Վասիլի Վիլյամս
Վասիլի Վիլյամս | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 27 (հոկտեմբերի 9), 1863 կամ հոկտեմբերի 9, 1863[1] Մոսկվա, Ռուսական կայսրություն |
Մահացել է | նոյեմբերի 11, 1939[1] (76 տարեկան) Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Q33332028? |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գյուղատնտես, քաղաքական գործիչ և հողագետ |
Հաստատություն(ներ) | Մոսկվայի Կ. Ա. Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիա |
Գործունեության ոլորտ | Հողագիտություն |
Պաշտոն(ներ) | ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր |
Անդամակցություն | ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Մոսկվայի Կ. Ա. Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիա |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն |
Եղել է գիտական ղեկավար | Q24352418? |
Հայտնի աշակերտներ | Q55191028? |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Vasiliy Vil'yams Վիքիպահեստում |
Վասիլի Ռոբերտովիչ Վիլյամս (ռուս.՝ Василий Робертович Вильямс, սեպտեմբերի 27 (հոկտեմբերի 9), 1863 կամ հոկտեմբերի 9, 1863[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 11, 1939[1], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային հողագետ, ԽՍՀՄ ԳԱ (1931), Բելառուսական ԽՍՀ ԳԱ (1929) և ՀամԳԳԱ (1935) ակադեմիկոս։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1887 թ.-ին ավարտել է Պետրովյան (այժմ Մոսկվայի Կ․ Ա․ Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական) ակադեմիան։ 1894 թ.-ից եղել է նույն ակադեմիայի ընդհանուր երկրագործության և հողագիտության (հետագայում՝ հողագիտության) ամբիոնի վարիչ, իսկ 1922—1925 թթ.-ին՝ ռեկտոր։
Վիլյամսը զարգացրել է Դոկուչաևի ուսմունքը հողի մասին և համարվում է (Պ․ Ա․ Կոստիչևի հետ) ագրոնոմիական հողագիտության հիմնադիրը։ Հիմնավորել է հողառաջացման պրոցեսում կենսաբանական գործոնների ունեցած առաջատար դերը, ստեղծել ուսմունք նյութերի կենսաբանական փոքր շրջանառության մասին։ Հողառաջացման մասին նրա ուսմունքում դրված է անօրգանական և օրգանական բնության զարգացման միասնության գաղափարը։ Հիմնավորել է հողի բերրիության անընդհատ բարձրացման և պահպանման հնարավորությունը ագրոնոմիական միջոցառումների կիրառմամբ։ Վիլյամսը մշակել է երկրագործության խոտադաշտային համակարգը, որի հիմնական օղակը դաշտային կերային խոտադաշտային ցանքաշրջանառություններն էին՝ զուգակցված հողի ճիշտ մշակության, պարարտանյութերի, մեքենաների համակարգերի կիրառման և դաշտապաշտպան անտառաշերտերի ստեղծման հետ։ Վիլյամսի ուսմունքում կան նաև սխալ դրույթներ։ Նա դեմ է եղել հողը մշակող որոշ գործիքների (ցաքան, գլան են) կիրառմանը, թերագնահատել ԽՍՀՄ եվրոպական մասի հառավում աշնանացան հացահատիկի մշակման հնարավորությունները, առաջարկել ամենուրեք խոտադաշտային համակարգի կիրառումը։ Վիլյամսը պրոպագանդել է նաև խոտադաշտի ուշ աշնանավարը։
Վիլյամսը եղել է ԽՍՀՄ I գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր, ՀԿԳԿ (1928 թ.) և Սոսսովետի (1922 թ.) անդամ։ Պարգևատրվել է Լենինի և այլ շքանշաններով։ Վիլյամսը Լենինյան մրցանակի դափնեկիր է (1931 թ.), 1968 թ.-ին սահմանվել է Վիլյամսի անվան ոսկե մեդալ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 442)։ |
- Հոկտեմբերի 9 ծնունդներ
- 1863 ծնունդներ
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Նոյեմբերի 11 մահեր
- 1939 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Մոսկվա քաղաքում թաղվածներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- ԽՄԿԿ անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ռուս հողագետներ
- ԽՍՀՄ ԳԱ իսկական անդամներ
- Ռուս գյուղատնտեսներ
- Ռուս քաղաքական գործիչներ
- Լենինյան մրցանակի դափնեկիրներ
- ԽՍՀՄ ԳԽ 1-ին գումարման պատգամավորներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ռուս գիտնականներ
- Անձինք նամականիշերի վրա