Վամպիրի համբույր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վամպիրի համբույր
անգլ.՝ Vampire's Kiss
Երկիր ԱՄՆ
Ժանրսարսափ ժանրի կատակերգություն, վամպիրների մասին ֆիլմ և կինոկատակերգություն
Թվական1988 և հունիսի 2, 1989[1]
Լեզուանգլերեն և գերմաներեն
ՌեժիսորRobert Bierman?
ՊրոդյուսերBarbara Zitwer?
Սցենարի հեղինակJoseph Minion?
ԴերակատարներՆիկոլաս Քեյջ[2], Մարիա Կոնչիտա Ալոնսո, Ջենիֆեր Բիլզ, Քեյսի Լեմոնս, Էլիզաբեթ Էշլի, Jessica Lundy?, Ջոն Մայքլ Հիգինս և Johnny Walker?
ՕպերատորՍտեֆան Չապսկի
ԵրաժշտությունColin Towns?
Պատմվածքի վայրՆյու Յորք
ԿինոընկերությունHemdale films
Տևողություն103 րոպե
Բյուջե2 000 000 $
Շահույթ725 131 $[3]

«Վամպիրի համբույրը» (անգլ.՝ Vampire's Kiss, 1988 թ․), ռեժիսոր Ռոբերտ Բիրմանի 1988 թվականի ամերիկյան ֆիլմ[4]։ Սցենարի հեղինակը Ջոզեֆ Մինիոնն է, որը հայտնի է Մարտին Սկորսեզեի հետ համագործակցությունով։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

«Վամպիրի համբույրը» գրական գործակալ Փիթեր Լոի (Նիկոլաս Քեյջ) ողբերգական պատմությունն է, որը դանդաղ, բայց անշեղ կերպով խելագարվում է։ Լոն հաջողակ բիզնեսմեն է, նրա կյանքը վազք է գումարի և հեղինակության հետևից՝ ցերեկը, և այցելություններ ակումբներ՝ գիշերը։ Նրա գիշերային այցերը ինչ-որ ձևով օգնում են գունավորել նրա ձանձրալի կյանքը։

Ֆիլմը սկսվում է այն տեսարանով, որ գլխավոր հերոսը զրուցում է հոգեբանի հետ և այդ այցից պարզ է դառնում, որ Լոն այնքան էլ առողջ չէ։ Նրա խոսքը գնալով դառնում է ավելի խղճուկ և թատերական, որը արդյունքում վախեցնում է նույնիսկ բժշկին։

Ապա գալիս է հաջորդ տեսարանը, որում ներկայացվում է, թե ինչպես է Փիթերը իր հերթական գիշերային զբոսանքի ժամանակ հանդիպում Ռեյչլ անունով (Ջենիֆեր Բիլս) գրավիչ աղջկան։ Դիտորդի համար մնում է անհայտ, արդյոք Ռեյչլը իսկապես գոյություն ունի՞, թե գլխավոր հերոսի հիվանդ երևակայության արդյունքն է։ Համենայն դեպս, սեռական մտերմության ընթացքում աղջիկը կծում է Փիթերի պարանոցը և խմում նրա արյունը։

Դրանից հետո, Փիթերը զգում է, որ փոխվում է, բայց հատկապես ինչպես՝ չի կարողանում հասկանալ։ Հիշելով այն մասին, որ Ռեյչլը կծել է նրան, նա գալիս է այն եզրակացությանը, որ դառնում է վամպիր։ Նա սկսում է խելագար բաներ անել. քնում է բազմոցի տակ, փախչում է ցերեկային լույսից և նույնիսկ ուտում է սենյակի տարականներին։ Հետագայում նրա մոտ սկսում են զարգանալ հոգեկան խանգարումներ. նա համարում է, որ հայելու մեջ չի երևում, իսկ ինքն իրեն կրակելու անհաջող փորձից հետո եզրակացնում է, որ ինքն անմահ է։ Նա գնում է պլաստմասայից ժանիքներ և գիշերային ակումբում հարձակվում է մի կնոջ վրա։

Աշխատանքի վայրում նա տեռորի է ենթարկում իր գաղտնապահ Ալվային, ստիպում է նրան կատարել անպետք և հոգնեցուցիչ աշխատանք, և սպառնում է նրան։ Երբ աղջիկը հիվանդ է ձևանում, որպեսզի խուսափի պետի հետ հանդիպումից, Լոն հայտնվում է աղջկա տանը և բռնաբարում նրան։

Ֆիլմի վերջին մասում տեսնում ենք վերջնականորեն իրականության հետ կապը կորցրած հերսոին։ Գիշերային ակումբում Փիթերը նորից հանդիպում է Ռեյչլի հետ և նրան մեղադրում այն բանում, որ իրեն վարակել է վամպիրիզմով։ Աղջիկը խոստովանում է, որ ճանաչում է Լոին, բայց ժխտում է այն փաստը, որ նրանք հարաբերությունների մեջ են եղել։ Լոին վռնդում են ակումբից և նա գնում է Նյու Յորքի փողոցներում թափառելու՝ արյունոտված գրասենյակային կոստյումով։ Գլխավոր հերոսը այնքան է խելագարվում, որ իր համար դժվար է հասկանալ, թե որն է իրականությունը, որը՝ շիզոֆրենիկ հալուցինացիաները։ Վերջապես, Ալվայի եղբայրը, որ համարվում էր Փիթերի գաղտնապահը, գտնում է նրան և սպանում։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նիկոլաս ՔեյջՓիթեր
  • Մարիա Կոնչիտա Ալոնսո — Ալվա Ռեսթրեփո
  • Ջենիֆեր Բիլս — Ռեյչլ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Internet Movie Database — 1990.
  2. Vampire's Kiss | Tropedia | Fandom
  3. Box Office Mojo — 1999.
  4. Miska, Brad (2015 թ․ հունվարի 6). «Scream Factory: Spirits, Vamps and New Year's Classics On Blu-ray!». Bloody Disgusting. Վերցված է 2015 թ․ փետրվարի 13-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]