Վասիլի Անդրեև-Բուռլակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վասիլի Անդրեև-Բուռլակ
Ծնվել էհունվարի 1 (13), 1843[1]
ԾննդավայրՈւլյանովսկ, Simbirsky Uyezd, Սիմբիրսկի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էմայիսի 10 (22), 1888[1] (45 տարեկան)
Մահվան վայրQ55879778?, 1-ին ոստիկանական տեղամաս, Կազան, Կազանի գավար, Կազանի գուբերնիա, Ռուսական կայսրություն[2][3]
Մասնագիտությունթատրոնի դերասան

Անդրեև-Բուռլակ (Անդրեև) Վասիլի Նիկոլաևիչ (ռուս.՝ Андреев-Бурлак, Василий Николаевич, հունվարի 1 (13), 1843[1], Ուլյանովսկ, Simbirsky Uyezd, Սիմբիրսկի նահանգ, Ռուսական կայսրություն - մայիսի 10 (22), 1888[1], Q55879778?, 1-ին ոստիկանական տեղամաս, Կազան, Կազանի գավար, Կազանի գուբերնիա, Ռուսական կայսրություն[2][3] ) ռուս դերասան։

Աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոֆեսիոնալ թատրոնում աշխատել է 1868 թվականից, սկզբում՝ իմպրովիզացիայի հակումով ֆարսային խաղակերպի կատակերգակ, ապա՝ Մ. Շչեպկինի արվեստի հետնորդ։ «Փոքր մարդու» թեման պատկերելիս բնութագրայինը համադրել է խոր հոգեբանականին։

Լավագույն դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Լավագույն դերերն են՝ Սչաստլիվցե (Ա. Օստրովսկու «Անտառ»), Ռասպլյուև (Սուխովո-Կոբիլինի «Կրեչինսկու հարսանիքը»), Իուդուշկա Գոլովլյով (ըստ Սալտիկով-Շչեդրինի «Պարոնայք Գոլովլյովներ»)։ Անդրեև-Բուռլակը վարպետորեն ասմունքել է Ն. Վ. Գոգոլի, Ֆ. Մ. Դոստոևսկու և ուրիշների արձակ ստեղծագործություններից հատվածներ։

Անդրեև-Բուռլակը մոտիկից է ճանաչել Է.Պ. Ադամյանին, վկայել, որ «այդ ոչ բարձրահասակ մարդը վիթխարի տաղանդի տեր է»։ 1887 թվականին Բաքվում՝ գրական երեկոներին Անդրեև-Բուռլակ օգնական է վերցրել երիտասարդ Հ. Աբելյանին, մասնակից դարձրել իր շրջագայություններին, նրան ճիշտ առոգանություն և գրիմի արվեստ սովորեցրել։

Մահացել է 1888 թվականի մայիսի 10-ին, Կազանում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Альбом с серией фотопортретов актёра в образе Поприщина из «Записок сумасшедшего» (СПб., фотограф К. А. Шапиро, 1883 г.)
  • Стасов В. В. Иллюстрация к «Запискам сумасшедшего». / Стасов В. В. Собрание сочинений в 3-х томах. Т. III. СПб., 1894.
  • Гиляровский В. А. Бурлаки. / Собрание сочинений в 4 томах. Т. 1. М., 1967. С. 291.
  • Морозов М. М. Василий Николаевич Андреев-Бурлак. — М.-Л., 1948.
  • Нельс С. М. Андреев-Бурлак. — М.: Искусство, 1971. — 288, [24] с. — (Корифеи русской и зарубежной сцены). — 35 000 экз.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վասիլի Անդրեև-Բուռլակ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 395