիզ
ԳերեզմանՍենտ-Ժենևիև-դե-Բուա
Մասնագիտությունգրող
Լեզուռուսերեն
Изображение автографа

Վենիամին Վալերիանովիչ Զավադսկի (ռուս.՝ Вениамин Валерианович Завадский, կեղծանունը՝ Վ. Կորսակ (ռուս.՝ В. Корсак), սեպտեմբերի 22, 1884(1884-09-22) կամ 1884[1], Տագանրոգ, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն - հուլիսի 12, 1944(1944-07-12) կամ 1944[1], Փարիզ), ռուս գրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վենիամին Վալերիանովիչ Զավադսկին ուղղափառ էր։ Նա իր մանկությունն անցկացրել է Պսկովի նահանգում՝ մորաքրոջ կալվածքում և Էստլանդիայի նահանգի Վեզենբերգ (Վիլյանդի) քաղաքում, որտեղ դատական վարչությունում ծառայում էր հայրը։ Սովորել է Տրոիցկի գիմնազիայում, ավարտել է Վորոնեժի գիմնազիան։ Զավադսկին սովորել է Վարշավայի համալսարանի իրավագիտության ֆակուլտետում, բայց դասընթացը չի ավարտել։ Ամուսնացած է եղել վիրաբույժ և կենսաբան Նադեժդա Դոբրովոլսկայայի հետ։ Մինչև 1914 թվականը ծառայել է ապահովագրական ընկերությունում։ Առաջին աշխարհամարտի սկզբում զորակոչվել է որպես պահեստի ենթասպա։ 1914 թվականի նոյեմբերին վիրավորվել է Վարշավայի մոտ տեղի ունեցած մարտում, ստացել գլխի ուժեղ սալջարդ և գերեվարվել է Արևելյան Պրուսիայում։ Գրեթե 4 տարի պահվել է Մյունդենի ռազմագերիների ճամբարում[2]։ 1917 թվականի փետրվարի սկզբին տեղափոխվել է Հալլեում գտնվող ճամբար, այնուհետև՝ Էշվեգ։

Այնուհետև վերադարձել է հայրենիք, զինվորական ծառայության համար ճանաչվել ոչ պիտանի, ծառայել գավառական զինկոմիսարիատներից մեկում։ Մոգիլյովի նահանգում աշխատել է որպես գրագիր։ Այնուհետև տեղափոխվել է Գոմել, որտեղից էլ՝ Կիև[2]։

Կիևը գրավելուց հետո միացել է Կամավորական բանակին, որի հետ նահանջել է Օդեսա։ Անգլիական հոսպիտալային նավով տեղափոխվել է Եգիպտոս։ 1922 թվականից ապրել է Փարիզում[2]։ Գրող է, հուշագիր։ Համագործակցել է «Պոսլեդնիե նովոստի», «Դնի», «Ռոսսիա ի սլավյանստվո» պարբերականների հետ։ Համագործակցել է Փարիզի ռուս գրողների և լրագրողների միության հետ։ 1938 թվականին դասախոսություն է կարդացել Ռուսաստանի քրիստոնեական աշխատավորական շարժումում։ Ա. Մ. Ռեմիզովի Կապիկների պալատի անդամ («Եգիպտոսի լիազոր ներկայացուցիչ»)։ Մասոն, Ֆրանսիայի Մեծ Արևելքի միության ռուսական օթյակների անդամ։

Մահացել է 1944 թվականին, թաղված է Սենտ Ժենևիև դը Բուա գերեզմանատանը (գերեզման թիվ 790)։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Плен. Париж, «Родник», 1927.
  • Забытые. Париж, «Родник», 1928.
  • У красных. Париж, 1930. 163 с.
  • У белых. Париж, 1931. 172 с.
  • Великий исход. Париж, 1931.
  • Жуки на солнце. 1932.
  • Юра. 1935.
  • Печать. 1938. 335 с.
  • В гостях у капитана. 1939.
  • Рим. 1949.
  • Один: роман из жизни эмиграции. 1951.
  • Вдвоем: роман из жизни эмиграции. 1951.
  • Со всеми вместе. 1952.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն և արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]