Վամպիրի համբույր
Վամպիրի համբույր անգլ.՝ Vampire's Kiss | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | սարսափ ժանրի կատակերգություն, վամպիրների մասին ֆիլմ և կինոկատակերգություն |
Թվական | 1988 և հունիսի 2, 1989[1] |
Լեզու | անգլերեն և գերմաներեն |
Ռեժիսոր | Robert Bierman? |
Պրոդյուսեր | Barbara Zitwer? |
Սցենարի հեղինակ | Joseph Minion? |
Դերակատարներ | Նիկոլաս Քեյջ[2], Մարիա Կոնչիտա Ալոնսո, Ջենիֆեր Բիլզ, Քեյսի Լեմոնս, Էլիզաբեթ Էշլի, Jessica Lundy?, Ջոն Մայքլ Հիգինս և Badruddin Jamaluddin Kazi? |
Օպերատոր | Ստեֆան Չապսկի |
Երաժշտություն | Colin Towns? |
Պատմվածքի վայր | Նյու Յորք |
Կինոընկերություն | Hemdale films |
Տևողություն | 103 րոպե |
Բյուջե | 2 000 000 $ |
Շահույթ | 725 131 $[3] |
«Վամպիրի համբույրը» (անգլ.՝ Vampire's Kiss, 1988 թ․), ռեժիսոր Ռոբերտ Բիրմանի 1988 թվականի ամերիկյան ֆիլմ[4]։ Սցենարի հեղինակը Ջոզեֆ Մինիոնն է, որը հայտնի է Մարտին Սկորսեզեի հետ համագործակցությունով։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]«Վամպիրի համբույրը» գրական գործակալ Փիթեր Լոի (Նիկոլաս Քեյջ) ողբերգական պատմությունն է, որը դանդաղ, բայց անշեղ կերպով խելագարվում է։ Լոն հաջողակ բիզնեսմեն է, նրա կյանքը վազք է գումարի և հեղինակության հետևից՝ ցերեկը, և այցելություններ ակումբներ՝ գիշերը։ Նրա գիշերային այցերը ինչ-որ ձևով օգնում են գունավորել նրա ձանձրալի կյանքը։
Ֆիլմը սկսվում է այն տեսարանով, որ գլխավոր հերոսը զրուցում է հոգեբանի հետ և այդ այցից պարզ է դառնում, որ Լոն այնքան էլ առողջ չէ։ Նրա խոսքը գնալով դառնում է ավելի խղճուկ և թատերական, որը արդյունքում վախեցնում է նույնիսկ բժշկին։
Ապա գալիս է հաջորդ տեսարանը, որում ներկայացվում է, թե ինչպես է Փիթերը իր հերթական գիշերային զբոսանքի ժամանակ հանդիպում Ռեյչլ անունով (Ջենիֆեր Բիլս) գրավիչ աղջկան։ Դիտորդի համար մնում է անհայտ, արդյոք Ռեյչլը իսկապես գոյություն ունի՞, թե գլխավոր հերոսի հիվանդ երևակայության արդյունքն է։ Համենայն դեպս, սեռական մտերմության ընթացքում աղջիկը կծում է Փիթերի պարանոցը և խմում նրա արյունը։
Դրանից հետո, Փիթերը զգում է, որ փոխվում է, բայց հատկապես ինչպես՝ չի կարողանում հասկանալ։ Հիշելով այն մասին, որ Ռեյչլը կծել է նրան, նա գալիս է այն եզրակացությանը, որ դառնում է վամպիր։ Նա սկսում է խելագար բաներ անել. քնում է բազմոցի տակ, փախչում է ցերեկային լույսից և նույնիսկ ուտում է սենյակի տարականներին։ Հետագայում նրա մոտ սկսում են զարգանալ հոգեկան խանգարումներ. նա համարում է, որ հայելու մեջ չի երևում, իսկ ինքն իրեն կրակելու անհաջող փորձից հետո եզրակացնում է, որ ինքն անմահ է։ Նա գնում է պլաստմասայից ժանիքներ և գիշերային ակումբում հարձակվում է մի կնոջ վրա։
Աշխատանքի վայրում նա տեռորի է ենթարկում իր գաղտնապահ Ալվային, ստիպում է նրան կատարել անպետք և հոգնեցուցիչ աշխատանք, և սպառնում է նրան։ Երբ աղջիկը հիվանդ է ձևանում, որպեսզի խուսափի պետի հետ հանդիպումից, Լոն հայտնվում է աղջկա տանը և բռնաբարում նրան։
Ֆիլմի վերջին մասում տեսնում ենք վերջնականորեն իրականության հետ կապը կորցրած հերսոին։ Գիշերային ակումբում Փիթերը նորից հանդիպում է Ռեյչլի հետ և նրան մեղադրում այն բանում, որ իրեն վարակել է վամպիրիզմով։ Աղջիկը խոստովանում է, որ ճանաչում է Լոին, բայց ժխտում է այն փաստը, որ նրանք հարաբերությունների մեջ են եղել։ Լոին վռնդում են ակումբից և նա գնում է Նյու Յորքի փողոցներում թափառելու՝ արյունոտված գրասենյակային կոստյումով։ Գլխավոր հերոսը այնքան է խելագարվում, որ իր համար դժվար է հասկանալ, թե որն է իրականությունը, որը՝ շիզոֆրենիկ հալուցինացիաները։ Վերջապես, Ալվայի եղբայրը, որ համարվում էր Փիթերի գաղտնապահը, գտնում է նրան և սպանում։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նիկոլաս Քեյջ — Փիթեր
- Մարիա Կոնչիտա Ալոնսո — Ալվա Ռեսթրեփո
- Ջենիֆեր Բիլս — Ռեյչլ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Vampire's Kiss | Tropedia | Fandom
- ↑ Box Office Mojo — 1999.
- ↑ Miska, Brad (2015 թ․ հունվարի 6). «Scream Factory: Spirits, Vamps and New Year's Classics On Blu-ray!». Bloody Disgusting. Վերցված է 2015 թ․ փետրվարի 13-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Поцелуй вампира»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Поцелуй вампира»(անգլ.) ֆիլմը Box Office Mojo կայքում
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 1980-ականների ամերիկյան ֆիլմեր
- 1980-ականների անգլերեն ֆիլմեր
- 1989 ֆիլմեր
- Ամերիկյան սարսափ կատակերգություն ֆիլմեր
- Ամերիկյան ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Նյու Յորքում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1980-ականներին
- Նյու Յորքում նկարահանված ֆիլմեր