Վաճառական Մոլչանովների կրպակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Museum Silhouette.svg
Վաճառական Մոլչանովների կրպակ
Shop of merchant Molchanov 003.jpg
ՏեսակՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ՏեղագրությունԿամենսկ-Ուրալսկի
Հիմնադրված է19-րդ դար
Ժառանգության կարգավիճակՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ
Կոորդինատներ: 56°24′59.00000010041″ հս․ լ. 61°53′46.00000009959″ ավ. ե. / 56.4163888889167779° հս․. լ. 61.8961111111387723° ավ. ե. / 56.4163888889167779; 61.8961111111387723

Վաճառական Մոլչանովների կրպակ (ռուս.՝ Лавка купцов Молчановых), շենք Ռուսաստանի Դաշնության Սվերդլովսկի մարզի Կամենսկ-Ուրալսկի քաղաքի պատմական կենտրոնում[1]։

Սվերդլովսկի մարզի կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 859-PP որոշմամբ հուշարձանին շնորհվել է տարածաշրջանային նշանակության ճարտարապետության հուշարձանի կարգավիճակ[2]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հատակագծում ուղղանկյունաձև մեկհարկանի շենքը գտնվում է քաղաքի պատմական կենտրոնում և տեղադրված է հյուսիս-հարավ առանցքով։ Գլխավորը հյուսիսային ճակատն է, որը նայում է Լենինի փողոցին (նախկին Բոլշայա Մոսկովսկայա)։ Շենքը կառուցվել է XIX դարի վերջին և այն ժամանակվա աղյուսային ոճի փոքր առևտրային շինության օրինակ է, թաղամասի հորինվածքում զբաղեցնում է շարքային դիրք[3]։

Փողոցային ճակատն ունի կենտրոնաառանցքային հորինվածք։ Ճակատի անկյունները ամրացված են դեկորացված մակերես ունեցող թիակներով։ Կենտրոնական մասը նշվում է մուտքի դռնատեղով և նրա վերևում` ատտիկոսի բարձր մասով։ Դռան կողքերին երկու պատուհաններ են։ Լուսամուտատեղերը շրջանակված են բարդ ձևերի աղյուսե երեսկալներով, պատուհանների զարդաքիվերը ոճավորված են բարոկկո ոճով։ Դռան երեսկալը լրացված է ատամնիկներ ունեցող եռանկյունաձև ճակտոնով։ Լողաթներն ու ատամնիկները պատուհանագոգի ներքևի գոտում դեկորավորում են պատուհանների տակի տարածքը։ Պատն ավարտվում է ատամնիկների գոտիով քիվով և բարդ ուրվապատկերների ատտիկոսներով։ Ատտիկոսի դիմային մակերեսը բաժանված է երեք մասի, որոնցից յուրաքանչյուրը զարդարված է լողաթներով և ատամնիկներով։ Կենտրոնական մասը դեկորացված է արևանշանով։ Շենքի մնացած ճակատներն ունեն շատ պարզ լուծում, առանց որևէ դեկորի օգտագործման[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Лавка купцов Молчановых»։ kartarf.ru (ռուսերեն)։ Վերցված է 2018-05-22 
  2. «Постановление Правительства Свердловской области № 859-ПП от 28 декабря 2001 года»։ docs.cntd.ru (ռուսերեն)։ Электронный фонд правовой и нормативно-технической документации։ Արխիվացված է օրիգինալից 2018-04-13-ին։ Վերցված է 2018-04-13 
  3. Свод памятников, 2008, էջ 366
  4. Свод памятников, 2008, էջ 367

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Памятники архитектуры Каменска-Уральского / С. И. Гаврилова, Л. В. Зенкова, А. В. Кузнецова, А. Ю. Лесунова — Екатеринбург: Банк культурной информации, 2008. — 92 с.