Jump to content

Վաճառական Կոսյակովի դաստակերտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վաճառական Կոսյակովի դաստակերտ
Տեսակմեծ առանձնատուն և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԿամենսկ-Ուրալսկի
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ

Վաճառական Կոսյակովի դաստակերտ (ռուս.՝ Усадьба купца Косякова), Ռուսաստանի Դաշնության Սվերդլովսկի մարզի Կամենսկ-Ուրալսկի քաղաքի պատմական մասում[2]։

Սվերդլովսկի մարզի կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 859-PP որոշմամբ ունի տարածաշրջանային նշանակության ճարտարապետության հուշարձանի կարգավիճակ[3]։

Շինարարությունը վարել է կամենսկցի հացավաճառ Ի. Ս. Կոսյակովը։ Դաստակերտի կազմում փայտե բնակելի շենք էր, աղյուսե կրպակ և տնտեսական մի շարք շինություններ։ Հողամասի արևմտյան սահմանը ձևավորում էր վաճառական Վասիլևների խանութը, որը 19-րդ դարի վերջին վարձակալել էր վաճառական Մոլչանովը[4]։

Ռուսական հեղափոխության ժամանակահատվածում Կոսյակովը լքել է բնակավայրը։ Դաստակերտն ազգայնացվել է, և այնտեղ աշխատել են տարբեր վարչական կազմակերպություններ։

Այսօրվա դրությամբ դաստակերտի շենքը զբաղեցնում են սպասարկման կենտրոնն ու ավտոարհեստանոցը։

Ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաստակերտը գտնվում է Հին Կամենսկի պատմական թաղամասում, Լենինի (նախկին Բոլշայա Մոսկովսկայա) և Սվերդլովի փողոցների խաչմերուկում։ Թաղամասի կառուցվածքում դաստակերտը զբաղեցրել է անկյունային դիրք։ Բնակելի գերանաշեն մեկհարկանի շենքը կառուցված և ձգված է հյուսիս-հարավ առանցքով։ Հյուսիսային և արևելյան ճակատները դուրս են գալիս փողոց։ Ճակատները հավասարազոր են և միատեսակ լուծում ունեն։ Արևելյան ճակատն ունի լուսամուտային ութ առանցք։ Պատուհանները ճառագայթաձև են փայտե երեկալներով, զարդաքիվերը լրացված են փորագրազարդերով։ Քիվը ևս փայտե փորագրազարդերով է։ Հյուսիսային ճակատն ունի լուսամուտային հինգ առանցք։ Տան պատերը սվաղված են և ներկված։ Ցոկոլը երեսպատված է գրանիտե սալիկներով։ Բակի կողմից կցակառուցված է նախասենյակ[2][4]։

Վերանորոգման աշխատանքները 20-րդ դարում շատ են ձևափոխել շենքի արտաքին տեսքը[4]։

Կրպակը աղյուսե ոճով է, էկլեկտիկ երանգներով։ Գլխավոր ճակատը դուրս է գալիս Լենինի փողոց։ Դռնատեղերը երկրաչափական պատկերներով երեսկալներով է։ Շենքի անկյունները զարդարված են խորացումներով կրկնակի կիսասյուներ և եռանկյունաձև նախշեր ունեցող թիակներով։ Պրոֆիլային քիվը և ատտիկոսի գոտին ևս զարդարված են եռանկյունաձև նախշերով։ Ատտիկոսը բաժանված է երեք հատվածների, կենտրոնականն ավարտում է եռանկյունաձև ճակտոնը[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Постановление Правительства Свердловской области № 859-ПП от 28.12.2001
  2. 2,0 2,1 «Усадьба купца Косякова (г. Каменск-Уральский)». semantic.uraic.ru (ռուսերեն). Семантическая библиотека. Վերցված է 2018 թ․ մայիսի 28-ին.
  3. «Постановление Правительства Свердловской области № 859-ПП от 28 декабря 2001 года». docs.cntd.ru. Электронный фонд правовой и нормативно-технической документации. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 13-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Усадьба Косякова». k-ur.ru (ռուսերեն). Виртуальный Каменск. Վերցված է 2018 թ․ մայիսի 28-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Свод памятников истории и культуры Свердловской области / ред. В.Е.Звагельская. — Екатеринбург: Сократ, 2008. — Т. 2. — С. 648. — ISBN 978-5-88664-323-7
  • Памятники архитектуры Каменска-Уральского / С. И. Гаврилова, Л. В. Зенкова, А. В. Кузнецова, А. Ю. Лесунова — Екатеринбург: Банк культурной информации, 2008. — 92 с.