Վատիկանի ֆուտբոլային լիգա
Վատիկանի ֆուտբոլային լիգա Վատիկանի ֆուտբոլի առաջնություն | |
---|---|
Երկիր | Վատիկան |
Հիմնվել է | Մայիսի 1, 1972[1] |
Դիվիզիոններ | 1 |
Ակումբների քանակ | 8 |
Մակարդակ | 1 |
Դուրս են մնում | Չկա |
Մտնում են | Չկա |
Ներկայիս չեմպիոն | Վատիկանի Թանգարաններ (2016) |
Ամենատիտղոսավոր թիմ | Դիրսեկո (8 տիտղոս) |
Վատիկանի ֆուտբոլային լիգա (լատին․՝ Campionato della Citta Vaticano), Վատիկանի տղամարդկանց ֆուտբոլի առաջնություն, որը հիմնադրվել է 1972 թվականի մայիսի 1-ին՝ «Coppa Amicizia» անվանումով[2]։ Առաջնության լավագույն ֆուտբոլիստներից կազմվում է Վատիկանի ֆուտբոլի ազգային հավաքականը, որն անցկացնում է միայն ընկերական խաղեր[3]։
Վատիկանի ֆուտբոլային ասոցիացիան, որի ղեկավարը 2014 թվականի մայիսից Դոմենիկո Ռուջերիոն է, ՖԻՖԱ-ի անդամ չէ[4]։ Առաջնության բոլոր խաղերը կայանում են Արևմտյան Հռոմի «Associazione Sportivo La Salle» մարզական համալիրում։ Խաղերն ունեն սիրողական կարգավիճակ, իսկ մարզումներն անցկացնում են ոչ աշխատանքային ժամերին[5]։
Առաջնությունը սկսվում է յուրաքանչյուր տարվա հոկտեմբերին և ավարտվում է հաջորդ տարվա մայիսին, ունի ձմեռային երկամսյա ընդմիջում (դեկտեմբեր, հունվար)[6]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վատիկանում առաջին անգամ ֆուտբոլային առաջնություն կազմակերպվել է 1947 թվականին, որին մասնակցում էր 4 թիմ։ Եզրափակչում խաղացին «Pontifical Villas»֊ը և «Fabbrica di San Pietro»֊ն[7]։ Կարճ ժամանակ անց լիգան դադարեց գոյություն ունենալ և մոտ 2 տասնամյակ կայանում էին միայն ընկերական խաղեր։ 1966 թվականին ստեղծվեց նոր լիգա, որին մասնակցում էին 7 թիմ[8]։
Ներկայիս լիգան հիմնադրվել է «Coppa Amicizia» անվանմամբ, հետագայում անվանափոխվել է «Campionato della Citta Vaticano»։
Առանձնահատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վատիկանի առաջնությունն ունի մի շարք ուշագրավ առանձնահատկություններ։ Ի թիվս այլ բաների, մրցավարները, բացի ստանդարտ դեղին և կարմիր քարտերից, օգտագործում են նաև երկնագույնը, որը ցուցադրվում է խաղացողներին անպարկեշտ խոսքեր օգտագործելու համար։ Երկնագույն քարտ ստացած խաղացողը հինգ րոպեով հեռացվում է խաղադաշտից[9]։
Չեմպիոններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցաշրջան | Չեմպիոն |
1973 | L'Osservatore Romano |
1974 | Governatorato |
1975-1978 | Չի կայացել |
1979 | Աստոր |
1980 | Չի կայացել |
1981 | Malepeggio Edilizia |
1982 | Hercules Biblioteca |
1983 | SS Hermes |
1984 | Virtus Vigilanza |
1985 | Տելեփոստ |
1986 | Տելեփոստ |
1987 | Tipografia Osservatore Romano |
1988 | Servici Tecnici |
1989 | Associazione S.S. Pietro e Paolo |
1990 | Servizi Economici |
1991 | Դիրսեկո |
1992 | Դիրսեկո |
1993 | Դիրսեկո |
1994 | Դիրսեկո |
1995 | Դիրսեկո |
1996-2006 | Չի կայացել |
2007 | Cirioni AS |
2008 | Associazione S.S. Pietro e Paolo |
2009 | Գենդարմերիկա |
2010 | Դիրսեկո |
2011 | Դիրսեկո |
2012 | Դիրսեկո |
2013 | Սան Պիետրո |
2014 | Սան Պիետրո |
2015 | Վատիկանի թանգարաններ |
2016 | Վատիկանի թանգարաններ |
Ռմբարկուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցաշրջան | Թիմ | Ֆուտբոլիստ | Գոլեր | Հղում |
2014 | Վատիկանի Թանգարաններ | Ալեսանդրո Քուարտա | 26 | [1] |
2015 | Վատիկանի Թանգարաններ | Ալեսանդրո Քուարտա | 19 | [10] |
2016 | Ֆորթիտուտո 2007/Պանթեոն | Սպերատի | 20 | [11] |
Հիշարժան ֆուտբոլիստներ և մարզիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գաբրիել Ջորդանո Կաչա, Պապի պաշտոնական ներկայացուցիչը Լիբանանում,
- / Դինո դա Կոստա, Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Argano, Fabrizia. «Il Campionato in Vaticano: «Papa Francesco tifa per noi»» (Italian). corrieredellosport.it. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 26-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Vatican City - List of Champions
- ↑ A Friendly Game for a Beatific State
- ↑ Vatican soccer tournament is a competition of Biblical proportions
- ↑ Lo scudetto vaticano? Ai Gendarmi E per gli Svizzeri «zero tituli»
- ↑ [1]
- ↑ «Chi Siamo». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ The unlikely marriage between football and Vatican City
- ↑ «Футбол по-божески». sport-express.ru (ռուսերեն). 2010 թ․ հուլիսի 17. Վերցված է 2023 թ․ հունվարի 12-ին.
- ↑ Schöggl, Hans. «Vatican 2015». RSSSF. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ Schöggl, Hans. «Vatican 2016». RSSSF. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 25-ին.