Վալտեր Բասեջո
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Բելգիա | |||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 19, 1978[1][2][3] (45 տարեկան) | |||||||||||||||||
Ծննդավայր | Halle, Հալլե-Վիլվոորդե, Բրաբանտ նահանգ, Բելգիա | |||||||||||||||||
Հասակ | 184 սմ | |||||||||||||||||
Քաշ | 86 կիլոգրամ | |||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | |||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||
| ||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Վալտեր Բասեջո (իտալ.՝ Walter Baseggio, օգոստոսի 19, 1978[1][2][3], Halle, Հալլե-Վիլվոորդե, Բրաբանտ նահանգ, Բելգիա), բելգիացի ֆուտբոլիստ, որ խաղում է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում։ Վալտերը Բրյուսելի «Անդերլեխտ» ակումբի սան է։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
Վալտեր Բասեջոն ծնվել է Բելգիայի Կլաբեկ քաղաքում և վեց տարեկանում սկսել է ֆուտբոլով զբաղվել տեղի ակումբում։ Երկու տարի անց նա հայտնվել է «Անդերլեխտում» ակումբի կազմում, որտեղ խաղացել է տարիքային բոլոր խմբերում։ 1996 թվականին «Անդերլեխտ» ակումբի գլխավոր մարզիչ Յոհան Բոսկամպն իր թիմի կազմում ներառել է մի քանի երիտասարդ ֆուտբոլիստներ, որոնց թվում էր 18-ամյա Վալտերը, ով առանձնանում էր իր բացառիկ տեխնիկայով։ Դաշտի կենտրոնում նա ստիպված էր հիմնական կազմում տեղ գրավելու համար մրցակցել այնպիսի ֆուտբոլիստների հետ, ինչպիսիք էին Պեր Զետեբերգը, Յոհան Վալեմը և Ալին Սթոյկան։ Այնուամենայնիվ, իր առաջին մրցաշրջանում նա հիմնական կազմում անցկացրել է 21 խաղ և դարձել 5 գոլի հեղինակ։ Այդ ժամանակից ի վեր նա դարձել իր թիմի անբաժանելի մաս, և որպես ակումբի սան, անմիջապես դարձել հանրության սիրելին։ 1999 թվականին Պեր Զետեբերգի հեռանալուց հետո Բասեջոն դարձել է «Անդերլեխտի» թիմի ավագ։ Բասեջոն կենտրոնական առանցքում առաջատար էր իր թիմի կազմում և մեծ դեր է ունեցել 2000 թվականին ակումբի 25-րդ չեմպիոնական տիտղոսի նվաճման գործում։ Նույն մրցաշրջանում նա երկրորդ անգամ անընդմեջ ճանաչվել է Բելգիայի լավագույն երիտասարդ խաղացող։
2004 թվականին նա երրորդ անգամ դարձել է Բելգիայի չեմպիոն իր հարազատ թիմի կազմում, բայց ավելի ու ավելի հաճախ է արժանացել համընդհանուր քննադատության ավելորդ քաշի և ֆիզիկական պատրաստության պատճառով։
Իր կարիերայի մեծ մասը Բասեջոն անցկացրել է «Անդերլեխտ]]ում»՝ նրա կազմում մասնակցելով ավելի քան 250 խաղի։
Բասեջո հանդես է եկել նաև իտալիական «Տրևիզո» և բելգիական քիչ հայտնի «Մուսկրոն» և «Տյուբիզ» ակումբներում, որտեղ ավարտել է իր կարիերան 2011 թվականին։
Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]
Վալտերն առաջին անգամ Բելգիայի ազգային հավաքականի կազմում հանդես է եկել 1999 թվականին Բուլղարիայի ազգային հավաքականի դեմ խաղի ժամանակ։ Դրանից հետո՝ մինչև 2005 թվականը, նա մասնակցել է ընդամենը 25 խաղի և խփել ընդամենը 1 գոլ։ Վալտերը չի կարողացել մասնակցել 2000 թվականի Եվրոպայի առաջնությանը վնասվածքի պատճառով։ Ազգային հավաքականի կազմում միակ գոլը հեղինակել է 2001 թվականին Սան Մարինոյի ազգային հավաքականի դեմ խաղում (10:1)։
Հիվանդություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վալտեր Բեսաջոյի մոտ 2009 թվականին ախտորոշվել է վահանաձև գեղձի քաղցկեղ։ 2010 թվականին բժիշկները հայտնել են, որ նա լիովին բուժվել է, սակայն 2012 թվականի մայիսին հայտարարվել է, որ նա նորից հիվանդ է[4]։
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բելգիայի չեմպիոն – 1999/00, 2000/01, 2003/04, 2006/07
- Բելգիայի սուպերգավաթի դարփնեկիր – 1999, 2000
- Բելգիական լիգայի գավաթի դարփնեկիր – 1999/00
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ Walter Baseggio heeft opnieuw schildklierkanker; Het Nieuwsblad, 19 мая 2012
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆուտբոլիստի էջը worldfootball.net կայքում
- Ֆուտբոլիստի էջը transfermarkt կայքում
- Վիճակագրությունը National Football Teams կայքում(անգլ.)
- Bang bang Baseggio (անգլ.)
- 20/05: Revue de presse (ֆր.)
|