Վատիկանի տնտեսություն
Սուրբ Պետրոսի հրապարակի տեսարանը Միքելանջելոյի գմբեթի գագաթից | |
Արժույթ | Եվրո |
---|---|
Ամրագրված փոխարժեք | Եվրո |
Ֆիսկալ տարի | Օրացույցային տարի |
Վիճակագրություն | |
Բնակչություն | 4,822 (2016) |
ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով | $21,198 |
Պետական ֆինանսներ | |
Բյուջեի դեֆիցիտ | $21 Միլիոն (2013) |
Եկամուտ | $315 Միլիոն (2013) |
Ծախսեր | $334 Միլիոն (2013) |
Վատիկանի տնտեսությունը հիմնականում ֆինանսապես ապահովվում է նամականիշերի, մետաղադրամների, մեդալների և զբոսաշրջային հուշանվերների վաճառքով, ինչպես նաև թանգարանների մուտքի և հրատարակությունների վաճառքով։ Վատիկանում 2016 թվականին աշխատել է 4822 մարդ։
Վատիկանը ստանում է սուբսիդիաներ Իտալիայից, որոնք ներառում են անվճար ջրամատակարարում, հարկային արտոնություններ և այլ տեսակի հատուկ պետական ֆինանսավորում։
Վատիկանը թողարկում է իր սեփական մետաղադրամներն ու նամականիշերը։ Այն որպես արժույթ օգտագործում է եվրոն 1999 թվականի հունվարի 1-ից՝ Եվրամիության հետ հատուկ համաձայնագրի շնորհիվ (Խորհրդի որոշում 1999/98): Եվրո մետաղադրամներն ու թղթադրամները սկսել են օգտագործել 2002 թվականի հունվարի 1-ին. Վատիկանը եվրո թղթադրամներ չի թողարկում։ Եվրո մետաղադրամների թողարկումը խստորեն սահմանափակված է պայմանագրով, թեև սովորականից մի փոքր ավելին թույլատրվում է մեկ տարում, երբ Հռոմի պապի փոփոխություն է տեղի ունենում[1]։ Հազվադեպության պատճառով Վատիկանի եվրոյի մետաղադրամները շատ են փնտրում կոլեկցիոներների կողմից[2]։
Հիմնական վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բյուջե
[խմբագրել | խմբագրել կոդը]- եկամուտները: €770 միլիոն (2021)[3]
- ծախսերը: €803 միլիոն(2021)
- դեֆիցիտ։ €33 միլիոն (2021)
Արդյունաբերություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Փոքր քանակությամբ խճանկարների և անձնակազմի համազգեստի տպագրություն և արտադրություն, բանկային և ֆինանսական գործունեություն ամբողջ աշխարհում[4]
Էլեկտրաէներգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]442 մեգավատ/ժամում (2010) արևային մարտկոցներից.[փա՞ստ]
Ներմուծում
[խմբագրել | խմբագրել կոդը]Վատիկանին Էլեկտրաէներգիա մատակարարում է Իտալիան.[փա՞ստ]
Արժույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ովրո (2002 թվականից)։ Վատիկանը կախված է Իտալիայից թղթադրամների, նամականիշերի և այլ արժեքավոր փաստաթղթերի գործնական արտադրության համար։[փա՞ստ] Հազվադեպության պատճառով Վատիկանի եվրոյի մետաղադրամները որոնվում են կոլեկցիոներների կողմից:[փա՞ստ]
Ֆինանսական տարին օրացուցային տարի է:[փա՞ստ]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Agreements on monetary relations (Monaco, San Marino, the Vatican and Andorra)». Activities of the European Union: Summaries of legislation. Վերցված է 2007 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ «Benedict Vatican euros set for release». Catholic News. 2006 թ․ ապրիլի 21. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ «Vatican's 2022 "Mission Budget" shows deficit, but less than last year». international.la-croix.com (անգլերեն). 2022 թ․ հունվարի 28. Վերցված է 2023 թ․ մայիսի 17-ին.
- ↑ «Europe :: Holy See (Vatican City) — The World Factbook - Central Intelligence Agency». www.cia.gov. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 18-ին.