Վարդան Մկրտչյան (գիտնական)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վարդան Մկրտչյան (այլ կիրառումներ)
Վարդան Մկրտչյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 18, 1950 (74 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գիտնական |
Հաստատություն(ներ) | ՀԱՊՀ |
Ալմա մատեր | ՀԱՊՀ (1972) |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր (1990) |
Վարդան Սուրենի Մկրտչյան (փետրվարի 18, 1950, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ինքնաշխատ կառավարման բնագավառի հայ գիտնական։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1990), պրոֆեսոր (1993): ԽՍՀՄ վաստակավոր գյուտարար (1991):
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վարդան Մկրտչյանը ծնվել է 1950 թվականի փետրվարի 18-ին, Երևանում։ 1972 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1976-2001 թվականներին աշխատել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում, 2001-2004 թվականներին՝ Ավստրալիայի Նյու Սաութ Վեսթ համալսարանում, 2004 թվականից՝ Համահայկական համացանցային համալսարանի (Սիդնեյ) գլխավոր կառավարիչ[1]։
Աշխատանքները վերաբերում են էներգատար ջերմային շարժընթացների ինքնաշխատ կառավարմանը, միկրոպրոցեսորային տեխնիկական և ծրագրային միջոցների ստեղծմանը[2]։ Հեղինակ է բուհական ուսումնական ձեռնարկների[1]։
Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ԽՍՀՄ երիտասարդ գյուտարարների համամիութենական մրցանակ (1979
- ՀԼԿԵՄ մրցանակ (1980)
- ԽՍՀՄ վաստակավոր գյուտարար (1991)
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Խոնավ նյութերի վերամշակման արդյունավետության բարձրացումը կառավարման սահող ռեժիմում, Երևան, 1992։
- Эффективные системи автоматического управления режимами сушки табака в скользящих режимах, М., 1987.
- Микропроцессорные системы управления тепловыми процессами в скользящих режимах, Минск, 1993.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 150։
- ↑ «Патенты автора МКРТЧЯН ВАРДАН СУРЕНОВИЧ». www.findpatent.ru. Վերցված է 2019 թ․ մարտի 30-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Семинар от доктора технических наук, профессора Мкртчяна В.C.(չաշխատող հղում)
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարդան Մկրտչյան (գիտնական)» հոդվածին։ |
|