Վալտեր Բասեջո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վալտեր Բասեջո
Walter Baseggio
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Բելգիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 19, 1978(1978-08-19)[1][2][3] (45 տարեկան)
Ծննդավայր Halle, Հալլե-Վիլվոորդե, Բրաբանտ նահանգ, Բելգիա
Հասակ 184 սմ
Քաշ 86 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
1985—1991 Բելգիա Կլաբկեր
1991—1996 Բելգիա Անդերլեխտ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1996—2005 Բելգիա Անդերլեխտ 244 (42)
2006 Իտալիա Տրեվիզո 28 (1)
2007 Բելգիա Անդերլեխտ 10 (0)
2008—2010 Բելգիա Մուսկրոն 41 (6)
2010—2011 Բելգիա Տյուբիզ 15 (1)
Ազգային հավաքական
1999-2005 Բելգիա Բելգիա 27 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Վալտեր Բասեջո (իտալ.՝ Walter Baseggio, օգոստոսի 19, 1978(1978-08-19)[1][2][3], Halle, Հալլե-Վիլվոորդե, Բրաբանտ նահանգ, Բելգիա), բելգիացի ֆուտբոլիստ, որ խաղում է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում։ Վալտերը Բրյուսելի «Անդերլեխտ» ակումբի սան է։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալտեր Բասեջոն ծնվել է Բելգիայի Կլաբեկ քաղաքում և վեց տարեկանում սկսել է ֆուտբոլով զբաղվել տեղի ակումբում։ Երկու տարի անց նա հայտնվել է «Անդերլեխտում» ակումբի կազմում, որտեղ խաղացել է տարիքային բոլոր խմբերում։ 1996 թվականին «Անդերլեխտ» ակումբի գլխավոր մարզիչ Յոհան Բոսկամպն իր թիմի կազմում ներառել է մի քանի երիտասարդ ֆուտբոլիստներ, որոնց թվում էր 18-ամյա Վալտերը, ով առանձնանում էր իր բացառիկ տեխնիկայով։ Դաշտի կենտրոնում նա ստիպված էր հիմնական կազմում տեղ գրավելու համար մրցակցել այնպիսի ֆուտբոլիստների հետ, ինչպիսիք էին Պեր Զետեբերգը, Յոհան Վալեմը և Ալին Սթոյկան։ Այնուամենայնիվ, իր առաջին մրցաշրջանում նա հիմնական կազմում անցկացրել է 21 խաղ և դարձել 5 գոլի հեղինակ։ Այդ ժամանակից ի վեր նա դարձել իր թիմի անբաժանելի մաս, և որպես ակումբի սան, անմիջապես դարձել հանրության սիրելին։ 1999 թվականին Պեր Զետեբերգի հեռանալուց հետո Բասեջոն դարձել է «Անդերլեխտի» թիմի ավագ։ Բասեջոն կենտրոնական առանցքում առաջատար էր իր թիմի կազմում և մեծ դեր է ունեցել 2000 թվականին ակումբի 25-րդ չեմպիոնական տիտղոսի նվաճման գործում։ Նույն մրցաշրջանում նա երկրորդ անգամ անընդմեջ ճանաչվել է Բելգիայի լավագույն երիտասարդ խաղացող։

2004 թվականին նա երրորդ անգամ դարձել է Բելգիայի չեմպիոն իր հարազատ թիմի կազմում, բայց ավելի ու ավելի հաճախ է արժանացել համընդհանուր քննադատության ավելորդ քաշի և ֆիզիկական պատրաստության պատճառով։

Իր կարիերայի մեծ մասը Բասեջոն անցկացրել է «Անդերլեխտ]]ում»՝ նրա կազմում մասնակցելով ավելի քան 250 խաղի։

Բասեջո հանդես է եկել նաև իտալիական «Տրևիզո» և բելգիական քիչ հայտնի «Մուսկրոն» և «Տյուբիզ» ակումբներում, որտեղ ավարտել է իր կարիերան 2011 թվականին։

Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալտերն առաջին անգամ Բելգիայի ազգային հավաքականի կազմում հանդես է եկել 1999 թվականին Բուլղարիայի ազգային հավաքականի դեմ խաղի ժամանակ։ Դրանից հետո՝ մինչև 2005 թվականը, նա մասնակցել է ընդամենը 25 խաղի և խփել ընդամենը 1 գոլ։ Վալտերը չի կարողացել մասնակցել 2000 թվականի Եվրոպայի առաջնությանը վնասվածքի պատճառով։ Ազգային հավաքականի կազմում միակ գոլը հեղինակել է 2001 թվականին Սան Մարինոյի ազգային հավաքականի դեմ խաղում (10:1)։

Հիվանդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալտեր Բեսաջոյի մոտ 2009 թվականին ախտորոշվել է վահանաձև գեղձի քաղցկեղ։ 2010 թվականին բժիշկները հայտնել են, որ նա լիովին բուժվել է, սակայն 2012 թվականի մայիսին հայտարարվել է, որ նա նորից հիվանդ է[4]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելգիա «Անդերլեխտ»

  • Բելգիայի չեմպիոն – 1999/00, 2000/01, 2003/04, 2006/07
  • Բելգիայի սուպերգավաթի դարփնեկիր – 1999, 2000
  • Բելգիական լիգայի գավաթի դարփնեկիր – 1999/00

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]