Jump to content

Վատիկանի տնտեսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վատիկան
Սուրբ Պետրոսի հրապարակի տեսարանը Միքելանջելոյի գմբեթի գագաթից
Սուրբ Պետրոսի հրապարակի տեսարանը Միքելանջելոյի գմբեթի գագաթից
ԱրժույթԵվրո
Ամրագրված փոխարժեքԵվրո
Ֆիսկալ տարիՕրացույցային տարի
Վիճակագրություն
Բնակչություն4,822 (2016)
ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով$21,198
Պետական ֆինանսներ
Բյուջեի դեֆիցիտ$21 Միլիոն (2013)
Եկամուտ$315 Միլիոն (2013)
Ծախսեր$334 Միլիոն (2013)
Սուրբ Պետրոսի տաճարի տանիքում հուշանվերների խանութ
Բանկոմատ Վատիկանում՝ լատիներեն հրահանգներով

Վատիկանի տնտեսությունը հիմնականում ֆինանսապես ապահովվում է նամականիշերի, մետաղադրամների, մեդալների և զբոսաշրջային հուշանվերների վաճառքով, ինչպես նաև թանգարանների մուտքի և հրատարակությունների վաճառքով։ Վատիկանում 2016 թվականին աշխատել է 4822 մարդ։

Վատիկանը ստանում է սուբսիդիաներ Իտալիայից, որոնք ներառում են անվճար ջրամատակարարում, հարկային արտոնություններ և այլ տեսակի հատուկ պետական ֆինանսավորում։

Վատիկանը թողարկում է իր սեփական մետաղադրամներն ու նամականիշերը։ Այն որպես արժույթ օգտագործում է եվրոն 1999 թվականի հունվարի 1-ից՝ Եվրամիության հետ հատուկ համաձայնագրի շնորհիվ (Խորհրդի որոշում 1999/98): Եվրո մետաղադրամներն ու թղթադրամները սկսել են օգտագործել 2002 թվականի հունվարի 1-ին. Վատիկանը եվրո թղթադրամներ չի թողարկում։ Եվրո մետաղադրամների թողարկումը խստորեն սահմանափակված է պայմանագրով, թեև սովորականից մի փոքր ավելին թույլատրվում է մեկ տարում, երբ Հռոմի պապի փոփոխություն է տեղի ունենում[1]։ Հազվադեպության պատճառով Վատիկանի եվրոյի մետաղադրամները շատ են փնտրում կոլեկցիոներների կողմից[2]։

Հիմնական վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բյուջե[խմբագրել | խմբագրել կոդը]

  • եկամուտները: €770 միլիոն (2021)[3]
  • ծախսերը: €803 միլիոն(2021)
  • դեֆիցիտ։ €33 միլիոն (2021)

Արդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքր քանակությամբ խճանկարների և անձնակազմի համազգեստի տպագրություն և արտադրություն, բանկային և ֆինանսական գործունեություն ամբողջ աշխարհում[4]

Էլեկտրաէներգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

442 մեգավատ/ժամում (2010) արևային մարտկոցներից.[փա՞ստ]

Ներմուծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վատիկանին Էլեկտրաէներգիա մատակարարում է Իտալիան.[փա՞ստ]

Արժույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ովրո (2002 թվականից)։ Վատիկանը կախված է Իտալիայից թղթադրամների, նամականիշերի և այլ արժեքավոր փաստաթղթերի գործնական արտադրության համար։[փա՞ստ] Հազվադեպության պատճառով Վատիկանի եվրոյի մետաղադրամները որոնվում են կոլեկցիոներների կողմից:[փա՞ստ]

Ֆինանսական տարին օրացուցային տարի է:[փա՞ստ]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Agreements on monetary relations (Monaco, San Marino, the Vatican and Andorra)». Activities of the European Union: Summaries of legislation. Վերցված է 2007 թ․ փետրվարի 23-ին.
  2. «Benedict Vatican euros set for release». Catholic News. 2006 թ․ ապրիլի 21. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 25-ին.
  3. «Vatican's 2022 "Mission Budget" shows deficit, but less than last year». international.la-croix.com (անգլերեն). 2022 թ․ հունվարի 28. Վերցված է 2023 թ․ մայիսի 17-ին.
  4. «Europe :: Holy See (Vatican City) — The World Factbook - Central Intelligence Agency». www.cia.gov. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 18-ին.