Վարսեն Աղաբեկյան
Վարսեն Աղաբեկյան | |
Կրթություն՝ | Պերդյու համալսարան (1983), Փիթսբուրգի համալսարան (1988) և Սուրբ Գեորգի դպրոց |
---|---|
Մասնագիտություն՝ | համալսարանի դասախոս, պատմաբան և քաղաքական գործիչ |
Ազգություն | հայ |
Դավանանք | քրիստոնեություն |
Ծննդյան օր | 1958 |
Ծննդավայր | Հորդանան |
Քաղաքացիություն | Պաղեստին |
Վարսեն Աղաբեկյան (1958, Հորդանան), պաղեստինահայ պատմաբան, քաղաքական գործիչ։ Պաղեստինի արտաքին գործերի ու միգրացիայի հարցերով պետնախարար (2024)[1][2]։ Պաղեստինի եկեղեցական գործերի բարձրագույն նախագահական կոմիտեի անդամ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարսեն Աղաբեկյանը ծնվել է 1958 թվականին, Հորդանանում։ 1983 թվականին մագիստրոսի կոչում է ստացել Պերդյու համալսարանում, Ինդիանա, ԱՄՆ, քաղաքական հարցերի դոկտորի կոչում՝ Փիթսբուրգի համալսարանում։ Աշխատել է Երուսաղեմի համալսարանում[1], եղել է Ալ-Քուդսի համալսարանի Հանրային առողջության դպրոցի և Առողջապահական մասնագիտությունների ֆակուլտետի դոցենտ (1988-2008), ինչպես նաև նույն համալսարանի Առողջապահական մասնագիտությունների դեկան (1995–1998) և ավարտական ուսուցման դեկան (1998-2000)։ Մի շարք խորհուրդների անդամ է, այդ թվում՝ Մարդու իրավունքների պաղեստինյան անկախ հանձնաժողովի (2006–2018, վերջին երեք տարիների ընթացքում ծառայել է որպես գլխավոր հանձնակատար)։ Աշխատել է Պաղեստինի նախագահի գրասենյակում՝ որպես կարողությունների և կառույցների զարգացման ծրագրի ղեկավար[3]։
2024 թվականի մարտին նշանակվել է Պաղեստինի արտաքին գործերի ու միգրացիայի հարցերով պետնախարար։ Կառավարության ծրագիրն առաջնահերթություն է տալիս հումանիտար խնդիրներին՝ ընդգրկելով Գազայի հատվածում պաղեստինցի ժողովրդին մարդասիրական օգնության համապարփակ ծրագիր, ինչպես նաև Գազայի հատվածի և Արևմտյան ափի վերականգնման ջանքեր։ Այն նաև կենտրոնանում է ֆինանսական իրավիճակի և դրա տնտեսական ազդեցության կայունացմանն ուղղված ջանքերի վրա[1]։
Աղաբեկյանը Երուսաղեմի, առողջության, կրթության, երիտասարդության և կանանց մասին մի շարք ուսումնասիրությունների, ձեռնարկների և զեկույցների հեղինակ է։
Գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- A Palestinian Armenian: The Intertwine between the Social and the Political[4]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 MassisPost (2024 թ․ մարտի 29). «Palestinian Armenian Varsen Aghabekian Appointed Minister of State for Foreign Affair in New Government • MassisPost». MassisPost (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ մարտի 30-ին.
- ↑ Վարսեն Աղաբեկյանը նշանակվել է Պաղեստինի արտաքին գործերի ու միգրացիայի հարցերով պետնախարար
- ↑ An Armenian Palestinian herself, author Aghabekian has had a leading role within the Palestinian community
- ↑ «A Palestinian Armenian: The Intertwine Between The Social And The Poli». EducationalBookshop. Վերցված է 2024 թ․ մարտի 30-ին.