Jump to content

Վանայի ճակատամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վանայի ճակատամարտ
Թվական2004 թվականի մարտի 16մարտի 23
Մասն էՊատերազմ Վազիրիստանում
ՎայրՎազիրիստան, Պակիստանի հեղափոխական տարածք
ԱրդյունքՊակիստանական բանակի հաղթանակ
Հակառակորդներ
Պակիստան Պակիստանի զինված ուժեր{{{2}}} Թալիբան
border|22px Ալ-Քայդա
Հրամանատարներ
Պակիստան Հաթթակ Նիյազանհայտ է
Կողմերի ուժեր
անհայտ է400 զինյալներ
Ռազմական կորուստներ
49 զինվոր սպանվել է[1][2],
11-ը գերի է ընկել,
33 զինվոր վիրավորել է
55 սպանված[2],
149 գերի
Ընդհանուր կորուստներ

Վանայի ճակատամարտ, Վազիրիտանի պատերազմի դրվագներից մեկը։

2004 թվականի մարտին պատերազմ սկսվեց Պակիստանից անկախ պետություն՝ Վազիրիստան ստեղծելու նպատակով։ Պակիստանի կառավարական զորքերը հայտնվեցին Թալիբանի մոտավոր 400 զինյալների դեմ, ովքեր թաքնվել էին մի քանի ամուր դիրքերում։

Նախատեսված էր, որ Վանայի պաշտպանների միջև պետք է լիներ Ուսամա բեն Լադենի ներկայացուցիչ Ումար ազ-Զավահարին, բայց նա կամ ճեղքել էր շրջափակումը, կամ երբեք չէր եղել այդ զինյալների շարքերում։

2004 թվականի մարտի 16-ին, պակիստանական բանակն առաջին անգամ կռվի մեջ մտավ Թալիբանի ուժերի հետ Հարավային Վազիրիստանում։

Երկու օր անց, 2004 թվականի մարտի 18-ին, սկսվեցին հայտնվել հաղորդագրություններ այն մասին, որ պակիստանի զինված ուժերը շրջափակել են բարձր նշանակությամբ թիրախներից մեկը, հնարավոր է այդ թիրախը, Ալ-Քայդայի փոխանորդ բժիշկ ազ-Զավահարին էր։ Սակայն, ո՛չ պակիստանցի և ո՛չ ամերիկացի զինվորները չէին հաստատում կամ ժխտում Զավահարիի ներկայությունը։ Պակիստանի զինված ուժերը շրջափակեցին լեռնային հենակետը, որտեղ Թալիբանի զինյալները արդեն հասցրել էին լավ դիրքավորվել։ Տեղի ունեցավ ծանր մարտ, մի անգամ չէ, որ միացյալ բանակին անհրաժեշտ էր նահանջել։ Մարտի տարածքում հայտնաբերվեցին թունելներ, որոնք տանում էին դեպի Աֆղանստան։

2004 թվականի մարտի 20, Պակիստանի բանակը հայտարարեց, որ Թալիբանի զորքերը ճեղքել են շրջափակումը։

2004 թվականի մարտի 23-ին, ռազմական գործողությունը ավարտվեց, և բանակին հաջողվեց գրավել Թալիբանի մարտիկների բոլոր դիրքերը, բայց բարձր գնով։ 49 զինվոր և Թալիբանի 55 մարտիկներ սպանվեցին, 33 զինվոր վիրավորվեց։ Թալիբանի 149 մարտիկներ գերի ընկան, բայց նաև գերի ընկան 11 պակիստանցի զինվոր։

2004 թվականի մարտի 28-ին ազատ արձակվեցին պակիստանական բանակի բոլոր զինվորները։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]