Jump to content

վան (ազգանվան կցորդ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վան (այլ կիրառումներ)

Վան (հոլ.՝ van -ից, սովորաբար հնչում է [vɑn], իսկ խուլ բաղաձայներից հետո՝ [fɑn]), նիդերլանդական ազգանվան կցորդ է, համապատասխանում է գերմանական von և ֆրանսիական de կցորդներին։ Հաճախ օգտագործվում են van de, van der և van den ձևերը։ Ցույց է տալիս կրողի որ բնակավայրից սերելը։

Գերմաներեն 'von'-ը ցույց է տալիս կրողի ազնվական ծագումը։ Նիդերլանդական վանը ազնվականության հետ կապ չունի։ Ազնվականության դեպքում օգտագործվում է «վան․․․տոտ» կրկնակի կցորդը (օրինակ՝ բարոն վան Վորստ տոտ Վորստ)։

  • Նիդերլանդներում սովորաբար գրվում է փոքրատառով, եթե նախադասության սկզբում չէ կամ որպես անվանատառ չի օգտագործվում։
  • Բելգիայում, աֆրիկաներների մոտ գրվում է միշտ մեծատառով[1]։

ԱՄՆ-ում որոշ անգլիական ազգանունների ավելացվել է «վան» նախդիրը։ Օրինակ՝ Վան Օուեն, Վան Բլեյք, թեև Օուենն ու Բլեյքը աշխարհագրական տեղանք չեն։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Энциклопедический словарь Брокгауза и Ефрона, Ван, приставка к фамилии (ռուս.)