Վարագա լեռ (թուրքերեն՝ Erek Dağı), գմբեթաձև լեռնազանգված Թուրքիայում, Վասպուրականի բարձրավանդակում, Վանա լճից 10 կիլոմետր արևելք։ Բարձրությունը 3250 մետր է, լանջերը զառիթափ են, աստիճանաձև։ Կազմված է վերին կավճի նստվածքային ապարներից։ Արտահայտված է բարձունքային գոտիականությունը։ Բնորոշ են լեռնատափաստանները և ալպյան մարգագետինները։ Վարագա լեռներում կան պատմամշակույթային հուշարձաններ, որոնցից նշանավոր է եղել Վարագավանքը (IX-X դարեր) 4 իրար կից դպրոցով ու մատենադարանով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 304)։