Վարսեն Աղաբեկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարսեն Աղաբեկյան
 
Կրթություն՝ Պերդյու համալսարան (1983) և Փիթսբուրգի համալսարան (1988)
Մասնագիտություն՝ համալսարանի դասախոս, պատմաբան և քաղաքական գործիչ
Ազգություն հայ
Դավանանք քրիստոնեություն
Ծննդյան օր 1958
Ծննդավայր Հորդանան
Քաղաքացիություն  Պաղեստին

Վարսեն Աղաբեկյան (1958, Հորդանան), պաղեստինահայ պատմաբան, քաղաքական գործիչ։ Պաղեստինի արտաքին գործերի ու միգրացիայի հարցերով պետնախարար (2024)[1][2]։ Պաղեստինի եկեղեցական գործերի բարձրագույն նախագահական կոմիտեի անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարսեն Աղաբեկյանը ծնվել է 1958 թվականին, Հորդանանում։ 1983 թվականին մագիստրոսի կոչում է ստացել Պերդյու համալսարանում, Ինդիանա, ԱՄՆ, քաղաքական հարցերի դոկտորի կոչում՝ Փիթսբուրգի համալսարանում։ Աշխատել է Երուսաղեմի համալսարանում[1], եղել է Ալ-Քուդսի համալսարանի Հանրային առողջության դպրոցի և Առողջապահական մասնագիտությունների ֆակուլտետի դոցենտ (1988-2008), ինչպես նաև նույն համալսարանի Առողջապահական մասնագիտությունների դեկան (1995–1998) և ավարտական ուսուցման դեկան (1998-2000)։ Մի շարք խորհուրդների անդամ է, այդ թվում՝ Մարդու իրավունքների պաղեստինյան անկախ հանձնաժողովի (2006–2018, վերջին երեք տարիների ընթացքում ծառայել է որպես գլխավոր հանձնակատար)։ Աշխատել է Պաղեստինի նախագահի գրասենյակում՝ որպես կարողությունների և կառույցների զարգացման ծրագրի ղեկավար[3]։

2024 թվականի մարտին նշանակվել է Պաղեստինի արտաքին գործերի ու միգրացիայի հարցերով պետնախարար։ Կառավարության ծրագիրն առաջնահերթություն է տալիս հումանիտար խնդիրներին՝ ընդգրկելով Գազայի հատվածում պաղեստինցի ժողովրդին մարդասիրական օգնության համապարփակ ծրագիր, ինչպես նաև Գազայի հատվածի և Արևմտյան ափի վերականգնման ջանքեր։ Այն նաև կենտրոնանում է ֆինանսական իրավիճակի և դրա տնտեսական ազդեցության կայունացմանն ուղղված ջանքերի վրա[1]։

Աղաբեկյանը Երուսաղեմի, առողջության, կրթության, երիտասարդության և կանանց մասին մի շարք ուսումնասիրությունների, ձեռնարկների և զեկույցների հեղինակ է։

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • A Palestinian Armenian: The Intertwine between the Social and the Political[4]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 MassisPost (2024 թ․ մարտի 29). «Palestinian Armenian Varsen Aghabekian Appointed Minister of State for Foreign Affair in New Government • MassisPost». MassisPost (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ մարտի 30-ին.
  2. Վարսեն Աղաբեկյանը նշանակվել է Պաղեստինի արտաքին գործերի ու միգրացիայի հարցերով պետնախարար
  3. An Armenian Palestinian herself, author Aghabekian has had a leading role within the Palestinian community
  4. «A Palestinian Armenian: The Intertwine Between The Social And The Poli». EducationalBookshop. Վերցված է 2024 թ․ մարտի 30-ին.