Վարդենիս կամավորական ջոկատ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վարդենիս (այլ կիրառումներ)
Վարդենիս կամավորական ջոկատ | |
---|---|
Ընդհանուր տեղեկություն | |
Տեսակ | ռազմական կազմավորում |
Երկիր | Հայաստան և Արցախ |
Անվանված է | Վարդենիս |
Ստեղծվեց | 1990 |
Ճակատամարտեր | Արցախյան ազատամարտ |
Լուծարվեց | 1994 |
Հրամանատարներ | |
Հայտնի հրամանատարներ | Հ. Մուրադյան, Գ. Ասոյան, Գ. Խշեյան, Հ. Մուրադյան |
«Վարդենիս» կամավորական ջոկատ։ Կազմավորվել է 1990 թվականին շրջանի և տարբեր գյուղերի կամավորականներից։ 1992 թվականին ջոկատը բաժանվել է 2 մարտական խմբերի, որոնք տեղակայվել են Ազիզլու-Քարվաճառ ուղղությունում (հրամանատար՝ Հ. Մուրադյան), Զարքենդ-Քարվաճառ հատվածում (հրամանատար՝ Գ. Ասոյան), Սոթք-Քարվաճառ սահմանագոտում (հրամանատար՝ Գ. Խշեյան)։ 1993 թվականին Ազիզլուի մարտական խմբի հիմքի վրա կազմավորվել է Վարդենիսի 2-րդ պայմանագրային գումարտակը (հրամանատար՝ Հ. Մուրադյան)։ 1990-1994 թվականներին ջոկատները, առանձին ազատամարտիկներ և գումարտակը մասնակցել են Վարդենիսի, Արարատի (Երասխ), Նոյեմբերյանի, Կրասնոսելսկի և Արցախի Հանրապետության Շահումյանի (Բուզլուխ, Մանաշիդ), Մարտակերտի (Կիչան, Դրմբոն, Սրխավենդ, Չափար, Աղդաբան ևն) շրջանների, Քարվաճառի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Ջոկատից Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրվել է Հ. Մուրադյանը։ Ջոկատներից և գումարտակից զոհվել է 51 ազատամարտիկ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |