Վասիլի Վիլյամսի հուշարձան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox architecture.png
Վասիլի Վիլյամսի հուշարձան
Памятник В.Р. Вильямсу.JPG
Վասիլի Վիլյամսի հուշարձանը
Կոորդինատներ55°45′58.838″ հս․ լ. 37°38′2.018″ ավ. ե. / 55.76634389° հս․. լ. 37.63389389° ավ. ե. / 55.76634389; 37.63389389Կոորդինատներ: 55°45′58.838″ հս․ լ. 37°38′2.018″ ավ. ե. / 55.76634389° հս․. լ. 37.63389389° ավ. ե. / 55.76634389; 37.63389389
Գտնվում էՌուսաստան Ռուսաստան
Մոսկվա
Կառուցվել է1947
Շինության ձևըՔանդակ
Կառուցել էՍամուիլ Մախտին
Ներկա վիճակըԿանգուն

Վասիլի Վիլյամսի հուշարձան (ռուս.՝ Памятник Василию Вильямсу), հուշարձան Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում, որը նվիրված է ռուս և խորհրդային հողագետ և գյուղատնտես Վասիլի Ռոբերտովիչ Վիլյամսին։ Հուշարձանը տեղադրվել է Մոսկվայի Կ. Ա. Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիայի գլխավոր շենքի մուտքի մոտ։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանը տեղադրվել է 1947 թվականի սեպտեմբերի 7-ին[1]: Հեղինակներն են ճարտարապետ Իսիդոր Արոնովիչ Ֆրանցուզը և քանդակագործ Սամուիլ Օսիպովիչ Մախտինը։ 

Գիտնականը պատկերված է ամբողջ հասակով, իսկ պատվանդանը զարդարված է հացահատիկային և կերային բույսերի պատկերներով, որոնց ագրոնոմիայով զբաղվել է Վիլյամսը։

Հուշարձանի աջ կողմում պահպանվել է փայտե մեծ մի տուն, որտեղ ապրել և աշխատել է անվանի գիտնականը։ Այդ դարաշրջանի փայտե տներ Մոսկվայում գրեթե ոչ մի այլ տեղ չեն պահպանվել։ Եվ այս տանն այժմ ապրում են Վիլյամս ազգանունով մարդիկ` գիտնականի ժառանգները։ Պետրովսկո-Ռազումովսկայայում անտառներով, դաշտերով, ջերմոցներով շրջապատված 18-րդ դարի հինավուրց շենքերն ու պալատական ​​այգին այժմ պատկանում են ակադեմիային։ Չի պահպանվել միայն 1691 թվականի նարիշկինյան բարոկկո ոճով կառուցված Պետրոս և Պողոս եկեղեցին։ Հենց դրա տեղում էլ կառուցվել է գիտնական Վասիլի Վիլյամսի հուշարձանը[1]։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1,0 1,1 «Памятник почвоведу Василию Робертовичу Вильямсу»