Վասիլի Վիլյամսի հուշարձան
Վասիլի Վիլյամսի հուշարձան | |
---|---|
Վասիլի Վիլյամսի հուշարձանը | |
Տեսակ | հուշարձան |
Ճարտարապետ | Իսիդոր Ֆրանցուզ |
Ստեղծում | 1947 |
Երկիր | Ռուսաստան |
Քաղաք | Timiryazevskaya Street? |
Բնակավայր | Timiryazevsky District? |
Շինության ձև | Քանդակ |
Նյութ | բրոնզ և Լաբրադոր |
Մասն է | Petrovsko-Razumovskoe estate? |
Ներկա վիճակ | Կանգուն |
Timiryazev Academy of Agriculture Վիքիպահեստում |
Վասիլի Վիլյամսի հուշարձան (ռուս.՝ Памятник Василию Вильямсу), հուշարձան Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում, որը նվիրված է ռուս և խորհրդային հողագետ և գյուղատնտես Վասիլի Ռոբերտովիչ Վիլյամսին։ Հուշարձանը տեղադրվել է Մոսկվայի Կ. Ա. Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիայի գլխավոր շենքի մուտքի մոտ։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուշարձանը տեղադրվել է 1947 թվականի սեպտեմբերի 7-ին[1]։ Հեղինակներն են ճարտարապետ Իսիդոր Արոնովիչ Ֆրանցուզը և քանդակագործ Սամուիլ Օսիպովիչ Մախտինը։
Գիտնականը պատկերված է ամբողջ հասակով, իսկ պատվանդանը զարդարված է հացահատիկային և կերային բույսերի պատկերներով, որոնց ագրոնոմիայով զբաղվել է Վիլյամսը։
Հուշարձանի աջ կողմում պահպանվել է փայտե մեծ մի տուն, որտեղ ապրել և աշխատել է անվանի գիտնականը։ Այդ դարաշրջանի փայտե տներ Մոսկվայում գրեթե ոչ մի այլ տեղ չեն պահպանվել։ Եվ այս տանն այժմ ապրում են Վիլյամս ազգանունով մարդիկ` գիտնականի ժառանգները։ Պետրովսկո-Ռազումովսկայայում անտառներով, դաշտերով, ջերմոցներով շրջապատված 18-րդ դարի հինավուրց շենքերն ու պալատական այգին այժմ պատկանում են ակադեմիային։ Չի պահպանվել միայն 1691 թվականի նարիշկինյան բարոկկո ոճով կառուցված Պետրոս և Պողոս եկեղեցին։ Հենց դրա տեղում էլ կառուցվել է գիտնական Վասիլի Վիլյամսի հուշարձանը[1]։